Բրյուս Դերն
Բրյուս Դերն (անգլ.՝ Bruce Dern, հունիսի 4, 1936[2][3][4][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առաջադրվել է «Օսկար» (1979, 2014), «Ոսկե Գլոբուս» (1975, 1979, 2014), BAFTA (2014) և «Էմմի» (2011) մրցանակների, իսկ մրցանակակիր դարձել է Բեռլինի և Կաննի կինոփառատոներին։
Բրյուս Դերն անգլ.՝ Bruce Dern | |
---|---|
Դերնը San Diego Comic-Con International-ին, 2015 թ․ | |
Ծնվել է | հունիսի 4, 1936 (88 տարեկան) |
Ծննդավայր | |
Կրթություն | Փենսիլվանիայի համալսարան և Չոութ Ռոզմարի Հոլ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1960 — այժմ |
Ժանրեր | վեսթեռն |
Ծնողներ | հայր՝ John Dern?[1], մայր՝ Jean Macleish?[1] |
Ամուսին(ներ) | Դայան Լադ |
Երեխա(ներ) | Լորա Դերն |
Պարգևներ և մրցանակներ | |
Բրյուս Դերն՝ Վիքիպահեստ | |
Կենսագրություն
խմբագրելԲրյուս Մաքլիշ Դերնը ծնվել է ամերիկացի արիստոկրատների ապահովված ընտանիքում։ Նրա հարազատ հորեղբայրը հայտնի բանաստեղծ և դրամատուրգ Արչիբալդ Մաքլիշն է։
Նա ստացել է հիանալի կրթություն․ ավարտել է երկու հեղինակավոր դպրոց և ընդունվել է Փենսիլվանիայի Համալսարանը։ Սակայն անսպասելիորեն նա որոշում է դադարեցնել իր հետագա կրթությունը և ընդունվում է Լի Ստրասբերգի դերասանական ստուդիա։ Շուտով Բրյուսին սկսում են վստահել առաջնակարգ դերեր։ 1958 թվականին դերասանը խաղաց առաջին դերը Բրոդվեյում։ Մի քանի տարի անց նա նկարահանվեց Էլիա Կազանի ֆիլմում։ Այնտեղ նրան նկատեց Ալֆրեդ Հիչքոքը, ով Դերնին հրավիրեց նկարահանվելու իր «Մարնի» ֆիլմում, որտեղ նկարահանման հրապարակում իր գործընկերները դարձան Շոն Քոններին և Թիփփի Հեդրենը։
Ջեք Նիկոլսոնի հետ ընկերության շնորհիվ Դերնը խաղաց մի քանի փոքր դեր համաշխարհային անուն ունեցող ռեժիսորների ֆիլմերում։ Խաղաց նաև շատ հեռուստասերիալներում, որոնք հաջողություն ունեցան։ Սակայն ժամանակի հետ նա հեռացավ հեռուստատեսային աշխատանքներից՝ որոշելով կենտրոնանալ կինոկարիերայի վրա։ 70-ական թվականներին Դերնը հաջողություններ ունեցավ․ Թոմ Բյուքենենի դերի համար «Մեծ Գեթսբի» ֆիլմում և կապիտան Բոբ Հայդի դերի համար «Վերադարձ տուն» ֆիլմում նա առաջադրվեց «Ոսկե Գլոբուս» մրցանակի։ Երկրորդ աշխատանքի համար առաջադրվեց նաև «Օսկար»-ի։
1982 թվականին Դերնը «Դաջվածք» ֆիլմում գլխավոր դերի համար դարձավ «Ոսկե ազնվամորի» հակամրցանակին առաջադրված մասնակիցներից մեկը։ Բայց արդեն մեկ տարի անց դերասանը հաջողություն ունեցավ Բեռլինի կինոփառատոնում, որտեղ նա ստացավ մրցանակ լավագույն տղամարդու դերի համար՝ հիանալի կատարելով Ջորջ Սիտկովսկիի դերը ռեժիսոր Ջեյսոն Միլլերի «Հենց այն առաջնությունը» ֆիլմում։
Հետագայում Բրյուս Դերնը սկսեց ստաբիլ նկարահանվել էր կինոյում, սակայն նրա դերերը ոչ միշտ էին խոշոր և վառ։ Բացառություն է Ջո Դանթեի «Արվարձան» սև կատակերգությունը, որտեղ Դերնը խաղաց Թոմ Հենքս, ով հետագայում երկու անգամ առաջադրվեց Օսկարի։
2011 թվականին էկրան դուրս եկավ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Միջև» ֆիլմը, որտեղ Դերնը խաղաց բոբբի Լագրանժի դերը։
Անձնական կյանք
խմբագրելԲրյուսը երեք անգամ ամուսնացած է եղել։ Երկրորդ կինը եղել է դերասանուհի Դայան Լեդդը։ Զույգը երկու դուստր է ունեցել․ Դայանը, ով փոքր հասակում մահացել է և Լոռան, ով գնացել է ծնողների հետքերով։ 1969 թվականին զույգը բաժանվել է։ Երրորդ ամուսնությունը հաջող է եղել․ Բրյուս Դերնը և իր կինը՝ Անդրեան մինչ այժմ ապրում են միասին։
Ընտրված ֆիլմագրություն
խմբագրելԻր ամբողջ կարիերայի ընթացքում Դերնը խաղացել է ավելի քան 140 դեր կինոյում և հեռուստատեսությունում։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1960 | ֆ | Վայրի գետ | Wild River | Ջեք Ռոպեր |
1961 | ֆ | Հանցագործ սրիկաներ | The Crimebusters | Ջո Քրայակ |
1963 | ֆ | Զանտիյամ անհաջողակներ (դրվագ «Հնարավորի սահմաններից դուրս ») | The Zanti Misfits | Бен |
1963 | ֆ | Որս | The Hunt | Մեյնարդ |
1964 | ֆ | Մարնի | Marnie | նավաստի |
1964 | ֆ | Լուռ… լուռ, սիրելի Շառլոտա | Hush… Hush, Sweet Charlotte | Ջոն Մեյխյու |
1966 | ֆ | Վայրի հրեշտակները | The Wild Angels | նավաստի |
1967 | ֆ | Ջրարբ № 3 | Waterhole #3 | Սեմ Թիփփեն |
1967 | ֆ | Պատերազմական վագոն | The War Wagon | Համմոնդ |
1967 | ֆ | Կոտորած Սուրբ Վալենտինի օրը | The St. Valentine's Day Massacre | Ջոննի Մայ |
1967 | ֆ | Թրիփը | The Trip | Ջոն |
1968 | ֆ | Ուիլլ Փեննի | Will Penny | Ռեյֆ Քուինթ |
1968 | ֆ | Փսիխ-Աութ | Psych-Out | Սթիվ Դևիս |
1968 | ֆ | Hang 'Em High | Միլլեր | |
1969Աջակցեք ձեր շերիֆին | ֆ | Support Your Local Sheriff! | Ջո Դենբի | |
1969 | ֆ | Ամրոցի պաշտպանում | Castle Keep | Բիլլի Բայրոն Բիքս |
1969 | ֆ | Համար առաջին | Number One | Ռիչի Ֆոուլեր |
1969 | ֆ | Վայրենիները մոտոցիկլերի վրա | The Cycle Savages | Քիգ |
1969 | ֆ | Ուժասպառ ձիերին գնդակահարում են, ճիշտ չէ՞ | They Shoot Horses, Don't They? | Ջեյմս |
1970 | ֆ | Արյունոտ մայրիկ | Bloody Mama | Քևին Դիրկման |
1970 | ֆ | Հանգստության խռովարարներ | The Rebel Rousers | Ջեյ Ջեյ Վեսթոն |
1971 | ֆ | Անհավանականը 2․ 2-գլխանի տրանսպլանտ | The Incredible 2-Headed Transplant | Ռոջեր |
1971 | ֆ | Վարի՛ր, նա ասաց | Drive, He Said | մարզիչ Բուլլոն |
1972 | ֆ | Կովբոյներ | The Cowboys | Էյսա «Երկար մազեր» Ուոթս |
1972 | ֆ | Լուռ վազք | Silent Running | Ֆրիմեն Լոուել |
1972 | ֆ | Արքա ՄԱրվին Գարդենս | The King of Marvin Gardens | Ջեյսոն Սթեբլեր |
1973 | ֆ | Ժպտացող ոստիկան | The Laughing Policeman | Լեո Լարսեն |
1974 | ֆ | Մեծն Գեթսբի | The Great Gatsby | Թոմ Բյուքենեն |
1975 | ֆ | Ժպիտ | Smile | Մեծ Բոբ |
1976 | ֆ | Ընտանեկան դավադրություն | Family Plot | Ջորջ Լամլի |
1976 | ֆ | Ուոն Թոն Թոն՝ շունը, որ փրկեց Հոլիվուդը | Won Ton Ton, the Dog Who Saved Hollywood | Գրեյսոն Պոտչակ |
1976 | ֆ | Folies bourgeoises | Ուիլյամ Բրենդելս | |
1977 | ֆ | Սև կիրակի | Black Sunday | Մայքլ Լենդեր |
1978 | ֆ | Վերադարձ տուն | Coming Home | Բոբ Հայդ |
1978 | ֆ | Վարորդը | The Driver | խուզարկու |
1981 | ֆ | Դաջվածք | Tattoo | Կառլ Կինսկի |
1982 | ֆ | Առաջնության սեզոն | That Championship Season | Ջորջ Սիտկովսկի |
1987 | ֆ | Մեծ քաղաքը | The Big Town | պարոն Էդվարդս |
1987 | ֆ | Վարդերը հարուստների համար են | Roses Are for the Rich | Դուգլաս Օսբորն |
1988 | ֆ | Վայրենի աշխարհ | World Gone Wild | Իտան |
1988 | ֆ | 1969 | 1969 | Քլիֆֆ |
1989 | ֆ | Արվարձան | The 'Burbs | Մարկ Ռամսֆիլդ |
1990 | ֆ | Մութն ընկելուց հետո, քաղցրիկս | After Dark, My Sweet | Հարեթ Սթոքեր |
1992 | ֆ | Դիգգսթաուն | Diggstown | Ջոն Հիլլոն |
1994 | ֆ | Վերջնական թռիչք | Amelia Earhart: The Final Flight | Ջորջ Փութնեմ |
1995 | ֆ | Մայրական աղոթք | A Mother's Prayer | Ջոն Ուոքեր |
1995 | ֆ | Վայրի Բիլլ | Wild Bill | Ուիլլ Փլամեր |
1996 | ֆ | Վերացնել շրջադիտակը | Down Periscope | Յենսի Գրեմ |
1996 | ֆ | Վերջին կանգնած մարդը | Last Man Standing | Էդ Գալտ |
1998 | ֆ | Փոքրիկ զինվորներ | Small Soldiers | Լինք Սթեյթիկ |
1999 | ֆ | The Haunting | պարոն Դադլի | |
2000 | ֆ | Բոլոր գեղեցիկ ձիերը | All the Pretty Horses | դատավոր |
2001 | ֆ | Ապակե տուն | The Glass House | ուղեկցորդ պահակ |
2003 | ֆ | Դիմակավոր և անանուն | Masked and Anonymous | խմբագրիչ |
2003 | ֆ | Միլուոքքի, Միննեսոտա | Milwaukee, Minnesota | Շոն Մաքնելլի |
2003 | ֆ | Ամուր գետին | Hard Ground | Հատչ Հատչինսոն |
2003 | ֆ | Հրեշ | Monster | Թոմաս |
2005 | ֆ | Մեդիսոն | Madison | Հարրի Վոլպի |
2005 | ֆ | Դա տեղի է ունեցել հովտում | Down in the Valley | Չառլի |
2006 | ֆ | Տիեզերագնաց ֆերմերը | The Astronaut Farmer | Հել |
2007 | ֆ | Տորթ ուտողները | The Cake Eaters | Իզի Քիմբրո |
2008 | ֆ | Ճահճային սատանա | Swamp Devil | Հովարդ Բլեյմ |
2009 | ֆ | Անցքը | The Hole | Կառլ |
2009 | ֆ | Լույսի պահապանները | The Lightkeepers | Բեննի |
2011 | ֆ | Inside Out | Վիկ Սմոլլ | |
2011 | ֆ | Միջև | Բոբբի Լագրանժ | |
2012 | ֆ | Ջանգոն ազատված | Django Unchained | ծերուկ Կերրուկան |
2013 | ֆ | Նեբրասկա | Nebraska | Վուդի Գրանտ |
2013 | ֆ | Փիթի Սուբ Ծնունդը | Pete's Christmas | պապիկ |
2014 | ֆ | Քաթ Բենկ | Cut Bank | Ուոթս |
2015 | ֆ | Զզվելի ութնյակ | The Hateful Eight | Սենֆորդ Սմիթերս |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ GeneaStar
Արտաքին հղումներ
խմբագրել- Bruce Dern — IMDb
- Բրյուս Դերն-ը AllMovie կայքում
- Բրյուս Դերն-ը КиноПоиск.ру կայքում
- What happened on January 01, 2010
- Cinema Retro’s Evening with Bruce Dern at The Players, New York City
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուս Դերն» հոդվածին։ |