Բրազիլահայ մամուլ
Բրազիլիայում ցայսօր հրատարակվել են շուրջ 15 անուն հայկական պարբերականներ, մեծ մասը՝ Սան Պաուլոյում։ Առաջինը հնչակյան ուսանող, միության պաշտոնական «Կայծ» (1933-1937) ազգային, գրական-գեղարվեստական, մարզ, երկշաբաթաթերթն է։ Հետագա տարիներին հրատարակվել են «Հայկական միություն» մշակութային ընկերության «Վերելք» (1946-1947), հնչակյանների «Հայաստանի ձայն» (1947-1950) հասարակական-քաղաքական, գրական պարբերաթերթերը, ազգային, գրական, քաղաքական «Հայաստան» (1965-1967, հայերեն, պորտուգալերեն) ամսաթերթը, «Տրիբունա Արմենիա» (պորտագալերեն) պարբերականները և այլն։ Ներկայումս Սան Պաուլոյում լույս են տեսնում ՀԲԸՄ-ի «Նոր Անի» (1980 թվականից, հայերեն, պորտուգալերեն) գրական-գեղարվեստական, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Բրազիլիայի թեմի «Սիփան» (1983-1987, 1995 թվականներից) երկամսյա պաշտոնաթերթը, «Իրիս» («Ծիածան»), «Մասիս», «Լրատու» (բոլորն էլ՝ հայերեն, պորտուգալերեն) պարբերականները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |