Բրունո Սաուլիտիս
Բրունո Սաուլիտիս (լատիշ․՝ Bruno Saulītis, դեկտեմբերի 20, 1922, Ռիգա, Լատվիական Հանրապետություն - հուլիսի 9, 1970), լատվիացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, քննադատ։
Բրունո Սաուլիտիս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1922 |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական Հանրապետություն |
Վախճանվել է | հուլիսի 9, 1970 (47 տարեկան) |
Գերեզման | Ռայնիսի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Լատվիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԲրունո Սաուլիտիսը ծնվել է 1922 թվականին Ռիգա քաղաքում, բանվորի ընտանիքում։ 1931-1937 թվականներին սովորել է Ռիգայի № 2 տարրական դպրոցում, 1937-1942 թվականներին՝ Ռիգայի № 1 քաղաքային քերականական դպրոցում։ 1943 թվականին լույս է տեսել Սաուլիտիսի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Լուսաբացին ընդառաջ»։ 1946 թվականից հետո աշխատել է տիկնիկային թատրոնում։ 1947 թվականի մայիսի 11-ին ամուսնացել է տիկնիկային թատրոնի դերասանուհի Սքայդրիտի Ռեյմանիի հետ։ Դուստրը՝ Գունդեգան (1948), թատերագետ է։
Մահը
խմբագրելՄահացել է 1970 թվականին։ Թաղված է Ռիգայի Ռայնա գերեզմանատանը[1]։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Բարեկամների շրջանում», 1951
- «Իմ ձայները», 1955
- «Սոնյա», 1956
- «Պատանեկության տարիներ», 1956
- «Երբ շողում է արևը», 1957
- «Պրոֆեսորի որդիները», 1957
- «Բարեկամներ», 1958
- «Բարի օր», 1960
- «Ձմեռը եկավ», 1963
- «Հայրիկը, ես և մեր դասարանը», 1966
- «Հացենու ներքևի ճանապարհը», 1969
- «Հավերժական Հույս», 1970
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983
Աղբյուրներ
խմբագրել- Istoriia latyshskoi literatury, vol. 2. Riga, 1971.
- Latviešu literatūras vēsture, vol. 6. Riga, 1962.