Բրայան Դագլաս Ուիլսոն (անգլ.՝ Brian Wilson, հունիսի 20, 1942(1942-06-20)[1][2][3][…], , Ինգլվուդ[4][5]), ամերիկացի երաժիշտ, երգիչ, երգահան և ձայնագրող պրոդյուսեր, ով «The Beach Boys» խմբի հիմնադիրներից է։ Հաճախ նրան անվանում են«պոպ կոմպոզիցիայի նորարարական մոտեցումների հանճար»՝ բացառիկ երաժշտական տաղանդի և ձայնագրության տեխնիկայի վարպետության համարվում է 20-րդ դարի ամենանորարար և նշանակալի երգահաններից մեկը։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններn առանձնանում են բարձր արտադրական որակով, բարդ հարմոնիաներով և գործիքավորմամբ, բազմաշերտ վոկալներով, ինչպես նաև ինքնաքննարկող կամ պարզ թեմաներով։ Ուիլսոնը հայտնի է նաև իր ձայնային տվյալներով և ողջ կյանքի ընթացքում ունեցած հոգեկան առողջության խնդիրներով։

Բրայան Ուիլսոն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 20, 1942(1942-06-20)[1][2][3][…] (82 տարեկան)
Ծննդավայր, Ինգլվուդ[4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունEl Camino College? և Hawthorne High School?
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ, բասկիթառահար, դաշնակահար, դերասան և երաժշտական գործիքավորող
ԱմուսինMarilyn Wilson? և Melinda Ledbetter?
Ծնողներհայր՝ Murry Wilson?, մայր՝ Audree Wilson?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունThe Beach Boys[2]
ԵրեխաներCarnie Wilson? և Wendy Wilson?
Կայքbrianwilson.com
Ստորագրություն
Изображение автографа
 Brian Wilson Վիքիպահեստում

Մեծանալով Հոթորնում, Կալիֆոռնիա՝ Ուիլսոնի վրա մեծ ազդեցություն են ունեցել Ջորջ Գերշուինը, «The Four Freshmen»-ը, Ֆիլ Սպեկտորը և Բերթ Բաքարաքը։ 1961 թվականին նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան՝ որպես «The Beach Boys»-ի անդամ՝ ծառայելով որպես խմբի երգահան, պրոդյուսեր, հիմնական վոկալիստ, բասիստ, ստեղնաշարային գործիքներ նվագող և առաջնորդ։ 1962 թվականին՝ «Capitol Records»-ի հետ պայմանագիր կնքելուց հետո, նա դարձել է առաջին փոփ արտիստը, ով ստացել է հեղինակություն՝ սեփական ստեղծագործությունները գրելու, կազմակերպելու, արտադրելու և կատարելու համար։

Նա նաև պրոդյուսեր էր այլ կատարողների համար, հատկապես «The Honeys» և «American Spring» խմբերի։ 1960-ականների կեսերին նա արդեն գրել կամ համահեղինակել էր ավելի քան երկու տասնյակ ԱՄՆ թոփ 40 հիթեր, ներառյալ առաջին տեղերը զբաղեցրած «Surf City»(1963), «Get Around» (1964), «Help Me, Rhonda» (1965) և «Good Vibrations» (1966) երգերը։ Նա համարվում է առաջին երաժշտական պրոդյուսեր-հեղինակներից մեկը և ռոք երաժշտության առաջին պրոդյուսերներից, ով ստուդիան օգտագործել է որպես «գործիք»։

1964 թվականին Ուիլսոնը նյարդային հիվանդություն ձեռք բերեց և հրաժարվեց կանոնավոր համերգային շրջագայություններից՝ կենտրոնանալով երգերի ստեղծման և ձայնագրման վրա։ Սա հանգեցրեց «The Beach Boys»-ի «Pet Sounds» ալբոմի և նրա առաջին սոլո թողարկման՝ «Caroline, No»-ի (երկուսն էլ՝ 1966), ինչպես նաև անավարտ «Smile» ալբոմի ստեղծմանը։ 1960-ականների վերջում նրա մասնագիտական և հոգեբանական վիճակը վատթարացավ, նրա ներդրումը խմբում նվազեց, և լեգենդներ տարածվեցին նրա մեկուսացած կյանքի, չափազանց շատ ուտելու և թմրամիջոցների օգտագործման մասին[6]։ Նրա առաջին վերադարձը, որը երկրպագուների շրջանում տարբեր արձագանքներ ունեցավ, հանգեցրեց «The Beach Boys Love You» (1977) ալբոմին, որը կարող էր լինել նրա սոլո նախագիծը։

1980-ականներին Ուիլսոնը ձևավորեց վիճահարույց ստեղծագործական և բիզնես գործընկերություն` իր հոգեբան Յուջին Լանդիի հետ և նորից սկսեց սոլո կարիերան «Brian Wilson» (1988) ալբոմով։ 1991 թվականին նա խզեց կապերը Լանդիի հետ և 1999-2022 թվականներին` որպես սոլո արտիստm կանոնավոր կերպով համերգներ տվեց։

Ուիլսոնի ձեռքբերումները` որպես պրոդյուսեր, նպաստեցին փոփ երաժշտության՝ որպես արվեստի ձևի ճանաչմանը և սկիզբ դրեցին աննախադեպ ստեղծագործական դարաշրջանին՝ լեյբլների հետ պայմանագիր կնքած երաժիշտների համար։ Նրա վաղ երգերը հաճախ ասոցացվում են 1960-ականների երիտասարդական մշակույթի հետ, և նա համարվում է մեծ ազդեցություն թողած երաժիշտ՝ բազմաթիվ երաժշտական ժանրերի և շարժումների վրա, այդ թվում՝ կալիֆոռնիական հնչյուն, արտ փոփ, փսիխեդելիկ, չեմբեր փոփ, պրոգրեսիվ երաժշտություն, փանկ, աութսայդեր և սանշայն փոփ։ 1980-ականներից ի վեր նրա ազդեցությունը տարածվել է նաև այնպիսի ժանրերի վրա, ինչպիսիք են պոստ փանկը, ինդի ռոք-ը, էմո-ն, դրիմ փոփ-ը և այլն։ Ուիլսոնի մրցանակների շարքում ընդգրկված են բազմաթիվ պարգևներ, անդամակցություններ մի քանի երաժշտական փառքի սրահների։

1942-1961: Նախապատմություն և երաժշտական կրթություն

խմբագրել

Մանկություն

խմբագրել

Բրայան Դագլաս Ուիլսոնը ծնվել է 1942 թվականի հունիսի 20-ին, «Centinela Hospital Medical Center'''»-ում՝ Ինգլվուդում, Կալիֆոռնիա։ Նա Օդրի Նևա և Մարի Ուիլսոնի առաջնեկն էր։ Նրա հայրը, ով մասնագիտությամբ մեքենագործ էր, հետագայում զբաղվում էր երգերի գրությամբ՝ որպես լրիվ դրույքով աշխատանքից դուրս գործունեություն[7][8]։ Ուիլսոնի արմատների մեջ ունի հոլանդական, շոտլանդական, անգլիական, գերմանական, իռլանդական և շվեդական արմատներ[9][10]։ Նրա կրտսեր եղբայրները՝ Դենիսն ու Կարլը, ծնվել են համապատասխանաբար 1944 և 1946 թվականներին[11]։ Դենիսի ծնունդից կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվեց Ինգլվուդից դեպի Հոթորնի «3701 West 119th Street» հասցեով տուն[12][11]։ Ուիլսոնն ու իր եղբայրները մանկության տարիներին ենթարկվել են հոգեբանական և պարբերաբար ֆիզիկական բռնությունների իրենց հոր կողմից[13]։ Նրա՝ 2016 թվականի հուշերում, հայրը նկարագրվում է որպես «բռնի» և «դաժան», սակայն Ուիլսոնը նաև նշում է, որ ընտանիքի հանդեպ վատ վերաբերմունքի մասին որոշ պատմություններ չափազանցված կամ անհիմն են[14]։

Մանկության տարիներից Ուիլսոնը ցուցաբերել է լսողությամբ սովորելու բացառիկ ունակություն[15]։ Նրա հայրը հիշում էր, թե ինչպես Ուիլսոնը, լսելով ընդամենը մի քանի տող «When the Caissons Go Rolling Along» երգից, կարողացել էր վերարտադրել դրա մեղեդին[16]։ Մարին մեծ դեր է խաղացել իր երեխաների երաժշտական տաղանդի զարգացման հարցում[17]։ Ուիլսոնը վեց շաբաթ ակորդեոնի դասեր է վերցրել, իսկ յոթ-ութ տարեկանում եկեղեցում երգել է սոլո կատարումներ[18]։ Նրա երգչախմբի ղեկավարը հայտարարել էր, որ նա ունի կատարյալ լսողություն[19][20]։ 12 տարեկանում Ուիլսոնի ընտանիքը գնել է դաշնամուր, և նա փոխեցլ է իր ուշադրությունը ակորդեոնից դեպի այդ գործիքը։ Նա ինքնուրույն է սովորել դաշնամուր նվագել՝ ժամեր շարունակ փորձելով իր սիրելի երգերը[21]։ Հոր ընկերներից մեկը նրան սովորեցրել է նոտագրության հիմունքները, ինչը նպաստել է Ուիլսոնի երաժշտական զարգացմանը[22]։

Ես այնքան տարվեցի The Four Freshmen-ով։ Ես կարող էի ինքնությունս գտնել Բոբ Ֆլանինգանի բարձր ձայնով։ Նա սովորեցրեց ինձ երգել բարձր։ Ես մի ամբողջ տարի աշխատեցի The Four Freshmen-ի երգերի վրա իմ hi-fi սարքերով։ Ի վերջո, ես սովորեցի նրանց բոլոր երգերը։

—Բրայան Ուիլսոն, 1998[23]

Ուիլսոնը դպրոցական միջոցառումներին երգել է իր հասակակիցների հետ, ինչպես նաև տանը՝ ընտանիքի անդամների և ընկերների հետ։ Նա ուղղորդում էր իր երկու եղբայրներին՝ սովորեցնելով նրանց հարմոնիա երգել, և նրանք միասին մշտապես վերապատրաստվում էին։ Դպրոցից հետո Ուիլսոնը անդադար նվագում էր դաշնամուր՝ փորձելով վերլուծել «The Four Freshmen»-ի երգերի հարմոնիաները։ Նա փոքրիկ հատվածներով լսում էր նրանց երգերը գրամոֆոնով, այնուհետև աշխատում վերարտադրել ձայների համադրությունը՝ քայլ առ քայլ կրկնելով դրանք դաշնամուրի վրա[23]։ Ուիլսոնը նաև ուներ «The Instruments of the Orchestra» խորագրով ուսումնական ձայնասկավառակ և այդ շրջանում կանոնավոր կերպով լսում էր իր սիրելի ռադիոկայանը՝ «KFWB»-ն[24][25]։ Կարլը նրան ծանոթացրեց ռիթմ ընդ բլյուզին (R&B), իսկ նրանց հորեղբայր Չարլին սովորեցրեց դաշնամուր նվագել։ Եղբայրները հաճախ մինչև ուշ գիշեր լսում էին Ջոնի Օտիսի «KFOX» ռադիոհաղորդումը՝ քննարկելով «R&B» կատարումները և ներառելով դրանք իրենց երաժշտական բառապաշարում[26]։ Կարլը նշել է, որ Ուիլսոնը 10 տարեկանում «արդեն հիանալի դաշնամուր էր նվագում»[19][27]։

Կարլը հիշում էր այն տարիները, երբ Ուիլսոնի կյանքը բառացիորեն կենտրոնացած էր «The Four Freshmen»-ի ձայնասկավառակներ լսելու և ժամերով դաշնամուր նվագելու վրա[28]։ Դենիսն իր ավագ եղբորը նկարագրել է որպես «տարօրինակ», ով գերադասում էր ձայնասկավառակներ լսել, քան զբաղվել, օրինակ, բեյսբոլով[29]։ Ուիլսոնի առաջին փորձերը երգեր գրելու ոլորտում սկսվեցին ինը տարեկանում, երբ նա թղթի վրա գրեց Սթիվեն Ֆոսթերի «Oh! Susannah» երգի բառերի իր տարբերակը։ 1991 թվականին հրապարակած իր հուշերում նա հիշում է, որ իր առաջին երգը գրել է 4-րդ դասարանի դպրոցական նախագծի համար, որը վերաբերում էր Պոլ Բունյանին[30]։ 2005 թվականի հարցազրույցում Ուիլսոնը նշել է, որ ինքն սկսել է ինքնուրույն ստեղծագործել 1955 թվականին, երբ 12 տարեկան էր[31]։

Դպրոցական տարիներ և քոլեջ

խմբագրել

Դպրոցական տարիներին Ուիլսոնը խաղացել է «Hawthorne High» ֆուտբոլային թիմում[32], բեյսբոլ՝ «American Legion Ball»-ում[10], և իր ավագ տարում զբաղվել է վազքով (քրոս-քանթրի)[33]: 15 տարեկանում նա կարճ ժամանակով կես դրույքով աշխատել է ոսկերչական խանութում՝ որպես հատակ մաքրող. դա նրա միակ վարձատրվող աշխատանքն էր երաժշտական հաջողության հասնելուց առաջ[33]։ Նա նաև շաբաթավերջերին մաքրություն էր անում հոր մեքենաշինական ընկերությունում՝ «ABLE»-ում[34]: Ուիլսոնը լսումների մասնակցեց՝ երգելու «Original Sound Record Company»-ի առաջին ձայնագրության՝ «Chapel of Love»-ի համար (որը կապ չուներ 1964 թվականի նույնանուն երգի հետ), բայց համարվեց դեռ հին[35]: Նրա 16-ամյակի համար նա նվեր ստացավ երկու շարժական «Wollensak» ձայնագրիչ, որը նրան թույլ տվեց փորձարկումներ անել երգեր ձայնագրելու, խմբային վոկալների և տարրական բաներ՝ կապված տեխնիկայի հետ հետ[36][37][29]: Ուիլսոնը հաճախակի հավաքում էր ընկերներին դաշնամուրի շուրջ և իր ավագ դասընկերների հետ ձայնագրություններ էր կատարում[38]:

 
Ուիլսոնի ավագ դպրոցի լուսանկարը, հունիս 1960[39]

1959 թվականի հոկտեմբերին՝ իր «Senior Problems» դասընթացի համար, Ուիլսոնը ներկայացրեց «Իմ փիլիսոփայությունը» վերնագրով շարադրություն, որտեղ նշել էր, որ իր ձգտումն է «հռչակ ձեռք բերել [...] երաժշտության մեջ»[40]: Նրա առաջին հրապարակային ելույթներից մեկը տեղի ունեցավ դպրոցական աշնանային արվեստի ծրագրի ընթացքում: Նա հրավիրեց իր զարմիկին և մշտական երգային գործընկեր Մայք Լավին՝ միանալու խմբին, իսկ Կառլին որգևորուելու համար խումբը անվանեց «Carl and the Passions»: Նրանք կատարել են «Dion and the Belmonts»-ի և «Four Freshmen»-ի երգեր՝ տպավորելով իրենց համադասարանցի և երաժիշտ Ալ Ջարդինին[41]:

Ուիլսոնի երաժշտության ուսուցիչ Ֆրեդ Մորգանը նշել է, որ 17 տարեկանում նա մեծ ընդունակություն ուներ Բախի և Բեթհովենի ստեղծագործությունները սովորելու[42]: Այնուամենայնիվ, նա Ուիլսոնին «Piano and Harmony» դասընթացի համար վերջնական գնահատական տվեց C՝ հանձնարարությունները չավարտելու պատճառով[43]: Իր վերջին նախագծի համար Ուիլսոնը պետք է ներկայացներ 120 չափաբաժնից բաղկացած դաշնամուրային սոնատ, բայց դրա փոխարեն ներկայացրեց 32 չափաբաժնից բաղկացած կարճ ստեղծագործություն, ինչի համար ստացավ F[44]: Հետադարձ հայացք գցելով իր ավագ դպրոցական տարուն՝ Ուիլսոնն ասել է. «Ես շատ երջանիկ էի։ Չեմ ասի, որ հանրաճանաչ էի դպրոցում, բայց շփվում էի հանրաճանաչ մարդկանց հետ»[45]:

1960 թվականի սեպտեմբերին Ուիլսոնը ընդունվեց «El Camino College» Լոս Անջելեսում՝ հոգեբանություն բաժին՝ միաժամանակ զբաղվելով երաժշտությամբ[46]: Սակայն, հիասթափված լինելով իր ուսուցիչների կողմից փոփ երաժշտության նկատմամբ ցուցաբերված արհամարհանքից, նա լքեց քոլեջը մոտ 18 ամիս անց[47]: Նրա խոսքով՝ 1961 թվականին նա գրել է իր առաջին ամբողջովին ինքնատիպ մեղեդին՝ «Surfer Girl», որը ներշնչված էր «Dion and the Belmonts»-ի «When You Wish Upon a Star» կատարումից: Սակայն նրա մոտ ընկերները հակասում էին այս պնդմանը՝ հիշելով նրա ավելի վաղ ինքնատիպ ստեղծագործությունները[48]:

«Beach Boys»-ի ձևավորումը

խմբագրել

«Ես չէի գիտակցում, որ այդ վաղ երգերը այդքան լավ են բնութագրում Կալիֆոռնիան՝ մինչև իմ կարիերայի ուշ փուլերը։ Ես երբեք դա հատուկ նպատակով չեմ արել։ Ես ընդհանրապես հետաքրքրված չէի այս ամենով։ Իմ եղբայր Դենիսն էր, որ ինձ տվեց ամբողջ ժարգոնը, որն անհրաժեշտ էր երգերը գրելու համար։ Նա էր ղեֆկավարը, ես՝ երգահանը»։

—Բրայան Ուիլսոն[49]

Երեք Ուիլսոն եղբայրները, Լավն ու Ջարդինը 1961 թվականի աշնանը միասին ստեղծեցին իրենց առաջին երաժշտական խումբը՝ «The Pendletones»։ Դենիսի առաջարկով՝ Բրայանը և Լավը համատեղ գրել են խմբի առաջին երգը՝ «Surfin'»[50]։ Ուիլսոնների տան երաժշտական սենյակում փորձեր անելուց հետո խումբը Մարրի Ուիլսոնին ընդունեց որպես մենեջեր և պատրաստվեց իրենց առաջին ստուդիական նստաշրջանին[51]։

«Hite և Dorinda Morgan»-ի կողմից «Candix Records»-ում արտադրված «Surfin'»-ը հիթ դարձավ Լոս Անջելեսում և հասավ 75-րդ հորիզոնականին «Billboard»-ի ազգային վաճառքների աղյուսակում[52]։ Սակայն «Candix Records»-ը խմբի անունը փոխեց՝ անվանելով «The Beach Boys»[53]։ Նրանց առաջին խոշոր համերգը տեղի ունեցավ 1961 թվականի Նոր տարվա գիշերը՝ «Ritchie Valens Memorial Dance» միջոցառման ժամանակ։ Մի քանի օր առաջ Ուիլսոնը հորից էլեկտրական բաս էր ստացել և արագ սովորեց նվագել, մինչդեռ Ջարդինը անցավ ռիթմ-կիթառի[54]։

Երբ «Candix Records»-ը ֆինանսական դժվարությունների բախվեց և վաճառեց «The Beach Boys»-ի հիմնական ձայնագրությունները մեկ այլ լեյբլին, Մարրին խզեց նրանց պայմանագիրը։ «Surfin'»-ի հանրաճանաչությունը մարելուց հետո Ուիլսոնը համագործակցեց տեղի երաժիշտ Գարի Աշերի հետ՝ նոր երգերի դեմո ձայնագրություններ ստեղծելու համար, ներառյալ «409» և «Surfin' Safari»։ «Capitol Records»-ը համոզվեց թողարկել այս երգերը որպես սինգլ, որն էլ դարձավ «ազգային հիթ»[55]։

1962-1966: Հաջողության տարիներ

խմբագրել

«The Beach Boys» խմբի անդամ լինելով՝ Ուիլսոնը 1962 թվականին ստորագրեց յոթնամյա պայմանագիր՝ «Capitol Records»-ի ներկայացուցիչ Նիք Վենետի հետ[56][57]։ Նրանց առաջին ալբոմի՝ «Surfin' Safari»-ի ձայնագրությունները տեղի ունեցան «Capitol Records»-ի աշտարակի ստուդիաներում՝ օգոստոս ամսին, բայց շուտով Ուիլսոնը սկսեց պայքարել, որ խումբը ձայնագրություններ կատարի այլ վայրում։ Ստուդիայի մեծ սրահները նախատեսված էին 1950-ականների մեծ նվագախմբերի և համույթների համար, այլ ոչ թե փոքր ռոք խմբերի։ Ուիլսոնի պնդմամբ՝ «Capitol Records»-ը համաձայնեց թույլ տալ, որ «Beach Boys»-ը վճարի իր անկախ ձայնագրությունների համար, բայց իրավունքները մնան «Capitol»-ինը[58]։ Բացի այդ, առաջին ալբոմի ձայնագրման ընթացքում Ուիլսոնը պայքարեց և ստացավ արտադրության ղեկավարի իրավունքները, չնայած նրա անունը ալբոմի բացատրական տեքստում որպես պրոդյուսեր նշված չէր[58][59]։

Ուիլսոնը նշել է. «Միշտ զգացել եմ, որ ես ավելի շատ տեսադաշտից դուրս աշխատող մարդ եմ, քան կատարող»[60]։ Նա մեծ երկրպագու էր Ֆիլ Սփեքթորի, որը հայտնի էր դարձել «Teddy Bears» խմբի հետ, և ձգտում էր իր կարիերան կառուցել Սփեքթորի օրինակով[61][62]։ Գարի Աշերի հետ Ուիլսոնը բազմաթիվ երգեր գրեց «Teddy Bears»-ի ոճով և համագործակցեց տեղի տաղանդավոր երաժիշտների հետ՝ գրելով ու պրոդյուսերություն անելով նրանց համար, սակայն առևտրային հաջողություն չունեցավ[63]։ Ի վերջո, Ուիլսոնը խզեց համագործակցությունը Աշերի հետ՝ Մարրիի միջամտությունների պատճառով[64][65]։ «The Beach Boys»-ից դուրս Ուիլսոնի առաջին պրոդյուսերական աշխատանքը, թեև առանց պաշտոնական կրեդիտի, «Rachel and the Revolvers»-ի «The Revo-Lution» երգն էր, որը գրվել էր Աշերի հետ և թողարկվել «Dot Records»-ի կողմից՝ սեպտեմբերին[66]։

1962 թվականի կեսերին Ուիլսոնը սկսեց երգեր գրել դիջեյ Ռոջեր Քրիստյանի հետ, ում նա հանդիպել էր` կա՛մ Մարրիի, կա՛մ Ուշերի միջոցով, ինչպես նաև կիթառահար Բոբ Նորբերգի հետ, ով դարձավ Ուիլսոնի սենյակակիցը[67]։ Դեյվիդ Մարկսը նշել է. «Նա պարզապես տարված էր դրանով[68]։ Բրայանը երգեր էր գրում իր տան դիմաց հանդիպած մարդկանց, դիջեյների, բառացիորեն ում հետ պատահեր[69]։ Նրա միջով այնքան երաժշտություն էր հոսում, որ հազիվ էր հասցնում»[70]։ Հոկտեմբերին Մարրիի կողմից ստեղծված «Safari Records» լեյբլը թողարկեց «Bob & Sheri» դուետի «The Surfer Moon» սինգլը, որը դարձավ առաջին ձայնագրությունը, որում պաշտոնապես նշվում էր «Պրոդյուսեր՝ Բրայան Ուիլսոն»[71]։ Լեյբլի թողարկած միակ այլ երգը «Bob & Sheri»-ի «Humpty Dumpty» երգն էր[72][73]։ Երկու երգերն էլ գրվել էին Ուիլսոնի կողմից[74]։

Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում Ուիլսոնը պրոդյուսերական աշխատանքներ էր կատարում «The Beach Boys»-ի երկրորդ ալբոմի՝ «Surfin’ U.S.A.»-ի վրա[75]։ Որպեսզի կենտրոնանա ստեղծագործելու և ձայնագրման վրա, նա նվազեցրեց խմբի հետ հրապարակային ելույթները՝ մասնակցելով միայն հեռուստատեսային ծրագրերի և տեղական համերգների[76]։ Այս ընթացքում Դեյվիդ Մարկսը փոխարինում էր Ուիլսոնին վոկալում[76]։ Մարտին «Capitol Records»-ը թողարկեց «Beach Boys»-ի առաջին թոփ 10 հիթը՝ «Surfin' U.S.A.», որը դարձավ նրանց «Western Studios»-ում հաջողված ձայնագրությունների սկիզբը[77]։ «Surfin' U.S.A». ալբոմը մեծ հաջողություն ունեցավ ԱՄՆ-ում՝ հասնելով երկրորդ տեղին` ազգային վաճառքների աղյուսակում` հուլիսին։ «Beach Boys»-ը պաշտոնապես դարձավ բարձրակարգ ձայնագրման և համերգային խումբ[8]: Չնայած Նիք Վենետի առարկություններին` Ուիլսոնը սկսեց համագործակցել ոչ-Capitol արտիստների հետ[78]։ 1962 թվականի օգոստոսին նա հանդիպեց «Liberty Records»-ի դուետ «Jan and Dean»-ին և նրանց առաջարկեց իր նոր ստեղծած երգը՝ «Surf City»։ Դուետը արագորեն ձայնագրեց այն[79]։

1963 թվականի հուլիսի 20-ին «Surf City»-ն, որը Ուիլսոնը համահեղինակել էր Jan Berry-ի հետ, գրավեց ԱՄՆ երաժշտական աղյուսակների առաջին հորիզոնականը՝ դառնալով Ուիլսոնի առաջին թոփ 1 երգը[76]։ Չնայած նրան, որ այս հաջողությունը ուրախացրեց Ուիլսոնին` այն վրդովեցրեց թե՛ Մարրիին, թե՛ «Capitol Records»-ին։ Մարրին նույնիսկ հրամայեց իր ավագ որդուն դադարեցնել ցանկացած ապագա համագործակցություն «Jan and Dean»-ի հետ, թեև նրանք շարունակեցին միմյանց ձայնագրություններում մասնակցել[80]։ Ուիլսոնի ստեղծագործական ներդրումը մեծ ազդեցություն ունեցավ «Jan and Dean»-ի կարիերայի վրա` օգնելով նրանց վերականգնել իրենց մարող հաջողությունը[81]։

Նույն ժամանակահատվածում Ուիլսոնը սկսեց պրոդյուսերական աշխատանքներ կատարել աղջիկների խմբի՝ «The Honeys»-ի հետ, որի կազմում էին քույրեր Մերիլին և Դայան Ռովելները, ինչպես նաև նրանց զարմուհի Ջինջեր Բլեյքը։ Նրանք տեղացի դպրոցականներ էին, ում Ուիլսոնը հանդիպել էր նախորդ տարվա օգոստոսին «Beach Boys»-ի համերգի ժամանակ[82]։ Ուիլսոնը «Capitol»-ին ներկայացրեց «The Honeys»-ին՝ նրանց համարելով «Beach Boys»-ի իգական տարբերակը[83]։ Ընկերությունը թողարկեց «The Honeys»-ի մի քանի սինգլներ, սակայն դրանք չունեցան առևտրային հաջողություն։ Այդ ընթացքում Ուիլսոնը մտերմացավ Ռովելների ընտանիքի հետ և 1963-1964 թվականների մեծ մասը անցկացրեց նրանց տանը[84]։

 
Ուիլսոնը՝ (վերևից) եղբայրներ Կարլի (կենտրոնում )և Դեննիսի հետ(վերջում)՝ նկար «Beach Boys»-ի համար,1963 թիվ[85]

1963 թվականի կեսերին Ուիլսոնը պաշտոնապես նշվեց որպես «Beach Boys» խմբի պրոդյուսեր առաջին անգամ «Surfer Girl» ալբոմի համար, որը ձայնագրվել էր հունիս-հուլիս ամիսներին և թողարկվել սեպտեմբերին[86]։ Ալբոմը հասավ ազգային չարթերի յոթերորդ տեղին և ունեցավ մի քանի հաջող սինգլներ[87]։ Շուտով, նույն տարվա հոկտեմբերին, խումբը թողարկեց «Little Deuce Coupe» ալբոմը, որը բաղկացած էր մեքենաների թեմայով երգերից[88]։ Այս ալբոմը թողարկվեց ընդամենը երեք շաբաթ անց «Surfer Girl»-ից, ինչը ցույց էր տալիս Ուիլսոնի արագ աշխատանքային տեմպն ու ստեղծագործական եռանդը[69][89][90][88][91]։

Չնայած իր աճող դերին որպես պրոդյուսեր և երգահան, Ուիլսոնը շարունակում էր խուսափել համերգային շրջագայություններից։ Արդյունքում, Ալ Ջարդինը, ով նախկինում լքել էր խումբը ուսմանը կենտրոնանալու համար, 1963 թվականի կեսերին վերադարձավ Ուիլսոնին փոխարինելու կենդանի ելույթների ժամանակ։ Սակայն, երբ Դեյվիդ Մարքսը լքեց խումբը նույն տարվա վերջին, Ուիլսոնը ստիպված էր վերադառնալ համերգային կազմի մեջ։

1963 թվականի վերջում Ուիլսոնը սկսեց ընդլայնել իր գործունեությունը «Beach Boys»-ից դուրս։ Նա հիմնադրեց սեփական ձայնագրական ընկերությունը՝« Brian WilsonProductions»-ը, որի գրասենյակը գտնվում էր «Sunset Boulevard»-ում, և ստեղծեց «Ocean Music» հրատարակչական ընկերությունը՝ իր հեղինակած երգերը կառավարելու համար[92]։ Միայն այդ տարում Ուիլսոնը գրել, մշակել, պրոդյուսերավորել կամ մասնակցել էր առնվազն 42 երգերի ստեղծմանը` տարբեր արտիստների համար, ներառյալ «The Honeys», «Jan and Dean», «The Survivors», «The Timers», «The Castells» («I Do»), Բոբ Նորբերգը, Վիքի Կոխերը, Գարի Ուշերը, Ռոջեր Քրիստիանը, Փոլ Փիթերսենը («She Rides with Me») և Լարի Դենթոնը («Endless Sleep»)։ Նրա անվերջ ստեղծագործական էներգիան ու համարձակությունն ակնհայտ էին, երբ նա շարունակում էր ձևավորել kալիֆոrնիական նոր երաժշտական ոճ[81]։

Միջազգային ճանաչում և առաջին անհաջողությունը

խմբագրել
 
Ուիլսոնը՝ «Beach Boys» -ի նկարահանումների ժամանակ, 1964 թիվ

1964 թվականի ընթացքում Ուիլսոնը շարունակեց համաշխարհային համերգային շրջագայությունները «Beach Boys»-ի հե՝ միևնույն ժամանակ շարունակելով գրել և պրոդյուսեր լինել խմբի համար։ Այդ տարվա նրանց ստուդիական աշխատանքների թվում էին «Shut Down Volume 2» (մարտ), «All Summer Long» (հունիս) և «The Beach Boys' Christmas Album» (նոյեմբեր) ալբոմները[93]։ 1964 թվականի սկզբին ավստրալական շրջագայության լարվածությունից հետո խումբը որոշեց Մարրիին հեռացնել մենեջերի պաշտոնից[94]։ Չնայած դրան՝ Մարրին շարունակում էր ազդեցություն ունենալ խմբի գործունեության վրա և անմիջական կապ պահպանել Ուիլսոնի հետ՝ արտահայտելով իր կարծիքները խմբի որոշումների վերաբերյալ[95]։ Ուիլսոնը նույնպես երբեմն երաժշտական խորհուրդներ էր հարցնում իր հորից[96]։

Փետրվարին բիթլեմանիան տարածվեց ԱՄՆ-ում, ինչը մեծապես անհանգստացրեց Ուիլսոնին[97][98]։ 1966 թվականին տված հարցազրույցում նա նշել էր. «Բիթլզների ներխուժումը ինձ շատ ցնցեց։ Նրանք ստվեր գցեցին մեր ստեղծած աշխատանքի վրա։ [...] «Beach Boys»-ի՝ որպես Ամերիկայի առաջատար վոկալ խմբի գերիշխանությունը կասկածի տակ դրվեց։ Այդ պատճառով մենք ստիպված էինք ավելի շատ աշխատել»։ Հեղինակ Ջեյմս Փերոնը նշում է, որ խմբի մայիսյան սինգլը՝ «I Get Around», որը դարձավ նրանց առաջին թիվ մեկ հիթը ԱՄՆ-ում, ներկայացնում էր Ուիլսոնի հաջող արձագանքը բրիտանական ներխուժմանը և փաստացի սկսում էր նրա ոչ պաշտոնական մրցակցությունը Բիթլզների՝ հատկապես Փոլ ՄաքՔարթնիի հետ[99]։ Սինգլի B կողմի երգը՝ «Don't Worry Baby», Ուիլսոնը 1970 թվականին բնութագրել էր որպես «հավանաբար մեր լավագույն ձայնագրություն»[100]։

Ուիլսոնի կարիերայի և անձնական կյանքի վրա աճող ճնշումները նրան հասցրին հոգեբանական կոտրման եզրին[101]։ Ապրիլին թողարկված «Don't Back Down» երգից հետո նա դադարեց գրել սըրֆ ժանրով երգեր, իսկ 1964 թվականի վերջին՝ խմբի առաջին խոշոր եվրոպական շրջագայության ժամանակ, զայրացած արձագանքեց լրագրողին, երբ նրան հարցրեցին, թե ինչպես է վերաբերվում սըրֆ հնչողության ստեղծմանը[102]։ Ուիլսոնը դժգոհում էր, որ իրեն նույնացնում էին միայն սըրֆինգի և մեքենաների երգերի հետ, բացատրելով, որ իր նպատակն էր «ստեղծել մի հնչյուն, որը դուր կգա դեռահասներին և կարող է կիրառվել ցանկացած թեմայով։ [...] Մենք պարզապես ուզում ենք մնալ դեռահասի սոցիալական կյանքի շրջանակներում»[103]։ Նա ավելի ուշ նկարագրել է իրեն որպես «ամեն ինչ անող մարդ», որը «մտավոր և հուզականորեն այնքան հյուծված էր, որ այլևս ոչ մի հոգեկան հանգստություն չէր զգում և նույնիսկ հնարավորություն չուներ նստելու, մտածելու կամ պարզապես հանգստանալու»[104]։ Բացի այդ, նրան անհանգստացնում էին խմբի բիզնես գործունեությունը և ձայնագրությունների որակը, որոնք, իր կարծիքով, տուժում էին այս պայմանավորվածությունից։ Դեկտեմբերի 7-ին՝ հուզական կայունություն գտնելու նպատակով, Ուիլսոնը անսպասելիորեն ամուսնացավ Մերիլին Ռովելի հետ[105]։

Դեկտեմբերի 23-ին Ուիլսոնը պետք է ուղեկցեր իր խմբի անդամներին երկշաբաթյա շրջագայության ԱՄՆ-ում, սակայն Լոս Անջելեսից Հյուսթոն թռչելու ընթացքում նա սկսեց անկառավարելի լաց լինել իր ամուսնության պատճառով[106][107] ։ Ալ Ջարդինը, որը նստած էր Ուիլսոնի կողքին ինքնաթիռում, ավելի ուշ նշել էր. «Մեզանից ոչ մեկը երբևէ նման բան չէր տեսել»[106]։ Նույն օրը Ուիլսոնը մասնակցեց Հյուսթոնի համերգին, սակայն մնացած համերգների համար նրան փոխարինեց ստուդիական երաժիշտ Գլեն Քեմփբելը[108]։ Այդ ժամանակ Ուիլսոնը իր այս փլուզումը նկարագրեց որպես «երեք նյարդային ճգնաժամերից առաջինը, որոնք ես ունեցել եմ» Երբ խումբը 1965 թվականի հունվարին վերսկսեց իրենց հաջորդ ալբոմի ձայնագրությունները, Ուիլսոնը հայտարարեց, որ այլևս չի մասնակցի շրջագայություններին[109][110]։։ Ավելի ուշ նա լրագրողին ասաց, որ իր որոշումը պայմանավորված էր իր «խառնված» նախանձով` Ֆիլ Սպեկտորի և Բիթլզների նկատմամբ[111]։

1965 թվականին Ուիլսոնը զգալի առաջընթաց գրանցեց իր երաժշտական զարգացման մեջ «The Beach Boys Today!» (մարտ) և «Summer Days (And Summer Nights!!)» (հունիս) ալբոմներով[112]։ Քեմփբելը շարունակում էր շրջագայել խմբի հետ մինչև փետրվար, երբ այլևս ի վիճակի չէր[110]։ Հարգանքի նշանով Ուիլսոնը մարտին պրոդյուսերական աշխատանք կատարեց Քեմփբելի համար՝ թողարկելով «Guess I'm Dumb» սինգլը։ Դրանից հետո խմբում Ուիլսոնին շրջագայությունների ժամանակ փոխարինելու համար հրավիրվեց «Columbia Records»-ի պրոդյուսեր Բրյուս Ջոնսթոնը[113]։ Փետրվարին, մարտին, հուլիսին և հոկտեմբերին Ուիլսոնը միացավ խմբին առանձին ելույթների համար[114]։

 
Ուիլսոնը կատարում է "Dance, Dance, Dance" երգը «The Beach Boys» խմբի հետ «NBC» հեռուստաստուդիայում, 1964 թվականի դեկտեմբերի 18-ին։

Թմրամիջնոցների օգտագործում և կրոն

խմբագրել

Քանի որ իր խմբակիցները հաճախ շրջագայությունների մեջ էին, Ուիլսոնը սկսեց սոցիալապես հեռանալ «Beach Boys»-ի անդամներից[115]։ 1964 թվականի աշնանից նա տեղափոխվեց Ռովելների տնից և սկսեց ապրել մեկսենյականոց բնակարանում՝ Հոլիվուդ Բուլվար 7235 հասցեում[116]։ Նա ձեռք բերեց նոր անկախություն և սկսեց ձևավորել նոր սոցիալական միջավայր՝ հիմնված իր կուտակած երաժշտական կապերի վրա[117]։ Կենսագիր Սթիվեն Գեյնսը գրում է. «Բրայանն առաջին անգամ լիովին ազատվեց ընտանիքի սահմանափակումներից[117]։ [...] Նա վերջապես կարող էր ստեղծել նոր ընկերական շրջանակ՝ առանց ծնողների միջամտության»։ Գարի Աշերի խոսքերով՝ Ուիլսոնը քիչ մտերիմ ընկերներ ուներ և «կավի կտորի նման էր, որը սպասում էր, որ իրեն ձևավորեն»[118]։ Տարվա վերջում Ուիլսոնը Լոս Անջելեսի ամենահաջողակ, ազդեցիկ և պահանջված երիտասարդ երաժիշտներից էր[119]։ Սակայն հասարակության լայն ճանաչումը նրան հասավ միայն 1966 թվականին[120]։

Այդ շրջանում Ուիլսոնի ամենամտերիմ ընկերը Լորեն Շվարցն էր՝ տաղանդավոր մարդ, ում նա հանդիպել էր Հոլիվուդի ստուդիաներից մեկում[117]։ Շվարցի միջոցով Ուիլսոնը ծանոթացավ մեծածավալ գրականության և միստիկ թեմաների՝ հիմնականում փիլիսոփայության և համաշխարհային կրոնների մասին, որոնք խորապես հետաքրքրեցին նրան[121][122] ։ Շվարցը նաև ծանոթացրեց Ուիլսոնին մարիխուանայի և հաշիշի հետ, որոնց կանոնավոր օգտագործումը խնդիրներ առաջացրեց նրա ամուսնության մեջ։ Դրան հավելվեցին Ուիլսոնի հաճախակի այցելությունները Շվարցի բնակարան[123]։ Սկսած «Please Let Me Wonder» (1965) երգից՝ Ուիլսոնը սկսեց գրել իր ստեղծագործությունները մարիխուանայի ազդեցության տակ[124]։

Ես ունեցա այն, ինչ ես համարում եմ շատ կրոնական։ Ես ընդունեցի LSD-ի լրիվ չափաբաժին, իսկ ավելի ուշ՝ փոքր չափաբաժին։ Եվ ես շատ բաներ սովորեցի, ինչպես օրինակ՝ համբերություն, հասկանալու ունակություն։ Ես չեմ կարող սովորեցնել կամ պատմել քեզ, թե ինչ եմ սովորել դրանից։

—Բրայան Ուիլսոն, 1966[125][126]

1965 թվականի սկզբին, երբ Ուիլսոնը և իր կինը նոր բնակարան տեղափոխվեցին, մի քանի շաբաթ անց՝․Հոլիվուդի Գարդներ փողոցում, Ուիլսոնը առաջին անգամ փորձեց հոգեդելիկ թմրանյութ LSD-ն («թթու»)՝ Շվարցի հսկողության ներքո[127]։ Ուիլսոնի խոսքով՝ «Ես փորձեցի LSD, և դա պարզապես պայթեցրեց իմ ուղեղը[105]։ [...] Դու հասկանում ես, թե ով ես դու, ինչ կարող ես անել և ինչ չես կարող անել, և սովորում ես ընդունել դա»։ Իր առաջին օգտագործման ընթացքում նա մոտեցավ դաշնամուրին և ստեղծեց հաջորդ սինգլի՝ «California Girls»-ի հիմնական մեղեդին[128]։ Նա հետագայում նկարագրեց այդ երգի գործիքավորումը, որը ձայնագրվել էր ապրիլի 6-ին, որպես «իմ սիրելի սեսիան», իսկ բացման նվագախմբային հատվածը՝ որպես «իմ կյանքում գրած ամենալավ երաժշտությունը»[129]։

Տարվա մնացած հատվածում Ուիլսոնը զգալի պարոնոյա էր ապրում, ինչը վերագրում էր LSD-ի օգտագործմանը։ Նրա կինը՝ Մերիլինը, փորձեց հեռացնել նրան Շվարցից, սակայն անհաջող փորձերից հետո նա առնվազն մեկ ամսով բաժանվեց Ուիլսոնից[130][129][131]։ Մերիլինը հետագայում ասել է. «Նա արդեն նույն Բրայանը չէր, ինչ եղել էր թմրանյութերից առաջ[132]։ [...] Այս մարդիկ շատ վնասակար էին, և ես փորձում էի դա հասկացնել Բրայանին»։ Զույգը շուտով հաշտվեց, և 1965 թվականի վերջում նրանք տեղափոխվեցին նոր գնված տուն՝ Բևերլի Հիլզի «Լորել Ուեյ 1448» հասցեում[133][134]։ Տունը միշտ լցված էր հյուրերով, սակայն, ըստ Ուիլսոնի, դա իրեն չէր անհանգստացնում, քանի դեռ ուներ առանձնանալու և մտածելու հնարավորություն[135]։

 
Տեսարան Լոս Անջելեից՝ Բևերլի Հիլզից, որտեղ Ուիլսոնը հաստատավեց 1965 թվականի վերջում։

«Pet Sounds» և «Smile»

խմբագրել

Ուիլսոնը հիշում էր, որ երբ տեղափոխվեց իր նոր տուն՝ Լորել Ուեյում, անսպասելի ստեղծագործական վերելք ունեցավ։ Նա ժամեր շարունակ նստում էր իր «մեծ իսպանական սեղանի» մոտ և նոր երաժշտական գաղափարներ մշակում։ «Շատ թմրանյութեր էի օգտագործում, դեղահաբեր, շատ դեղահաբեր, և դա ինձ մի որոշ ժամանակ կործանեց։ Ես դարձա չափազանց ինքնամփոփ»,- ասել է Ուիլսոնը[135]։ Հինգ ամսվա ընթացքում նա ծրագրեց մի ալբոմ, որը պետք է արտացոլեր իր աճող հետաքրքրությունը՝ «մարդկանց համար հոգևոր մակարդակով երաժշտություն ստեղծելու» նկատմամբ[135]։

1965 թվականի դեկտեմբերին Ուիլսոնը ծանոթացավ գովազդային երաժշտության հեղինակ Թոնի Էշերի հետ, որը համաձայնեց դառնալ նրա ստեղծագործական գործընկերը «Pet Sounds» ալբոմի համար։ 1966 թվականի հունվարից ապրիլ Ուիլսոնը ստեղծեց ալբոմը՝ ձայնագրելով հիմնականում Հոլիվուդի չորս ստուդիաներում[136]։ Նրա խմբի անդամները հիմնականում մասնակցում էին վոկալային հատվածներում, իսկ գործիքավորումները վստահված էին պրոֆեսիոնալ երաժիշտներին[137]։ Ալբոմի երգերից Ուիլսոնը հետագայում «Let's Go Away for Awhile»-ը անվանեց «ամենաբավարարող» ստեղծագործությունը, իսկ «I Just Wasn't Made for These Times»-ը՝ ինքնակենսագրական երգ, որը պատմում էր մի տղայի մասին, որը լալիս էր, քանի որ կարծում էր, թե ինքը «չափազանց առաջադեմ» է[138][139]։ 1995 թվականին Ուիլսոնը Caroline, No-ն անվանեց «ամենալավ բանը, որ երբևէ գրել է»[139]։

 
Ուիլսոնը ինժեներ Չաք Բրիցի հետ Pet Soundsi-ի ձայնագրման ժամանակ, 1966 թիվ

1966 թվականի մարտին թողարկվեց ալբոմի առաջին սինգլը՝ «Caroline, No»-ն, որը դարձավ Ուիլսոնի առաջին ձայնագրությունը որպես մենակատար[140]։ Սա բամբասանքների առիթ տվեց, թե նա պատրաստվում է լքել խմբը[141]։ Ուիլսոնը հետագայում հիշում էր. «Ես նրանց բացատրեցի՝ «Ամեն ինչ կարգին է։ Սա պարզապես ժամանակավոր հեռացում է, քանի որ ես ինչ-որ բան ունեմ ասելու։» Ես ուզում էի մի փոքր առանձնանալ խմբից, և դա ինձ հաջողվեց»[140]։ Այնուամենայնիվ, «Caroline, No»-ն չկարողացավ բարձրանալ 32-րդ հորիզոնականից[140]։ ԱՄՆ-ում Pet Sounds-ը նույնպես չհասավ սպասված հաջողությանը։ Ուիլսոնը «սարսափած» էր, որ իր գեղարվեստական աճը չկարողացավ ապահովել առաջին հորիզոնականում հայտնված ալբոմ[142]։ Նրա կինը՝ Մերիլինը, ասել է. «Երբ ալբոմը չընդունվեց այնպես, ինչպես նա ակնկալում էր, դա ստիպեց նրան հետ քաշվել... բայց նա չդադարեց։ Նա չէր կարող դադարել։ Նա պետք է ստեղծեր ավելի շատ»[143]։

Երբ ես փոքր էի, ես իսկական մրցակից էի։ Հետո, երբ մեծացա, ասացի․ «Արժե՞ այդ ամբողջ անհեթեթությունը։ Այսպես մրցակցել»։ Եվ ասացի․ «Չէ»։ Որոշ ժամանակ ուղղակի ասացի․ «Հեյ, ես պարզապես հանգիստ շարունակելու եմ։ Ես պատրաստվում եմ ստեղծել գեղեցիկ երաժշտություն՝ առանց մրցակցության»։

—Ուիլսոնի առաջին կին Մերիլին [143]

Շնորհիվ փոխադարձ կապերի՝ Ուիլսոնը ծանոթացավ «The Beatles»-ի նախկին մամուլի քարտուղար Դերեկ Թեյլորին, ով շուտով սկսեց աշխատել «The Beach Boys»-ի հանրային կապերի վրա։ Ուիլսոնի խնդրանքով՝ Թեյլորը սկսեց մի քարոզարշավ, որը նրան ներկայացնում էր որպես «հանճար»[144][145] ։ Թեյլորի հեղինակությունը կարևոր դեր խաղաց այս գաղափարը լայն հանրությանը ներկայացնելու հարցում, և նրա ջանքերը մեծ ազդեցություն ունեցան ալբոմի հաջողության վրա Մեծ Բրիտանիայում[146]։ Սակայն Ուիլսոնը դժգոհ էր, որ այս կերպարն իր վրա ավելի մեծ հանրային սպասումներ էր դնում[147][148] ։ Նաև խմբի մյուս անդամները, ներառյալ Մայք Լավը և Կառլ Ուիլսոնը, վրդովված էին, որ մամուլը սկսել էր թերագնահատել իրենց ներդրումը խմբի հաջողության մեջ[147][148] ։

1966 թվականի մնացած հատվածում Ուիլսոնը կենտրոնացավ խմբի «Good Vibrations» սինգլի ավարտման վրա, որը դեկտեմբերին դարձավ թիվ մեկ հիթ, ինչպես նաև նոր երգերի ստեղծման վրա՝ գրված սեսիոն երաժիշտ Վան Դայք Պարկսի հետ՝ նախատեսված «Pet Sounds»-ի հաջորդող «Smile» ալբոմի համար։[149] Ուիլսոնը նկարագրում էր ալբոմը որպես «դեռահասական սիմֆոնիա Աստծուն» և շարունակում էր ավելի շատ մարդկանց ներգրավել իր սոցիալական, բիզնեսի և ստեղծագործական գործունեության մեջ[150]։ Պարկսն ասել է, որ ժամանակի ընթացքում «այն այլևս պարզապես ես ու Բրայանը չէինք սենյակում. դա ես ու Բրայանն էինք... և ամեն տեսակի շահադիտական մարդիկ, որոնք նրան տարբեր ուղղություններով էին քաշում»[151]։ Հեռուստատեսային պրոդյուսեր Դեյվիդ Օփենհայմը, որը ներկա էր այս միջավայրին՝ նկարահանելու «Inside Pop: The Rock Revolution» (1967) վավերագրական ֆիլմը, Ուիլսոնի տունն անվանել է «անպատասխանատու մարդկանց խաղահրապարակ»[152][153]։

 
Ուիլսոն,1966 թիվ

1966-1973: Անկում

խմբագրել

Տնային ստուդիա

խմբագրել
 
Բել Էյր, Լոս Անջելես, որտեղ Ուիլսոնը տեղափոխվեց 1967 թվականի ապրիլին և ստեղծեց տնային ստուդիա։

«Smile» ալբոմը երբեք չավարտվեց, հիմնականում Ուիլսոնի հոգեկան վիճակի վատթարացման և ուժասպառ լինելու պատճառով[150]։ Նրա ընկերները, ընտանիքը և գործընկերները հաճախ կապում են այս նախագծի փլուզումն ու Ուիլսոնի տարօրինակ վարքի սկիզբը 1966 թվականի նոյեմբերին, հատկապես այն ժամանակ, երբ նա ձայնագրեց ապագա ալբոմի «Mrs. O'Leary's Cow» (կամ Fire) երգը[154]։ 1967 թվականի ապրիլին Ուիլսոնն ու իր կինը վաճառքի հանեցին իրենց «Laurel Way» տունը և տեղափոխվեցին նոր գնված առանձնատուն՝ «Bel Air»-ի «10452 Bellagio Road»-ում.[155][156]։ Նա նաև սկսեց անձնական ստուդիայի կառուցումը։ Այդ ժամանակ նրա նոր ծանոթներից շատերն արդեն հեռացել էին կամ դուրս էին մղվել իր սոցիալական շրջապատից[157]։

Մայիսին Դերեկ Թեյլորը հայտարարեց, որ արդեն վեց ամսով ուշացած «Smile» ալբոմը «չեղարկվել է»[158]։ 1968-ին Ուիլսոնը բացատրեց. «Մենք դադարեցրինք այդ արտադրական տեմպը, որովհետև ես գրեթե մահվան եզրին էի[159]։ Ես չափազանց մեծ ջանքեր էի գործադրում, ու հանկարծ որոշեցի այլևս չփորձել»։ Բացի այդ, խմբի «Heroes and Villains» սինգլի հիասթափեցնող քննադատական և կոմերցիոն արձագանքը ևս մեկ գործոն դարձավ նրա մասնագիտական և հոգեբանական անկման համար.[160][161] ։ Նա հետագայում խոստովանեց, որ իր երաժշտական հեղինակությունը պահպանելը «իրոք մեծ նշանակություն ուներ» իր համար և որ հոգնել էր մշտապես «մեծ նվագախմբային գործեր» ստեղծելու սպասելիքից[162]։

Այդ ընթացքում Ուիլսոնը սկսեց ձայնագրություններ արտադրել «Redwood» խմբի համար, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Three Dog Night»։ 1967-ի դեկտեմբերին թողարկված «Wild Honey» ալբոմի ձայնագրությունների ընթացքում Ուիլսոնը հորդորեց Կարլ Ուիլսոնին ավելի մեծ ներդրում ունենալ ստեղծագործական գործընթացում։ Նա նաև փորձեց ալբոմ պատրաստել երգիչ Դենի Հաթոնի նոր խմբի՝ «Redwood»-ի համար, սակայն Մայք Լավի և Կարլ Ուիլսոնի ճնշման տակ ծրագիրը դադարեցվեց, քանի որ նրանք ցանկանում էին, որ Ուիլսոնը կենտրոնանա «The Beach Boys»-ի պարտավորությունների վրա։

1968 թվականի հունիսին թողարկված «Friends» ալբոմը ստեղծվել է Ուիլսոնի համար զգացմունքային վերականգնման շրջանում։ Թեև այն ներառում էր խմբի մյուս անդամների մեծ ներդրումը, Ուիլսոնը շարունակում էր ակտիվորեն ղեկավարել ստուդիական սեանսները, նույնիսկ այն երգերում, որոնք ինքն անձամբ չէր գրել։ Հետագայում նա այս ալբոմը անվանեց իր երկրորդ «սոլո ալբոմ»(առաջինը համարելով «Pet Sounds»-ը) և այն կոչեց իր սիրելի «Beach Boys» ալբոմը։

Սկսած «Smiley Smile» ալբոմից (1967թ. սեպտեմբեր)` խումբը Ուիլսոնի տունը դարձրեց իրենց հիմնական ձայնագրման ստուդիան մինչև 1972 թվականը[163][164]։ Ալբոմը նաև առաջինն էր, որտեղ պրոդյուսերական վաստակը վերագրվեց ամբողջ խմբին, այլ ոչ միայն Ուիլսոնին։ Պրոդյուսեր Թերի Մելչերը այս փոփոխությունը բացատրում էր Ուիլսոնի անվստահությամբ իր հեղինակության նկատմամբ․ նա չէր ցանկանում «իր կնիքը դնել» ձայնագրությունների վրա, որպեսզի իր գործընկերները չքննադատեն դրանք որպես Բրայան Ուիլսոնի գործեր[165][166]։

Օգոստոսին Ուիլսոնը միացավ խմբին երկու համերգի համար՝ Հոնոլուլուում։ Դրանք ձայնագրվեցին նախատեսվող «Lei’d in Hawaii» կենդանի ալբոմի համար, որը սակայն երբեք չավարտվեց։

Երբ ավելի երիտասարդ էի, ես իսկական մրցակից էի։ Հետո, երբ մեծացա, ասացի․ «Արդյո՞ք այս ամենը արժե այդ ամբողջ հիմարությունը։ Մրցակցե՞լ այդպես»։ Եվ ես ասացի․ «Չէ»։ Մի պահ ուղղակի ասացի․ «Հեյ, ես ուղղակի հանգիստ շարունակելու եմ։ Պարզապես ստեղծելու եմ գեղեցիկ երաժշտություն։ Առանց մրցակցության»[167]>:

«Wild Honey» ալբոմի (1967թ. դեկտեմբեր) ձայնագրությունների ընթացքում Ուիլսոնը խնդրեց Կառլ Ուիլսոնին ավելի մեծ մասնակցություն ունենալ արտադրական գործընթացում[147]։ Նա նաև փորձեց ալբոմ արտադրել երգիչ Դենի Հաթոնի նոր խմբի՝ «Redwood»-ի համար, սակայն երեք երգի ձայնագրումից հետո՝ ներառյալ «Time to Get Alone» և «Darlin», Մայք Լավն ու Կառլ Ուիլսոնը դադարեցրին նախագիծը՝ ցանկանալով, որ Բրայանը կենտրոնանա «Beach Boys»-ի պայմանագրային պարտավորությունների վրա[168]։ «Friends» ալբոմը (1968թ. հունիս) ձայնագրվեց Ուիլսոնի համար հուզական վերականգնման շրջանում[169]։ Չնայած դրանում ավելի մեծ ներդրում ունեցան խմբի մյուս անդամները, նա ակտիվորեն ղեկավարում էր ստուդիական աշխատանքները, նույնիսկ այն երգերի դեպքում, որոնք ինքն չէր գրել[170][171]։ Ավելի ուշ նա այն անվանեց իր երկրորդ «սոլո ալբոմը» (առաջինը «Pet Sounds»-ն էր), ինչպես նաև իր ամենասիրելի «Beach Boys» ալբոմը[172][169]։

Մրցանակներ

խմբագրել

Հարցումներ և քննադատություններ

խմբագրել
  • In 1966, Wilson was ranked number four in NME's "World Music Personality" reader's poll—about 1,000 votes ahead of Bob Dylan and 500 behind John Lennon.[189]
  • In 2008, Wilson was ranked number 52 in Rolling Stone's list of the "100 Greatest Singers of All Time". He was described in his entry as "the ultimate singer's songwriter" of the mid-1960s.[190]
  • In 2012, Wilson was ranked number eight in NME's list of the "50 Greatest Producers Ever", elaborating "few consider quite how groundbreaking Brian Wilson's studio techniques were in the mid-60s".[191]
  • In 2015, Wilson was ranked number 12 in Rolling Stone's list of the "100 Greatest Songwriters of All Time".[192]
  • In 2020, Brian Wilson Presents Smile was ranked number 399 on Rolling Stone's list of "The 500 Greatest Albums of All Time".[193]
  • In 2022, Wilson was ranked second in Ultimate Classic Rock's list of the best producers in rock history.[194]
  • In 2023, Wilson was ranked number 57 in Rolling Stone's list of the "200 Greatest Singers of All Time", elaborating that "he is so renowned for his producing and songwriting skills that his gifts as a vocalist are often overlooked".[195]

Սկավառակագիտություն

խմբագրել
  • Brian Wilson (album)|Brian Wilson (1988)
  • I Just Wasn't Made for These Times (album)|I Just Wasn't Made for These Times (1995) (soundtrack)
  • Orange Crate Art (1995) (with Van Dyke Parks)
  • Imagination (Brian Wilson album)|Imagination (1998)
  • Gettin' In over My Head]' (2004)
  • Brian Wilson Presents Smile (2004)
  • What I Really Want for Christmas (2005)
  • That Lucky Old Sun (album)|That Lucky Old Sun (2008)
  • Brian Wilson Reimagines Gershwin (2010)
  • In the Key of Disney (2011)
  • No Pier Pressure (2015)
  • At My Piano (2021)

Ֆիլմեր

խմբագրել
Year Title Role
1965 The Girls on the Beach himself (with the Beach Boys)
1965 The Monkey's Uncle himself (with the Beach Boys)
1987 The Return of Bruno himself
1993 Theremin: An Electronic Odyssey himself
1995 Brian Wilson: I Just Wasn't Made for These Times himself
2004 Beautiful Dreamrian Wilson and the Story of Smile himself
2006 Tales of the Rat Fink The Surfite (voice)
2014 Love & Mercy himself (archival)
2018 Echo in the Canyon himself
2021 Brian Wilson: Long Promised Road himself

Հեռուստատեսություն

Year Title Role
1967 Inside Pop: The Rock Revolution himself
1988 The New Leave It to Beaver Mr. Hawthorne
1988 Full House himself (with the Beach Boys)
2005 Duck Dodgers himself (voice)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. 4,0 4,1 4,2 MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  5. 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
  6. Carlin, 2006, էջեր 198, 277
  7. Murphy, 2015, էջ 27
  8. 8,0 8,1 Gaines, 1986, էջ 40
  9. White, 1996, էջեր 26, 75
  10. 10,0 10,1 Michael Thomas Meggison. «#71 Royal Descents, Notable Kin, and Printed Sources: The Immediate New England and Royal Ancestry of the Beach Boys». American Ancestors. New England Historic Genealogical Society. Արխիվացված է օրիգինալից August 23, 2014-ին.
  11. 11,0 11,1 Badman, 2004, էջ 10
  12. Leaf, 1978, էջ 14
  13. Granata, 2003, էջ 21
  14. Wilson, Greenman, էջեր 136–137
  15. Lambert, 2007, էջեր 2, 8
  16. Carlin, 2006, էջ 11
  17. Leaf, 1978, էջեր 17–18
  18. Leaf, 1978, էջեր 15–17
  19. 19,0 19,1 Granata, 2003, էջ 22
  20. Lambert, 2007, էջ 2
  21. Granata, 2003, էջ 23
  22. Wilson, Greenman, էջ 78
  23. 23,0 23,1 Badman, 2004, էջ 11
  24. Dillon, 2012, էջ xv
  25. Granata, 2003, էջեր 19–20
  26. Lambert, 2007, էջեր 3–4
  27. Lambert, 2007, էջ 69
  28. Leaf, 1978, էջ 18
  29. 29,0 29,1 Badman, 2004, էջ 14
  30. Lambert, 2007, էջ 4
  31. Bartlett, Thomas (June 22, 2005). «"I try to write songs and stuff"». Salon.
  32. Carlin, 2006, էջ 15
  33. 33,0 33,1 White, 1996, էջ 144
  34. Wilson, Greenman, էջ 136
  35. Murphy, 2015, էջ 45
  36. White, 1996, էջ 98
  37. Carlin, 2006, էջ 22
  38. Carlin, 2006, էջ 23
  39. Murphy, 2015, էջ 10
  40. Murphy, 2015, էջ 15
  41. Carlin, 2006, էջ 24
  42. White, 1996, էջ 1
  43. White, 1996, էջ 2
  44. Murphy, 2015, էջ 21
  45. White, 1996, էջ 331
  46. Badman, 2004, էջ 15
  47. Leaf, 1978, էջ 27
  48. Murphy, 2015, էջ 135
  49. Murphy, 2015, էջ 240
  50. Murphy, 2015, էջեր 84–86
  51. Murphy, 2015, էջեր 84–90
  52. Carlin, 2006, էջեր 30–31
  53. Badman, 2004, էջեր 16–17
  54. Badman, 2004, էջ 19
  55. Badman, 2004, էջեր 22–23
  56. Badman, 2004, էջեր 24, 28
  57. Murphy, 2015, էջ 206
  58. 58,0 58,1 Badman, 2004, էջ 26
  59. Murphy, 2015, էջ 300
  60. Murphy, 2015, էջ 286
  61. Carlin, 2006, էջ 43
  62. White, 1996, էջեր 111, 172
  63. White, 1996, էջեր 146, 161
  64. Dillon, 2012, էջ 20
  65. Murphy, 2015, էջեր 215, 217–218, 254–255, 300
  66. Murphy, 2015, էջեր 227–228
  67. Murphy, 2015, էջ 199
  68. Murphy, 2015, էջեր 216–218
  69. 69,0 69,1 Carlin, 2006, էջ 38
  70. Murphy, 2015, էջ 243
  71. Badman, 2004, էջ 27
  72. Leaf, 1978, էջ 26
  73. Murphy, 2015, էջեր 228, 243
  74. White, 1996, էջ 161
  75. Badman, 2004, էջեր 32–34
  76. 76,0 76,1 76,2 Badman, 2004, էջ 34
  77. Badman, 2004, էջ 32
  78. White, 1996, էջ 172
  79. Murphy, 2015, էջ 222
  80. Badman, 2004, էջեր 37, 39
  81. 81,0 81,1 Murphy, 2015, էջ 322
  82. Murphy, 2015, էջ 275
  83. Gaines, 1986, էջեր 98–99
  84. Gaines, 1986, էջեր 99, 119
  85. Murphy, 2015, էջ 271
  86. Badman, 2004, էջեր 37–41
  87. Badman, 2004, էջեր 40–41
  88. 88,0 88,1 Badman, 2004, էջեր 39–42
  89. Badman, 2004, էջ 35
  90. Murphy, 2015, էջեր 286–287
  91. Murphy, 2015, էջ 315
  92. Murphy, 2015, էջ 318
  93. Badman, 2004, էջեր 46–72
  94. Badman, 2004, էջ 51
  95. Gaines, 1986, էջ 113
  96. Badman, 2004, էջ 54
  97. Badman, 2004, էջեր 51–52
  98. Gaines, 1986, էջ 114
  99. Perone, 2015, էջեր 42, 47
  100. Badman, 2004, էջ 273
  101. Badman, 2004, էջեր 63, 73–74
  102. Carlin, 2006, էջ 51
  103. Badman, 2004, էջ 71
  104. Badman, 2004, էջ 74
  105. 105,0 105,1 Badman, 2004, էջ 77
  106. 106,0 106,1 Badman, 2004, էջ 75
  107. Gaines, 1986, էջ 127
  108. Badman, 2004, էջեր 75, 77
  109. Carlin, 2006, էջ 59
  110. 110,0 110,1 Badman, 2004, էջ 83
  111. Love, 2016, էջ 107
  112. Granata, 2003, էջեր 59–61, 66–67
  113. Badman, 2004, էջեր 86, 89
  114. Badman, 2004, էջեր 84, 86, 102
  115. Gaines, 1986, էջեր 125, 147, 158
  116. Gaines, 1986, էջ 119
  117. 117,0 117,1 117,2 Gaines, 1986, էջ 124
  118. Murphy, 2015, էջ 142
  119. Carlin, 2006, էջ 64
  120. Granata, 2003, էջ 189
  121. Gaines, 1986, էջ 125
  122. Carlin, 2006, էջեր 64–65
  123. Gaines, 1986, էջեր 125–126
  124. Wilson, Greenman, էջեր 88, 191
  125. Badman, 2004, էջ 136
  126. Granata, 2003, էջ 33
  127. Gaines, 1986, էջ 133
  128. Boucher, Geoff (August 12, 2007). «'California Girls' The Beach Boys – 1965». Los Angeles Times. էջեր F–4. Վերցված է August 17, 2008-ին.
  129. 129,0 129,1 Badman, 2004, էջ 89
  130. Granata, 2003, էջ 48
  131. Gaines, 1986, էջեր 134–135
  132. Gaines, 1986, էջ 134
  133. Gaines, 1986, էջ 135
  134. Badman, 2004, էջ 101
  135. 135,0 135,1 135,2 Badman, 2004, էջ 102
  136. Badman, 2004, էջ 104
  137. Badman, 2004, էջ 108
  138. Badman, 2004, էջ 111
  139. 139,0 139,1 Granata, 2003, էջ 108
  140. 140,0 140,1 140,2 Badman, 2004, էջ 121
  141. Kent, 2009, էջ 23
  142. Badman, 2004, էջ 134
  143. 143,0 143,1 «The Observers: Marilyn Wilson». The Pet Sounds Sessions (Booklet). The Beach Boys. Capitol Records. 1997.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  144. Sanchez, 2014, էջեր 91–93
  145. Kent, 2009, էջ 27
  146. Gaines, 1986, էջ 152
  147. 147,0 147,1 147,2 «The Beach Boys». Music Favorites. Vol. 1, no. 2. 1976.
  148. 148,0 148,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Harrington91» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  149. Badman, 2004, էջ 131
  150. 150,0 150,1 Granata, 2003, էջ 204
  151. Gaines, 1986, էջեր 147, 158
  152. Priore, 2005, էջ 117
  153. Gaines, 1986, էջ 171
  154. Badman, 2004, էջ 163
  155. Badman, 2004, էջ 180
  156. Gaines, 1986, էջ 180
  157. Badman, 2004, էջեր 153–180
  158. Badman, 2004, էջեր 165, 185
  159. Dillon, 2012, էջ 134
  160. Badman, 2004, էջ 291
  161. Carlin, 2006, էջ 122
  162. Hughes, Rob (November 22, 2012). «Brian Wilson – Album By Album». Uncut.
  163. Badman, 2004, էջ 200
  164. Carlin, 2006, էջ 124
  165. Leaf, 1978, էջ 169
  166. Badman, 2004, էջ 198
  167. Was, Don (1995). Brian Wilson: I Just Wasn't Made for These Times (Documentary film).
  168. Carlin, 2006, էջ 130
  169. 169,0 169,1 Granata, 2003, էջ 210
  170. Hermes, Will (January 15, 2019). «How the Beach Boys' Lost Late-Sixties Gems Got a Second Life». Rolling Stone. Վերցված է January 16, 2019-ին.
  171. Rensin, David (December 1976). «A Conversation With Brian Wilson». Oui.
  172. Dillon, 2012, էջեր 159–168
  173. «Brian Wilson Fast Facts». CNN. December 10, 2015.
  174. McDermott, Tricia (February 14, 2005). «2005 Grammy Award Winners». CBS News. Վերցված է April 12, 2018-ին.
  175. Toomey, Alyssa; Brennan, Rosemary (February 10, 2013). «2013 Grammy Awards Winners: The Complete List». E!. Վերցված է April 12, 2013-ին.
  176. Badman, 2004, էջ 374
  177. Granata, 2003, էջ 236
  178. «Biographical information for Brian Wilson». Kennedy Center. June 20, 1942. Արխիվացված է օրիգինալից January 9, 2010-ին. Վերցված է September 14, 2011-ին.
  179. Brandle, Lars (September 11, 2006). «U.K. Hall Of Fame To Induct Wilson, Zeppelin». Billboard. Արխիվացված է օրիգինալից May 18, 2018-ին. Վերցված է April 12, 2018-ին.
  180. 180,0 180,1 Badman, 2004, էջ 378
  181. «BMI Plays 'The Game of Love' for Song of the Year at 52nd Annual Pop Awards». bmi.com. May 10, 2004. Վերցված է September 15, 2010-ին.
  182. Dillon, 2012, էջ 283
  183. Kubernik, Harvey (July 2, 2021). «Beach Boys "Feel Flows" Box Set». Music Connection. Վերցված է April 25, 2022-ին.
  184. Metzler, Natasha (December 2, 2007). «Kennedy Center Honors for 5». The Washington Post. Associated Press. Վերցված է April 12, 2018-ին.
  185. «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement.
  186. «2008 Summit Highlights Photo». 2008. «Legendary songwriter Brian Wilson of the Beach Boys receives the Golden Plate Award from actress Sally Field.»
  187. Dillon, 2012, էջ 291
  188. «Brian's "One Kind of Love" and Paul Dano Score Golden Globe Nominations for "Love and Mercy"». BrianWilson.com. December 10, 2015. Արխիվացված է օրիգինալից April 13, 2018-ին. Վերցված է April 12, 2018-ին.
  189. Carlin, 2006, էջ 106
  190. «The 100 Greatest Singers of All Time». Rolling Stone. November 2008. էջ 52. Վերցված է December 26, 2013-ին.
  191. «The 50 Greatest Producers Ever». NME. 2012. էջ 5. Վերցված է September 23, 2020-ին.
  192. «100 Greatest Songwriters of All Time». Rolling Stone. August 2015.
  193. «The 500 Greatest Albums of All Time». Rolling Stone. September 22, 2020. Վերցված է September 22, 2020-ին.
  194. Ultimate Classic Rock Staff (September 1, 2022). «Top Rock Producers». Ultimate Classic Rock. Վերցված է September 14, 2022-ին.
  195. «The 200 Greatest Singers of All Time». Rolling Stone. January 2023.

Բիբլիոգրաֆիա

խմբագրել

Հետագա

խմբագրել

Գրքեր

Լրագրեր

Վեբ կայքեր

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Ուիլսոն» հոդվածին։