Գագիկ Մինասյան (քաղաքական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Մինասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գագիկ Ենգիբարի Մինասյան (ապրիլի 5, 1950(1950-04-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ, Ազգային ժողովի վեց գումարումների պատգամավոր։

Գագիկ Մինասյան
Ծնվել էապրիլի 5, 1950(1950-04-05) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ
և «Ազգերի համագործակցության» շքանշան[1]

Կրթությունը և մասնագիտական գործունեությունը

խմբագրել

1972 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ճարտարագետի որակավորմամբ։ 1972-1997 թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ճարտարագետ, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի պետ, տվյալների պատրաստման կայանի պետ։ Տասը գիտական հոդվածների և հինգ գյուտերի հեղինակ է[2][3][4][5][6]։

Կուսակցական գործունեությունը

խմբագրել

1970 թվականին անդամագրվել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ), գործել է Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած խմբում։ 1993 թվականից անդամակցել է Հայաստանի հանարապետական կուսակցությանը (ՀՀԿ), որից ի վեր կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի՝ Խորհրդի, այնուհետև Գործադիր մարմնի անդամ է[7][8]։

Պատգամավորական գործունեությունը

խմբագրել

1997-2019 թթ. եղել է Ազգային Ժողովի վեց գումարումների պատգամավոր։ Բոլոր գումարումներում ընտրվել է ՀՀԿ առաջադրած ցուցակով[9]։

Օրենսդրական գործունեությունը

խմբագրել

2000-2007 թթ. եղել է Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցեի մշտական հանձնաժողովի նախագահը, այնուհետև, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո՝ 2007-2019 թթ. եղել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցեի մշտական հանձնաժողովի նախագահը[9]։

Խորհրդարանական դիվանագիտական գործունեությունը

խմբագրել

2001-2009 թթ. եղել է Անկախ պետությունների համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ և ԱՊՀԽՎ Տնտեսական և ֆինանսական հանձնաժողովի նախագահը։

2001-2018 թթ. եղել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ, 2003-2018 թվականներին՝ պատվիրակության ղեկավարը։ 2004-2006 թթ. եղել է ՍԾՏՀԽՎ Տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, 2007-2013 թթ. այդ հանձնաժողովի նախագահը։ 2015-2017 թթ. եղել է ֆինանսական հարցերով ՍԾՏՀԽՎ Նախագահի տեղակալ։

2017-2018 թթ. եղել է Հայաստան - Իսրայել պատգամավորական բարեկամական խմբում հայաստանյան կողմի ղեկավարը։

Հետխորհրդարանական գործունեությունը

խմբագրել

Շարունակում է զբաղվել քաղաքականությամբ, կուսակցական աշխատանքներով։ Նաև զբաղվում է քաղաքական գիտությամբ. մասնավորապես Հայկական քաղաքագիտական հանդեսում հրատարակվել է իր հեղինակած «Հետօրենսդրական վերահսկողության կիրառման հնարավորությունները հետխորհրդային տրանսֆորմացիայի գործընթացում գտնվող երկրներում. Մոլդովա և Հայաստան» հոդվածը[10]։

Պարգևներ

խմբագրել
Նախորդող
Վարդան Խաչատրյան
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Գագիկ Մինասյան

1 դեկտեմբերի 2000 թ. - 7 հունիսի 2007 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Վարդան Այվազյանը որպես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Գագիկ Մինասյան

7 հունիսի 2007 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://web.archive.org/web/20130619234103/http://arc.pravoby.info/megdoc/part0/megd0149.htm
  2. «Устройство для диагностики двухмашинного вычислительного комплекса — SU 959086». patents.su. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  3. «Устройство для диагностики логических блоков — SU 1095182». patents.su. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Устройство для диагностики трехмашинного вычислительного комплекса — SU 1383366». patents.su. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  5. «Переключатель интерфейсов ввода-вывода — SU 1397923». patents.su. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  6. «Устройство для диагностики логических блоков — SU 1672452». patents.su. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  7. «Կուսակցության խորհուրդը / Կառուցվածք / Հայաստանի Հանրապետական կուսակցություն». hhk.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  8. «Կուսակցության գործադիր մարմինը / Կառուցվածք / Հայաստանի Հանրապետական կուսակցություն». hhk.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  9. 9,0 9,1 «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  10. «ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2019թ. No 1 |». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  11. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  12. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.