Գաբոր Կուբատով (հունգ.՝ Kubatov Gábor, փետրվարի 17, 1966(1966-02-17), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]), հունգարացի քաղաքական գործիչ, Հունգարիայի խորհրդարանի անդամ «Ֆիդես» կուսակցությունից Բուդապեշտի տարածաշրջանային ցուցակով 2006 թվականից մինչև 2014 թվականը, և ազգային կուսակցական ցուցակով 2014 թվականից[2]։

Գաբոր Կուբատով
 
Կուսակցություն՝ Ֆիդես
Կրթություն՝ Godollo University of Agricultural Sciences? (1997)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 17, 1966(1966-02-17) (58 տարեկան)
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]
Քաղաքացիություն  Հունգարիա
 
Կայք՝ kubatovgabor.hu

Կենսագրություն

խմբագրել

Գաբորի հայրը ադրբեջանից է, մայրը՝ հունգարացի։ Նա հաճախել է միջնակարգ դպրոց Պեշերժեբեթում։ Բարձրագույն կրթություն է ստացել Գեդելյան ագրարային համալսարանում, բայց չի ավարտել այն[3]։ 1990 թվականից աշխատել է որպես մասնավոր ձեռնարկատեր հյուրանոցային ոլորտում։ 1997 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Շորոկշար[4]։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Նա Բուդապեշտի 21-րդ շրջանի «Ֆիդես» քաղաքական կուսակցության շրջանային նախագահն էր։ 2006 թվականի հուլիսի 1-ից դարձել է «Ֆիդես»-ի կուսակցական տնօրեն[4]։ Հունգարիայի 2006 թվականի խորհրդարանական ընտրություններում նա ընտրվել է Հունգարիայի Ազգային ժողովի անդամ՝ «Ֆիդես» կուսակցությունից Բուդապեշտի տարածաշրջանային ցուցակով։ 2006 թվականիի հոկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի մայիսի 13-ը նա եղել է մշակույթի և մեդիայի կոմիտեի անդամ։ 2006 թվականի մայիսի 30-ից մինչև 2014 թվականի մայիսի 5-ը եղել է մարդու իրավունքների, փոքրամասնությունների, քաղաքացիական և կրոնական գործերի կոմիտեի անդամ[2]։

2008 թվականի վճարովի ծառայությունների վերացման և 2009 թվականին Հունգարիայում Եվրոպական խորհրդարանի ընտրությունների ժամանակ հունգարական ընտրական քարոզարշավի կառավարիչն էր։ 2015 թվականի դեկտեմբերի 13-ին նա ընտրվել է «Ֆիդես»-ի չորս փոխնախագահներից մեկը։

Նա «Ֆերենցվարոշ» ֆուտբոլային ակումբի գործող նախագահն է։

Սկանդալներ և քննադատություն

խմբագրել
  • 2006 թվականից ի վեր Կուբատովը Հունգարիայի Ազգային ժողովի ամենաակտիվ անդամներից մեկն է։ Իր խորհրդարանական կարիերայի ընթացքում նա միայն մեկ անգամ հանդես եկավ ելույթով՝ 2007 թվականի ապրիլի 3-ին[2][5]։
  • Գոյություն ունեն երկու ձայնագրություն, որոնք հրապարակվել են 2010 թվականին, և մեկ տեսահոլովակ, որը հրապարակվել է 2012 թվականին, որտեղ Կուրբատովը խոսում է քվեարկող քաղաքացիների տվյալներով ցուցակի ստեղծման մասին՝ նշելով նրանց քաղաքական նախասիրությունները։ Ենթադրվում է, որ «Ֆիդեսն» օգտագործում է այդ ցուցակը, որպեսզի ակտիվացնի իր ընտրողներին։ Դա խախտում է ոչ միայն քվեարկության գաղտնիությունը, այլև ներխուժում է մարդկանց անձնական կյանք։ Բացի այդ, Կուրբատովի տեսանյութում «Ֆիդես»-ի ակտիվիստներին հրահանգում է խախտել ընտրություններից առաջ լռության շրջանը, երբ արգելված է քարոզչությունը, որպեսզի ծույլ ընտրողներին դրդեն քվեարկության։
  • Ֆերենցվարոշի ֆուտբոլային երկրպագուները կանոնավոր բողոքի ակցիաներ են անցկացնում Կուրբատովի դեմ։ Նրանց կտրականապես դուր չի գալիս, թե ինչպես է նա ղեկավարում ակումբը։ Չնայած նրան, որ նրա օրոք կառուցվել է «Գրոուպամա Արենայի» նոր ակումբային մարզադաշտը, երկրպագուները դեմ են կենսաչափական անցակետի հետ կապված նորամուծություններին։ Անհրաժեշտ է սկսել երկրպագուի քարտը, որի վրա պարունակվելու են բոլոր տվյալները, ներառյալ մարդու կենսաչափական պարամետրերը։ Շատերը դա համարում են անընդունելի ներխուժում անձնական կյանք[6][7][8]։
  • Կուրբատովը «Ֆերենցվարոշ» ակումբի նախկին արմատական խուլիգաններից, այդ թվում՝ սպանության և այլ ծանր հանցագործությունների համար դատապարտված մասնավոր պահնորդական կազմակերպություն է ստեղծել։ Կազմակերպության անդամները ֆուտբոլային հանդիպումների ժամանակ հետևում են կարգուկանոնին, բայց նաև ներգրավված են խիստ աջակողմյան քաղաքական ակտիվության մեջ[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 PIM identifier
  2. 2,0 2,1 2,2 «Реестр». Национальное Собрание Венгрии.
  3. «Кубатов Габор не получил диплома». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  4. 4,0 4,1 «Биография» (PDF). Национальное Собрание Венгрии.
  5. «Молчаливый левенте и говорливый парламент». Gondola.hu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 9 июня 2016-ին.
  6. «Болельщики без личной жизни». hungaryultras.blogspot.hu. Վերցված է 9 июня 2016-ին.
  7. «Болельщики без личной жизни. Часть 2». hungaryultras.blogspot.hu. Վերցված է 9 июня 2016-ին.
  8. «Болельщики расстроены биометрическим "вторжением"». Рейтерс. Արխիվացված է օրիգինալից 2016-08-03-ին. Վերցված է 9 июня 2016-ին.
  9. «Футбольные хулиганы как личная полиция «Фидес»». hungarianspectrum.wordpress.com. Վերցված է 9 июня 2016-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբոր Կուբատով» հոդվածին։