Բուֆոնադ
Բուֆոնադ (իտալ.՝ buffonata - «կատակ, խեղկատակություն»), դերասանական խաղի չափազանցված զավեշտային ձև։
Բուֆոնադը երգիծական ներկայացումներում հանդիպող դերասանական այն խաղն է, որը դրսևորվում է չափազանցված և խեղկատակության հասնող շարժումներով, դիմախաղով, ձայնի հնչերանգով[1]։ Հիմնվում է կտրուկ չափազանցության (գրոտեսկ), ծաղրանմանային գործողությունների, երևույթների, հերոսի բնավորության գծերի վրա, որոնց շնորհիվ ստեղծվում է սատիրիկ էֆեկտ։ Եզրույթը նաև ունի «կատակերգական ներկայացում, բեմադրություն, փողոցային թատրոն» նշանակությունները։
Բուֆոնադի օրինակի հանդիպում ենք Ե. Չարենցի «Կապկազ-թամաշա» պիեսի մի շարք տեսարաններում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 60-61.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 630)։ |