Բրոդվեյ (փողոց)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրոդվեյ (այլ կիրառումներ)
Բրոդվեյ (անգլ.՝ Broadway), Նյու Յորքի ամենաերկար փողոցի անվանումը (ավելի քան 25 կմ), ձգվում է Մանհեթենով, Բրոնքսով և շարունակվում է հյուսիսային փոքրիկ քաղաքներով մինչև Նյու-Յորքի Օլբանի քաղաքը։ Նյու-Յորքի խոշոր փողոցներից հնագույնը, սկիզբ է առնում Նոր Ամստերդամ կոչվող բնակավայրից։ Անվանումը՝ «լայն փողոց» (հոլ.՝ Breede weg) տրվել է Նոր Նիդերլանդների նահանգապետ Պյոտր Մինեյտայի կողմից։ Նոր Նիդերլանդների՝ Անգլիային անցնելուց հետո 1667 թվականին այն բառացի թարգմանվել է անգլերեն և վերածվել Broadway–ի։
Բրոդվեյ անգլ.՝ Broadway[1] | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Գտնվում է | Նյու Յորք շրջան[1] |
Երկարություն | 53 կմ |
Իրականում Նյու–Յորքում Բրոդվեյ անունով չորս փողոց կա։ Այս անունով փողոցներ կան նաև Բրուկլինում, Կվինսեում, Ստատեն–Այլենդում։ Սակայն լայն ճանաչում ունեցավ հատկապես մանհեթենյան Բրոդվեյը։
Բրոդվեյ փողոցը խախտում է Մանհեթենի հատակագիծը։ Ինչպես Նյու–Յորքի շատ այլ փողոցներ, այն միակողմանի է։ Բրոդվեյն անվանում են բիզնեսի փողոց, քանի որ այնտեղ են գտնվում մեծ քանակությամբ գրասենյակներ և ձեռնարկություններ։
Բրոդվեյը գտնվում է հայտնի Թատերական թաղամասում, այդ պատճառով փողոցը դարձել է ամերիկյան թատերական արվեստի հոմանիշը։ Բրոդվեյը նաև ամենահեղինակավոր տոնավաճառների փողոցն է։ Այն ցուցահանդեսները, որոնց չի հաջողվում գտնվել Բրոդվեյում, կոչվում են «Օֆֆ–Բրոդվեյ»։ Բրոդվեյում է գտնվում հայտնի Մետրոպոլիտեն օպերա թատրոնը։
Պատմություն
խմբագրելՍկզբում Բրոդվեյը արահետ էր, որը գալարվում էի ճահիճների և Մանհեթենի լեռների արանքով[2]։ Հոլանդական եկվորների շնորհիվ արահետը շուտով դարձավ կղզու գլխավոր ճանապարհը՝ ձգվելով Նոր Ամստերդամից մինչև հարավային ափ։ Այս փողոցի մասին 1642 թվականին հոլանդացի հետազոտող և բիզնեսմեն Դեյվիդ դե Վրիզը հիշատակել է իր ուղեգրություններում։ Հոլանդացիները անվանում էին այն «Heerestraat»[3], որը թարգմանաբար նշանակում է «լորդերի փողոց»։ 18–րդ դարի կեսերին փողոցի մի մասը, այն, որ այսօր հայտնի է Ներքին Մանհեթեն անունով, կոչվում էր Գրեյթ Ջորջ–Սթրիթ։ Հետագայում փողոցի մյուս հատվածները կրեցին տարբեր անվանումներ, բայց 1899 թվականի փետրվարի 14–ից ամբողջ փողոցը կրում է Բրոդվեյ անունը։
Ուղղությունը
խմբագրելԲրոդվեյը ձգվում է ամբողջ Մանհեթենով, Բոուլինգ–Գրին պուրակից մինչև կղզու հյուսիսային ծայրը։
Մեջբերումներ Բրոդվեյի վերաբերյալ
խմբագրելԲոլորին է հայտնի, որ Բրոդվեյը Նոր Աշխարհի ամենաշքեղ փողոցն է։ Այն զարկերակն է, որով հոսում է մեր համակարգի ամենալավ արյունը։ Այն ամենը, ինչ–որ մեր կոնտինենտում բացառիկ է, անցել է այդ փողոցով։ Այստեղ են լավագույն ցուցահանդեսները, այստեղ գալիս են աշխարհի բոլոր ծայրերից |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Society of Architectural Historians SAH Archipedia — Chicago, IL, [Charlottesville, Va.], London: Society of Architectural Historians, University of Virginia Press, 2012. — ISBN 978-0-8139-3348-1
- ↑ Shorto, Russell (2004 թ․ փետրվարի 9). «The Streets Where History Lives». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2008 թ․ ապրիլի 4-ին. «And what about a marker for the Wickquasgeck Trail, the Indian path that ran the length of the island, which the Dutch made into their main highway and the English renamed Broadway?»
- ↑ Ellis, Edward Robb (1966). The Epic of New York City. Old Town Books. էջ 26.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոդվեյ (փողոց)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 572)։ |