Գալաթասարայի համալսարան
Գալաթասարայի համալսարան (թուրքերեն՝ Galatasaray Üniversitesi), բարձրագույն ուսումնական համալսարան Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գտնվում է Ստամբուլի Գալաթա թաղամասում։ Ուսուցումն իրականացվում է ֆրանսերենով։ Բացվել է Թուրքիայի նախագահ Տուրգուտ Օզալի հրամանով։
Գալաթասարայի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1992 |
Հիմնադրիր | Բայազիդ II |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] և Anatolian University Libraries Consortium Association?[2] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստամբուլ |
Կայք | gsu.edu.tr |
![]() ![]() Գալաթասարայի համալսարան, Թուրքիա | |
![]() |

Գալաթասարայի համալսարանը հիմնվել է 1992 թվականին՝ դեռևս 1481 թվականին Բայազիդ II սուլթանի հրամանով հիմնված Գալաթասարայի ավագ դպրոցի հիմքի վրա։ Ներկայումս դպրոցի հետ այն կազմում է մեկ միասնական ուսումնական կոմպլեքս։ Գտնվում է Ստամբուլի Բեշիքթաշ շրջանի Գալաթա թաղամասում՝ Բոսֆորի նեղուցի եվրոպական ափին։ Համալսարանը «Բալկանյան համալսարանների ցանցի» լիիրավ անդամ է։ Ռեկտորը թուրք հայտնի պատմաբան Էֆեմ Թոլգան է։ Համալսարանում աշխատում է ավելի քան 200 դասախոս։ Ուսանողների թիվը կազմում է մոտ 2500։ Ընդունված է համարել, որ Գալաթասարայի համալսարանում սովորում է թուրքական էլիտար խավի երեխաները։ Թուրքիայում Գալաթասարայի համալսարանի շատ հաճախ անվանում են նաև «Թուրքական Օքսֆորդ»։
Ֆակուլտետներ և ինստիտուտներ
խմբագրելՆերկայումս Գալաթասարայի համալսարանի կազմում գործում են հինգ ֆակուլտետներ և երկու ինստիտուտ․
- Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Մասսայական հեռահաղորդակցման ֆակուլտետ
- Ինժեներատեխնոլոգիական ֆակուլտետ
- Արվեստների և գիտությունների ֆակուլտետ
- Սոցիալական գիտությունների ֆակուլտետ
- Գիտությունների և ինժեներիայի ֆակուլտետ
Բակալավրի աստիճանի մասնագիտություներ
խմբագրելԻնժեներատեխնոլոգիական ֆակուլտետ
խմբագրել- Կոմպյուտերային ինժեներիա
- Արդյունաբերական ինժեներիա
Մասսայական հեռահաղորդակցման ֆակուլտետ
խմբագրել- Ժուռնալիստիկա և ինտերնետ հրապարակախոսություն
- PR
- Ռադիոհեռուստատեսություն և կինո
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
խմբագրելԱրվեստների և գիտությունների ֆակուլտետ
խմբագրելԻրավագիտության ֆակուլտետ
խմբագրել- Իրավագիտություն