Գազ եղջրավոր
բույսերի տեսակ
Գազ եղջրավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ եղջրավոր (A. fragrans) |
Միջազգային անվանում | |
Astragalus fragrans |
Գազ եղջրավոր (լատին․՝ Astragalus fragrans), բակլազգիներ ընտանիքի, գազ ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելԹոււի է՝ 50-70 սմ բարձրությամբ։ Տերևները կազմված են 5-7 զույգ գծաերկարավուն բթածայր, 1,4-1 ,6 սմ երկարությամբ և 0,3-0,4 սմ լայնությամբ տերևիկներից։ Ցողունը ծածկված է դեղնադարչնավուն կեղևով։ Ծաղկաբույլերը գնդագլխիկանման են։ Ծաղկակիրները գրեթե հավասար են տերևների երկարությանը։ Պսակը մանուշակագույն է կամ կարմրամանուշակագույն։ Ունդերը ուղիղ են։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Կովկասում, նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասի հարավ-արևելքում. Ղազախստանում, հարավարևմտյան Սիբիրում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, Փամբակի լեռներում, միջին և վերին լեռնային գոտիներում, չոր, քարքարոտ թեքությունների վրա։
Կիրառություն
խմբագրելԷկոլոգիական խումբը՝ XI[1]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 70։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ եղջրավոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ եղջրավոր» հոդվածին։ |