Բորուջեն
Բորուջեն (պարս.՝ بروجن), քաղաք կենտրոնական Իրանում, Չհարմահալ և Բախտիարի օսթանում, Բորուջեն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունն ըստ վերջին մարդահամարի տվյալների կազմում է 57 071 մարդ (2016)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Բորուջեն | ||
պարս.՝ بروجن | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Չհարմահալ և Բախտիարի | |
Շահրեստան | Բորուջեն | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 2197±1 մետր | |
Բնակչություն | 57 071 մարդ (2016)[1] | |
Հեռախոսային կոդ | 0382 | |
Պաշտոնական կայք | broujencity.ir | |
| ||
Բորուջենը գտնվում է Չհարմահալ և Բախտիարի օսթանի արևելյան մասում` օսթանի վարչական կենտրոն Շահրե Քորդից մոտ 52 կմ հարավ-արևելք։ Տեղադրված է արևելյան Զագրոսի լեռներում գտնվող սարահարթի վրա, ծովի մակարդակից մոտ 2200 մ բարձրության վրա։
Բնակչություն
խմբագրելԲնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 57 071 մարդ, որոնք կազմում էին 17 228 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Չհարմահալ և Բախտիարի օսթանի երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Շահրե Քորդից հետո[2]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 11 746[3] | 15 454[4] | 34 231 | 38 952[5] | 42 862[5] | 49 077[6] | 52 694[7] | 57 071[8] |
Բնակիչները հիմնականում պարսիկներ են, բնակչվում են նաև լոռեր և Չհարմահալի թյուրքեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «IRAN: Chaharmahal and Bakhtiari» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորուջեն» հոդվածին։ |