Բևեռային որոր
Բևեռային որոր կամ իսլանդական որոր (Larus glaucoides)[1], որորների (Laridae) ընտանիքի խոշոր թռչուն։
Բևեռային որոր | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Larus glaucoides
Meyer, 1822
|
||
Հատուկ պահպանություն | ||
Արեալ | ||
|
Արտաքին տեսք
խմբագրելԲոլոր տեսակները ֆենոտիպորեն ներկված են բաց տոներով և մուգ գույնի փետուրները բացակայում են։ Սեռահասուն ձևերը ունեն բաց մոխրագույն փետրածածկ և դեղնականաչավուն կտուց։ Ոչ հասուն տեսակների մոտ կտուցը որպես կանոն ներկված է բաց գույնով։
Պոչը փոքր-ինչ ավելի մուգ է և ունի վարդագույն երանգ։ Բևեռային որորի արձակած ձայները նման են արծաթափայլ որորի (Larus argentatus) ձայներին։ Մարմնի երկարությունը կազմում է 50-66 սմ, իսկ թևերի չափը՝ մինչև 140 սմ-ի։ Բևեռային որորների քաշը տատանվում է 820-1100 գրամ։
Տարածվածություն
խմբագրելԲնադրում են Կանադայի և Գրենլանդիայի արկտիկական շրջաններում։
Թռչունները ձմեռում են Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային շրջաններից մինչև Բրիտանական կղզիները ընկած տարածքներում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Մեծ լճերի տարածաշրջանում։ Եվրոպայում բևեռային որորները հանդիպում են հազվադեպ։
Վարք
խմբագրելԲևեռային որորների գաղթօջախներում կան առանձին ափամերձ քարեր և ժայռեր։ Որպես կանոն՝ բնում լինում են երկու-երեք ձու։ Որորի ճուտիկները դառնում են սեռահասուն թռչուններ չորս տարեկան հասակում։
Սնունդ
խմբագրելԻնչպես որորների ցեղի բոլոր թռչունները, այնպես էլ բևեռային որորը ամենակեր է։ Սնունդ հայթայթելու նպատակով այս թռչունները կարող են երկար ժամանակ թռչել ծովի վրայով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 90. — 2030 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բեւեռային չայկան: տեղեկատվությունը կայքում IUCN Կարմիր գրքի
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռային որոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռային որոր» հոդվածին։ |