Բուակե[3] (ֆր.՝ Bouaké), քաղաք Կոտ դ'Իվուարում։ Քաղաքը Վալլե դյու Բանդամա մարզի և Բուակե դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը մոտավորապես 536 189 մարդ է (ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների)[4]։ Բրնձի աֆրիկյան կենտրոն գյուղատնտեսական գիտահետազոտական ինստիտուտի շտաբ-բնակարանն է։ Բուակեիհռոմակաթոլիկական արքեպիսկոպոսության կենտրոնն է։

Բնակավայր
Բուակե
ԵրկիրԿոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
ՀամայնքBouaké Department?[1]
Հիմնադրված է1899 թ.
Մակերես1170 կմ²
ԲԾՄ312 մետր
Բնակչություն740 000 մարդ (դեկտեմբերի 14, 2021)[2]
Բուակե (Կոտ դ'Իվուար)##
Բուակե (Կոտ դ'Իվուար)

Աշխարհագրություն

խմբագրել

Տեղակայված է երկրի կենտրոնական մասում՝ Կոսու ջրամբարից մոտավորապես 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Աբիջանից 350 կիլոմետր դեպի հյուսիս, ծովի մակարդակից 312 մետր բարձրության վրա[5]։ Քաղաքի միջով անցնում է երկաթուղի, որը կապում է Աբիդջանը Բուրկինա Ֆասոյի հետ։

Պատմություն

խմբագրել
 
Բուակեի բնակչության թվաքանակի աճը

Քաղաքը հիմնադրվել է 1899 թվականին ֆրանսիական գաղութային զորքերի կողմից՝ որպես մարտական դիրք։ 1912 թվականին քաղաքում անցկացվել է երկաթուղի։ Վարչական կենտրոնի կարգավիճակ քաղաքն ստացել է 1914 թվականին։ 1969 թվականին՝ արդեն երկրի անկախությունից հետ, Բուակեն առանձնացվել է որպես առանձին մունիցիպալիտետ։

Տնտեսություն և կրթություն

խմբագրել

Քաղաքի բնակչության եկամուտների մեծ մասը այս կամ այն կերպ կապված է առևտրի կամ գյուղատնտեսության հետ։ Քաղաքի շրջակայքում մշակում են բամբակ, ծխախոտ, բրինձ և գյուղատնտեսական այլ կուլտուրաներ։ Քաղաքում զբաղվում են նաև արդյունաբերությամբ, հատկապես զարգացած է տեքստիլ ճյուղը։

Քաղաքում կա համալսարան (հիմնադրվել է 1994 թվականին)[6], անասնաբուժական ինստիտուտ և ուսումնական այլ հաստատություններ։

Հայտնի բնակիչներ

խմբագրել
  • Յայա Տուրե՝ «Մանչեսթր Սիթի» ակումբի, ինչպես նաև Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի հավաքականի խաղացող։

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://news.abidjan.net/articles/480701/monographie-du-departement-de-bouake
  2. Ivory Coast. Major CitiesCitypopulation.de.
  3. БУАКЕ // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  4. GeoHive - Cote d'Ivoire extended population statistics
  5. «Bouake, Cote D'Ivoire (Ivory Coast) Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  6. «Bienvenue à l'Université de Bouaké» (ֆրանսերեն). Université de Bouaké. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. Bouaké — Côte d’Ivoire Արխիվացված 2014-02-22 Wayback Machine Официальный сайт Вильнёв-сюр-Ло