Բրենդոն Ռոդնի (անգլ.՝ Brendon Rodney, ապրիլի 9, 1992(1992-04-09)[1], Էտոբիկո, Կանադա) կանադացի աթլետ, կարճ տարածության վազորդ, 2022 թվականի աշխարհի չեմպիոն 4×100 մետր փոխանցումավազքում, 2017 թվականի փոխանցումավազքի աշխարհի չեմպիոն, 4×100 մետր փոխանցումավազքում Օլիմպիական խաղերի եռակի մրցանակակիր (2016՝ բրոնզ, 2020՝ արծաթ, 2024՝ ոսկի):

Բրենդոն Ռոդնի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեթևատլետ և վազորդ
Երկիր՝ Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 9, 1992(1992-04-09)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Էտոբիկո, Կանադա
Հասակ՝195 սանտիմետր

Կենսագրություն

խմբագրել

Բրենդոն Ռոդնին ծնվել է 1992 թվականի ապրիլի 9-ին Էտոբիկո քաղաքում (այժմ՝ Տորոնտոյի մաս) Բազիլ Ռոդնիի և Ներիսա Մաքսվելի ընտանիքում։ Նա ունի եղբայր՝ Քարիմը և քույրը՝ Ջամիլան։ Ռոդնին մանկուց զբաղվել է սպորտով, մտադրվել է դառնալ պրոֆեսիոնալ մարզիկ և 17 տարեկանում լրջորեն զբաղվել է վազքով[2]։ Նա հաճախել է Վերապատվելի Հենրի Քերի անվան միջնակարգ դպրոցը և 2010 և 2011 թվականներին եղել է դպրոցի աթլետիկայի թիմի ավագը: Դպրոցում սովորելու ընթացքում Ռոդնին մասնակցել է Տորոնտոյի տարածաշրջանային մրցումներին, 2011 և 2012 թվականներին նա հաղթել է 100 մետր վազքում, ինչպես նաև դպրոցի թիմի կազմում հաղթել է 4x100 մետր փոխանցումավազքում[3]։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Օնտարիոյի Շերիդան քոլեջը և շուտով տեղափոխվել Բրուքլինի Լոնգ Այլենդի համալսարան[4]։

Համալսարանում Ռոդնին սկսել է մասնագիտանալ 200 մետր վազքում: 2012/2013 մրցաշրջանում նա մասնակցել է NCAA քոլեջի բացօթյա և փակ առաջնություններին։ Երկու առաջնություններն էլ նա գրավել է 13-րդ տեղը և ընդգրկվել ուսանողական երկրորդ խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև սահմանել է համալսարանական ռեկորդ 200 մետր վազքում (20,58 վայրկյան)[5]։ 2013 թվականի Կանադայի ազգային առաջնությունում Ռոդնին զբաղեցրել է չորրորդ տեղը 200 մ վազքում։ Նա ընդգրկվել է Կանադայի հավաքականում, որը մասնակցել է 2013 թվականին Կազանում կայանալիք ուսանողական ամառային խաղերին: Այնտեղ նա հինգերորդ տեղն է զբաղեցրել 200 մետր վազքում, իսկ Կանադայի հավաքականի կազմում արծաթե մեդալ է նվաճել 4x400 մետր փոխանցումավազքում[6]։

2013-2014 բացօթյա մրցաշրջանի ընթացքում Ռոդնին համալսարանի ռեկորդ է սահմանել 200 մետր վազքատարածությունում (20,41 վայրկյան): Նա հաղթել է Հյուսիսարևելյան կոնֆերանսի առաջնություններում 100 և 200 մետր վազքատարածություններում և 4x100 մետր փոխանցումավազքում։ Ռոդնին սահմանել է նաև համալսարանի նոր ռեկորդ 200 մետր վազքում (20,78 վայրկյան) և հաղթել կոնֆերանսի առաջնությունը 60 և 200 մետր վազքում[7]։ 2014 թվականին Ռոդնին դարձել է Կանադայի չեմպիոն 200 մետր վազքում և մասնակցել Գլազգոյում կայացած Համագործակցության խաղերին[8]։

2014/2015 քոլեջի մրցաշրջանի ընթացքում Ռոդնին հաղթել է Հյուսիսարևելյան կոնֆերանսի առաջնությունում 60, 100 և 200 մետր վազքում, ինչպես նաև 4x100 և 4x400 մետր փոխանցումավազքներում։ NCAA-ի երկու առաջնություններում էլ նա 200 մետր վազքում կրկին զբաղեցրել է 13-րդ տեղը[9]: 2015 թվականի ամռանը Ռոդնին Կանադայի հավաքականի կազմում մրցել է Պեկինում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնությունում։ Նախնական 200 մետր վազքում նա սահմանել է անձնական առավելագույն ցուցանիշ՝ 20,18 վայրկյան, սակայն կիսաեզրափակիչ մրցավազքից հետո նա դուրս է մնացել հետագա մրցապայքարից։ Նա 4x100 մետր փոխանցումավազքում Կանադայի թիմում հանդես է եկել Աարոն Բրաունի, Անդրե Դե Գրասսի և Ջասթին Ուորների հետ, որոնք արժանացել են առաջնության բրոնզե մեդալների[10]։ 2016 թվականի հուլիսին Ռոդնին ընդգրկվել է Կանադայի հավաքականի կազմում Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերում[11]: Նա բրոնզե մեդալ է նվաճել 4x100 մետր փոխանցումավազքում։ Ռոդնին մասնակցել է նաև 200 մետր վազքի մրցումներին, սակայն չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը:

2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերրում Ռոդնին Կանադայի հավաքականի կազմում Աարոն Բրաունի, 4x100 մետր Անդրե Դե Գրասսի, Ջերոմ Բլեյքի հետ 4x100 մետր փոխանցումավազքում նվաճել է ոսկի մեդալ այն բանից հետո՝ երբ ԱՄՆ-ի հավաքականը որակազրկվել են փոխանցումավազքի կանոնները խախտելու համար[12][13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 World Athletics database
  2. «Brendon Rodney» (անգլերեն). Canadian Olympic Committee. Արխիվացված է օրիգինալից 2019-08-05-ին. Վերցված է 2016-05-05-ին.
  3. «Brendon Rodney Track & Field Profile» (անգլերեն). Athletic.net. Արխիվացված է օրիգինալից 2016-04-25-ին. Վերցված է 2016-05-05-ին.
  4. «Brendon Rodney - 2015-16 Men's Track & Field» (անգլերեն). LIU Brooklyn Blackbirds. Արխիվացված է օրիգինալից 2016-05-17-ին. Վերցված է 2016-05-05-ին.
  5. «Brendon Rodney - 2015-16 Men's Track & Field» (անգլերեն). LIU Brooklyn Blackbirds. Արխիվացված է օրիգինալից 2016-05-17-ին. Վերցված է 2016-05-05-ին.
  6. «Brendon Rodney» (անգլերեն). Canadian Olympic Committee. Արխիվացված է օրիգինալից 2019-08-05-ին. Վերցված է 2016-05-05-ին.
  7. «Brendon Rodney - 2015-16 Men's Track & Field» (անգլերեն). LIU Brooklyn Blackbirds. Արխիվացված է օրիգինալից 2016-05-17-ին. Վերցված է 2016-05-05-ին.
  8. «Brendon Rodney» (անգլերեն). Canadian Olympic Committee. Արխիվացված է օրիգինալից 2019-08-05-ին. Վերցված է 2016-05-05-ին.
  9. «Brendon Rodney - 2015-16 Men's Track & Field» (անգլերեն). LIU Brooklyn Blackbirds. Արխիվացված է օրիգինալից 2016-05-17-ին. Վերցված է 2016-05-05-ին.
  10. «Brendon Rodney» (անգլերեն). Canadian Olympic Committee. Արխիվացված է օրիգինալից 2019-08-05-ին. Վերցված է 2016-05-05-ին.
  11. Hossain, Asif. (2016-07-11). «Athletics Canada nominates largest squad to Team Canada for Rio» (անգլերեն). Canadian Olympic Team. Արխիվացված է օրիգինալից 2019-03-30-ին. Վերցված է 2016-09-07-ին.
  12. Мужскую сборную США по легкой атлетике дисквалифицировали в эстафете 4x100 м
  13. Сборную США дисквалифицировали в эстафете 4х100 м на Олимпиаде

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենդոն Ռոդնի» հոդվածին։