Բրյոհանի թանգարան (գերմ.՝ Bröhan-Museum), գեղարվեստի թանգարան Բեռլինում։ Անվանվել է ի պատիվ իր հիմնադրի՝ արվեստի հավաքորդ Կարլ Բրյոհանի։ Այն նվիրված է ժամանակակից ժամանակաշրջանի դեկորատիվ արվեստներին՝ մոդեռն, ար-դեկո և ֆունկցիոնալիզմ, թեև թանգարանի հիմնական ուշադրության կենտրոնում և ամենահայտնի հավաքածուները մոդեռն ստեղծագործություններ են։ Թանգարանը տեղավորված է Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասում գտնվող նեոդասական ոճի նախկին զորանոցի շենքում՝ Շառլոտենբուրգյան պալատի դիմաց[2]։

Բրյոհանի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունԲեռլին[1]
ՎայրՇարլոտենբուրգ
ՀասցեSchloßstraße 1a, 14059 Berlin[1]
Հիմնադրվել է1973[1] և հոկտեմբերի 14, 1983[1]
ՀիմնադիրKarl H. Bröhan?[1]
Կայքbroehan-museum.de(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն

խմբագրել
 
Կարլ Հագեմայստեր, «Ջրաշուշաններ»

Թանգարանը ներկայացված է «սենյակային անսամբլներով», որոնցից յուրաքանչյուրն ներառում է ուշ 19-րդ դարի/20-րդ դարի արվեստի պատմության որոշակի փուլերից արվեստի, դիզայնի և կահույքի նմուշներ[3]։ Նկարների կողքին համապատասխանաբար կահավորված սենյակներում ցուցադրվում են ապակյա, մետաղյա և կերամիկական նմուշներ[2]։ Թանգարանում կազմակերպվում են նաև թեմատիկ ժամանակավոր ցուցադրություններ[4][5][6]։

Թանգարանում ներկայացված են դեկորատիվ արվեստի և կահույքի պատրաստման պատմության մեծագույն գործիչներ, այդ թվում` Ֆրիդրիխ Ադլերը, Պետեր Բերենսը, Էմիլ Գալեն, Յոզեֆ Հոֆմանը, Գեորգ Յենսենը, Արչիբալդ Նոքսը, Բրունո Պաուլը և Անրի վան դե Վելդեն[2]։

Նկարչական հավաքածուն հիմնականում կենտրոնացած է Բեռլինի սեցեսսիոնիզմի վրա և ներառում է Հանս Բալուշեկի, Վալտեր Լեյստիկովի, Լեսեր Ուրիի և Կարլ Հագեմայստերի ստեղծագործություններից[2]։

Թանգարանի հիմնադիր Կարլ Հ. Բրյոհանը 1981 թվականին իր հավաքածուն նվիրել է Բեռլին քաղաքին։ Այն 1973 թվականից արդեն ցուցադրվել է Դալեմում, նախքան 1983 թվականին իր ներկայիս վայր տեղափոխվելը[2]։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • 30 Jahre Bröhan-Museum Berlin. Kunsthandwerk und Industriedesign. Bildergalerie. Berlin/Leipzig, 2002, 3-9807894-2-X. (գերմ.)
  • Bröhan-Museum Berlin – Jugendstil – Art Déco – Funktionalismus. Prestel, Munich, 2006, 3-7913-3573-1. (գերմ.)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://hedendaagsesieraden.nl/2021/11/14/brohan-museum/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Museum Արխիվացված 6 Դեկտեմբեր 2010 Wayback Machine
  3. Bröhan-Museum Արխիվացված 17 Հոկտեմբեր 2012 Wayback Machine Time Out.
  4. Jugendstil-Schmuck von René Lalique im Bröhan-Museum Der Tagesspiegel, 6 September 2007. Retrieved 17 September 2010.
  5. Bröhan-Museum: Malakhovs Porzellan Martina Hafner, B.Z., 9 March 2009. Retrieved 17 September 2010.
  6. Bröhan-Museum würdigt Maler Philipp Franck mit einer Schau Արխիվացված 2011-07-16 Wayback Machine Märkische Oderzeitung.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյոհանի թանգարան» հոդվածին։