Գագիկ Գյուրջյան
Գագիկ Գուրգենի Գյուրջյան (հոկտեմբերի 16, 1948, Ոսկեվազ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ (2003)։
Գագիկ Գյուրջյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Ոսկեվազ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Ուշագրավ աշխատանքներ | Նորայր Սիսակյանի հուշարձան |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրել1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1994 թվակականին՝ Վաշինգտոնի Մերիլենդի համալսարանի քաղաքաշինության դասընթացները։
1996-1998 թվականներին՝ քաղաքաշինության նախարարության ճարտարապետաշինական վերահսկողության, 1998-2004 թվականներին՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1994-1996 թվականներին, միաժամանակ՝ ճարտարապետության և քաղաքաշինության պետկոմի նախագահի առաջին տեղակալ, 1998 թվականից՝ ՀՀ միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նախագահ, 2004 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ[1]։
2009 թվականի հունիսի 24-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից[2]։
2008 թվականին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[3]։ Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային հանձնաժողովի առաջին նախագահը (2001 թվականից)։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԳագիկ Գյուրջյանի նախագծերով իրականացվել են՝
Մեղրի (1972) և Աշտարակ (1974-1975, երկուսի էլ՝ համահեղինակ) քաղաքների գլխավոր, Աշտարակի ձախափնյակի ու սակավահարկ բնակելի տների համալիրի (1975-1976) մանրամասն հատակագծերը, վերականգնել Մուղնիի Սուրբ Գևորգ (1982, բացօթյա թանգարանի նախագծով), Աշտարակի Սուրբ Մարինե (1984) եկեղեցիները, հին ջրաղացը (1980)։ Աշտարակում գտնվող Նորայր Սիսակյանի հուշարձանի ճարտարապետն է։
Կազմել է Հայաստանում զբոսաշրջության կենտրոնների զարգացման և տեղադրման (1987), Հայաստանի շրջանային հատակագծման (1990) նախագծերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով եվ մեդալներով պարգևատրելու մասին