Բուսքերուդ
Բուսքերուդ[3] (նորվ.՝ Buskerud), ֆյուլքե Նորվեգիայում[4]։ Վարչական կենտրոնը Դրամեն քաղաքն է։ Սահմանակից է Սոգն օգ Ֆյուրանե, Օփլան, Հորդալան, Թելեմարք, Օսլո, Աքերսհուս և Վեսթֆոլ կոմսություններին։ Ունի 271.252 բնակիչ (2014թ.):
Բուսքերուդ նորվ.՝ Buskerud | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | կոմսություն | ||||
Մտնում է | Արևելյան Նորվեգիա | ||||
Ներառում է | 21 համայնք | ||||
Վարչկենտրոն | Դրամեն | ||||
Ամենաբարձր կետ | Folarskardnuten? | ||||
Բնակչություն (2013) | 269.003[1] (7 տեղ) | ||||
Խտություն | 18,04 | ||||
Տարածք | 14 911[2] (12 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1919 թ. | ||||
Սահմանակցում է | Ակերսհուս, Օսլո, Օպլանդ, Սոգն-օգ-Ֆյուրանե, Հորդալան, Տելեմարկ և Վեստֆոլ | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1, ամռանը UTC+2 | ||||
Փոխարինեց | Վիկեն | ||||
ISO 3166-2 կոդ | NO-06 | ||||
bfk.no | |||||
19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին Բուսքերուդի բնակչությունը հիմնականում զբաղվում էր հողագործությամբ, անասնապահությամբ, հանքաարդյունաբերությամբ (արծաթի, կոբալտի և երկաթի արդյունահանում), որսորդությամբ և ձկնորսությամբ[4]։ Նշված ոլորտներից շատերը ներկայումս էլ հանդիսանում են կոմսության տնտեսության առանցքային ճյուղերից։
Անվանում
խմբագրելԿոմսությունն իր անվանումը ստացել է Բուսքերուդ անունով հին կալվածքից (հինսկանդերեն՝ «Biskupsruð»): Անվան սկզբնամասը՝ «Biskup», նշանակում է եպիսկոպոս, իսկ վերջավորությունը՝ «ruð», նշանակում է ֆերմա[5][6][7]։
Աշխարհագրություն
խմբագրելԲուսքերուդը տարածվում է Օսլո-ֆյորդից մինչև Հալինգի լեռներ։ Կոմսությունը պայմանականորեն բաժանված է պատմական շրջանների՝ Հալինգդալ, Նումեդալ, Ռինգերիկե, Փոքր Բուսքերուդ։
Հալինգդալը կազմված է Ֆլո, Նես, Գուլ, Օլ, Հեմսեդալ և Հուլ համայնքներից[8][9]։ Ռինգերիկեն բաժանված է Հուլե, Կրյոդսհերադ Մուդում, Ռինգերիկե և Սիգդալ համայնքներից։ Նումեդալը կազմված է Հուրում (մի մասը) և Ռյոյկեն համայնքներից[10][11]։ Փոքր Բուսքերուդը բաժանվում է Դրամեն, Հուրում (մի մասը), Կոնգսբերգ, Լիեր, Նեդրե Էյկեր, Ռյոյկեն, Էվրե Էյկեր համայնքներից[12]։
Բուսքերուդի արևմտյան մասը իրենից ներկայացնում է բարձրավանդակ՝ անտառապատ հարթավայրերով և բարձր, կանաչապատ արոտավայրերով։ Կոմսության արևելյան հատվածը դաշտավայր է, որտեղ առկա են բազմաթիվ լճեր ու գետակներ։ Տյուրիֆյորդը և Կրյոդերեն լճերը համայնքյի ամենամեծ լճերն են, իսկ առաջինը հանդիսանում է նաև Նորվեգիայի մեծությամբ հինգերորդ լիճը։ Կոմունայի տարածքով հոսող Նումեդալսլագենը երկարությամբ Նորվեգիայի երրորդ գետն է։
-
Տյուրիֆյորդ լիճ
-
Բեգնա գետ
-
Կրյոդերեն լիճ
-
Ձմեռը Բլեֆջել լեռան լանջին
Պատմություն
խմբագրել1685 թվականին Բուսքերուդը առանձնացվում է Ակերսհուսից, բայց այն ժամանակ այն ուներ ավելի քիչ մակերես, քան ներկայումս։ Սկզբնական շրջանում կոմսությունը կազմված էր Էիքեր, Հալինգդալ և Ռինգերիկե շրջաններից։ 1760 թվականին Ակերսհուսից Բուսքերուդին են փոխանցվում Ֆլեսբերգ, Հուրում, Կոնսգբերգ, Լիրե, Նյուրե օգ Ուվդալ, Ռոլագ և Ռյոկեն համայնքները։ Բուսքերուդի ներկա վարչատարածքային կարգը հաստատվել է 1964 թվականին՝ անվանման գրելաձևի փոփոխությամբ և Վեստֆոլդից Բուսքերուդին միացնելով Սոգեր համայնքն[13]։
10-րդ դարում Ռինգերիկեն եղել է փոքր թագավորություն։ Տարբեր ժամանակներում կոմսությունում են բնակվել Նորվեգիայի 4 թագավորներ։ Տարածաշրջանը հայտնի է իր զենքի արտադրությամբ դեռևս հին ժամանակներից[14]։
Բուսքերուդի զինանշանը հաստատվել է 1964 թվականի ապրիլին և իրենից ներկայացնում է արծաթագույն վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է կապույտ արջ։ Արծաթագույնը խորհրդանշում է կոմսության տարածքում արդեն մի քանի դար գործող արծաթի հանքավայրերը։
Տնտեսություն
խմբագրելԲուսքերուդի տնտեսության առանցքային ոլորտներն են հանդիսանում արծաթի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, փայտավերամշակումը։ Բեգնաելվա և Ռանդսելվա գետերի վրա կառուցված են հիդրոէլեկտրակայաններ, որոնք ապահովում են կոմսության էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Զարգացած է նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտը, որը կենտրոնացված է Կոնսբերգում[15][16]։
Սպորտ
խմբագրելԲուսքերուդում բավականին զարգացած է սպորտը, հատկապես՝ ձմեռային մարզաձևերը։ Նորվեգիային օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի մրցումներից բազմաթիվ մեդալներ են բերում Բուսքերուդի մարզիկները, որոնցից են Ֆրոդե Անդերսենը, Քրիստեր Բասման, Դագ Բյորնդալենը, Հավարդ Բյոքեն, Օլե Էինար Բյորնդալենը։
Վարչա-տարածքային բաժանում
խմբագրելԲուսքերուդ կոմսության վաչրատարածքային առումով բաժանվում է 21 համայնքների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Statistics Norway.
- ↑ «Statistical Yearbook of Norway 2012, Table 19: Total area, distribution of area and length of coastline, by county. 2011» (անգլերեն). Statistics Norway. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «La oss snakke norsk. Транслитерация» (PDF) (ռուսերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 4,0 4,1 «Бускеруд». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Einar Sørensen. «Buskerud gård på Modum». historieboka. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Geir Thorsnæs. «Buskerud hovedgård». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Buskerud, Modum herad». Matrikkelutkastet av 1950. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Geir Thorsnæs. «Hallingdal». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Geir Thorsnæs. «Numedal». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Per G. Norseng. «Vestfold – gammelt navn». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Svein Askheim. «Vingulmark». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Munch, Peter Andreas (1849). Historisk-geographisk beskrivelse over kongeriget Norge (Noregsveldi) i middelalderen. W. Gram. էջեր 5–7.
- ↑ Geir Thorsnæs. «Ringerike, Hallingdal, Eiker og Buskeruds amt». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Ingolf Jarle Rui. «Modum Blaafarveværk». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Geir Thorsnæs. «Begna». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Asbjørn Vinjar. «Randselva». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.