Բրիենց լիճ
Բրիենց լիճ (գերմ.՝ Brienzersee), լիճ Շվեյցարիայի Բեռն կանտոնում, Ալպերից դեպի հյուսիս։ Ունի շուրջ 14 կիլոմետր երկարություն (8,7 մղոն), 2.8 կիլոմետր լայնություն (1,7 մղոն) և 260 մետր (850 ֆտ) առավելագույն խորություն։ Լճի մակերեսը 29,8 քառակուսի կիլոմետր է (11,5 քմ), որը 564 մետր (1.850 ֆտ) բարձր է ծովի մակարդակից։ Սնվում է, ի թիվս այլոց, Աարե գետով արևելյան հատվածում, իսկ հարավային ափում՝ Գիեսբախ և Լյութզին գետերով։ Լիճը սնվում է նաև ծովի մակարդակից 4,274 մետր (14,022 ft) բարձրության վրա գտնվող Ֆինստերանխորն լեռնագագաթի սառցադաշտերից[1]։
Կոորդինատներ | ||
Բրիենց գյուղը, որից լիճն ստացել է իր անվանումը, գտնվում է նրա հյուսիսային ափին։ Արևմուտքում լիճը սահմանափակվում է Բյոդելի կոչվող ցամաքային հատվածով, որն այն տարանջատում է հարևան Թուն լճից: Բյոնիգեն գյուղն զբաղեցնում է Բյոդելիի հատվածը, համեմատաբար խոշոր առողջարանային Ինտերլակեն քաղաքը գտնվում է երկու լճերի միջև, Իզելտվալդ գյուղը տեղակայված է հարավային ափին, իսկ Ռինգգենբերգ, Նիդեռիդ-բայ-Ինտերլակեն և Օբերւդ-ամ-Բրիենցերզե գյուղերը գտնվում են հյուսիսային ափին[1][2][3]։
Լիճն աղքատ է սննդարար նյութերով, հետևաբար, ձկնորսությունը շատ զարգացած չէ։ Այնուամենայնիվ, 2001 թվականին 10 000 կգ ձուկ են որսացել[փա՞ստ]։
1839 թվականից լճով անցնում են ուղևորատար նավեր, և ներկայումս դրանց թիվը հինգն է։ Նավերը ղեկավարվում են BLS AG շվեդական երկաթուղային ընկերության կողմից և կապում են Ինտերլակեն Օսթ երկաթուղային կայարանը Բրիենցի ու լճին հարակից մյուս բնկավայրերի հետ։ Նավերը նաև միացնում են Գիեսբախբահն ֆունիկուլյորը, որը բարձրանում է մինչև հանրահայտ Գիեսբախ ջրվեժը[4][5]։
Լճի հյուսիսային ափով անցնում է Բրյունիգ երկաթուղին, իսկ հարավային ափով՝ A8 մայրուղին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «3 - Suisse sud-ouest» (Map). Brienzersee (2014 ed.). 1:200 000. National Map 1:200'000. Wabern, Switzerland: Federal Office of Topography – swisstopo. ISBN 978-3-302-00003-9. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին – via map.geo.admin.ch.
- ↑ public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Brienz, Lake of». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 4 (11th ed.). Cambridge University Press. էջ 562. This article incorporates text from a publication now in the
- ↑ «Lake Brienz». MySwitzerland.com. Switzerland Tourism. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «History of navigation on Lakes Thun and Brienz». BLS AG. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «BLS Schiffahrt - Our fleet». BLS AG. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Shipping pages Արխիվացված 2016-10-21 Wayback Machine from BLS AG web site Արխիվացված 2016-10-21 Wayback Machine
- Բրիենց լիճ in German, French and Italian in the online Historical Dictionary of Switzerland.
- Ökosystem Brienzersee (de) interdisciplinary study of the ecosystem
- Waterlevels at Ringgenberg from the Swiss Federal Office for the Environment
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիենց լիճ» հոդվածին։ |