Բրաբանտ (նահանգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրաբանտ (այլ կիրառումներ)
Բրաբանտ (հոլ.՝ և վալոներեն՝ Brabant), ներկայումս լուծարված նահանգ Բելգիայի Թագավորության աշխարհագրական կենտրոնում։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բրյուսել | |||
Լեզու | ֆլամանդերեն, վալոներեն |
Նահանգի վարչական կենտրոնը Բրյուսել քաղաքն էր։ Տարածքը կազմում էր՝ 3358 կմ², բնակչությունը՝ մոտավորապես 2 283 000 մարդ (1994 թվականի վերջ)։ Բրաբանտը երկրի միակ նահանգն էր, որը ծավալվում էր բոլոր 3 լեզվական շրջաններում։
Նախապատմություն
խմբագրելՎետսֆալյալ խաղաղության պայմանագրով (1648) Բրաբանտ դքսության հյուսիսային հատվածն ընդգրկվեց Միացյալ Նահանգների Հանրապետության կազմում, իսկ մնացյալ հատվածում, որը սկսեց կոչվել Բրաբանտի թագավորություն, պահպանվեց Հաբսբուրգների իշխանությունը․ Հաբսբուրգների ղեկավարության տակ էր նաև ամբողջ Հարավային Նիդերլանդները։ 1794 թվականին Ֆրանսիայի հեղափոխական ուժեղը գրավել են Հյուսիսային Նիդերլանդների տարածքը, որից հետո հարավում գտնվող նախկին Բրաբանտի թագավորությունը՝ միավորվելով Հալլե քաղաքային շրջանի և մի շարք այլ տարածքների հետ, ստեղծում է Դիլ դեպարտամենտը (պրեֆեկտուրա՝ Բրյուսել)։
Պատմություն
խմբագրելՀամաձայն Փարիզի խաղաղության պայմանագրի (1814) և Վիեննայի վեհաժողովի որոշումների (1815) նախկին դքսության ամբողջ տարածքը ընդգրկվեց Նիդերլանդների Միացյալ Նահանգների կազմում և բաժանվեց 3 նահանգի՝ Հյուսիսային Բրաբանտ, Անտվերպեն և Հարավային Բրաբանտ (որը, ընդհանուր առմամբ, տարածքով համընկնում էր Դիլ դեպարտամենտին)։ Հարավային Բրաբանտը, որի վարչական կենտրոնը Բրյուսել քաղաքն էր, 1830 թվականին դարձավ Բելգիական հեղափոխության օջախը[1]․ այդ հեղափոխությունը առաջացրեց Բելգիայի թագավորության ծնունդը (Հարավային Բրաբանտը և Անտվերպենը կազմեցին նոր պետության կորիզը, իսկ Հյուսիսային Բրաբանտը մնաց Նիդիերլանդների կազմում)։ Հարավային Բրաբանտը բելգիական կառավարության որոշմամբ անվանափոխվել է «Բրաբանտ նահանգ»։
1962 թվականին, բելգիական լեզվական սահմանների ստեղծման ժամանակ, Բրաբանտը երկրի միակ նահանգն էր, որն (Արևմտյան Ֆլանդրիայից Մուսկրոն և Կոմին-Վերնետոն ֆրանսախոս համայնքների՝ Էնո, իսկ Լիեժից Լիմբուրխ՝ նիդերլանդախոս Վուրեն համայնքի հանձումից հետո) այս սահմանը հատում էր։
1989 թվականին ստեղծվել է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը, սակայն այն շարունակում էր մնալ Բրաբանտ նահանգի մաս։ 1995 թվականի հունվարի 1-ից Բելգիայի դաշնայնացման գործընթացի շրջանակներում Բրաբանտ նահանգը բաժանվեց 3 հատվածի․
- ֆրանսախոս Վալոնյան Բրաբանտ նահանգ (վարչական կենտրոն՝ Վավր),
- նիդերլանդախոս Ֆլամանդական Բրաբանտ նահանգ (վարչական կենտրոն՝ Լյովեն),
- և երկլեզու Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան։
Ժողովրդագրություն
խմբագրելԲնակչության թվաքանակն ըստ ժամանակահատվածի (հզ․ բնակիչ)․
Բելգիայի Ազգային վիճակագրության ինստիտուտի տվյալներ[2]։
- 1806—1970 թվականներ՝ մարդահամարի արդյունքներ,
- 1980 և 1990 թվականներ՝ բնակչության թվաքանակի գնահատական,
- 1994 թվական՝ դեկտեմբերի 31-ին բնակչության թվաքանակի գնահատական։
Համեմատության համար՝ 2011 թվականի հունվարին այս տարածքում (երկու Բրաբանտներ և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան) ապրում էր 2 621 275 մարդ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Брабант». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Այժմ՝ Վիճակագրության և տնտեսական տեղեկատվության միավորված վարչություն։