Գաբաղ (անձնանուն)
անձնանուն
|
Գաբաղ, անհայտ ծագումով հայկական արական անձնանուն։ Շատ անսովոր անուն է։ Հիշատակվում է միայն երկու անգամ[1]։
Հայտնի անվանակիրներ
խմբագրել- Գաբաղ Գաբեղյան (մ․թ․ա․ 3-րդ դար), հայ իշխան Մեծ Հայքում, արքունի փոխադրամիջոցների և ձիերի երամակների վերահսկման նախարար։ Նրանից է սերվում Գաբեղյանների նախարարական տոհմը[1][2][3][4]։
- Գաբաղ Գաբեղյան (? - 483), հայ սեպուհ, Վահան Մամիկոնյանի կուսակիցը։ Զոհվել է 483 թվականին, Երեզ գյուղի ճակատամարտում[1][5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 426․
- ↑ «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, Բ․ է․ (երկու ձեռագրերում հիշվում է Գաբա ձևով)
- ↑ «Տիեզերական պատմություն», Ասողիկ, Ա․ ե․
- ↑ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամուել Անեցի, 48․
- ↑ «Թուղթ առ Վահան Մամիկոնյան», Ղազար Փարպեցի, ձբ․