Գալինա Բելյաևա

թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասանուհի

Գալինա Վիկտորովնա Բելյաևա (ռուս.՝ Галина Викторовна Беляева, ապրիլի 26, 1961(1961-04-26)[1], Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասանուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2003 թ.)[2], Վերա Խոլոդնայայի անվան մրցանակի դափնեկիր[3]։

Գալինա Բելյաևա
Ծնվել էապրիլի 26, 1961(1961-04-26)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԻրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Գալինա Բելյաևան ծնվել է Իրկուտսկ քաղաքում` 1961 թվականին[4]։ Նրա ծնվելուց որոշ ժամանակ անց ծնողները բաժանվել են, որից հետո մայրը դստեր հետ տեղափոխվել է Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաք։ Գալինան երկար տարիներ հոր հետ չի տեսնվել։ Նրանք հանդիպել են միայն 43 տարի անց[5]։

Մանկության տարիներին Գալինան երազել է բալետի պարուհի դառնալ։ 1974 թվականին, երբ նա 13 տարեկան էր, ընդունվել է Վորոնեժի խորեոգրաֆիայի ուսումնարան։ 1978 թվականին, երբ նա դեռ սովորում էր ուսումնարանում, հրավիրվել է նկարահանվելու ռեժիսոր Էմիլ Լոտյանուի «Իմ սիրելի, քնքուշ գազան» կինոնկարում` կատարելու Օլգա Սկվորցովայի գլխավոր դերը։ Այդ դերը նրան համամիութենական ճանաչում բերեց և շատերը նրան սկսեցին անվանել «երկրորդ Օդրի Հեփբերն»[6]։

1980 թվականին Գալինա Բելյաևան «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» կինոնկարում, կատարելով անառակ աղջկա` Անժելի դերը։ Ֆիլմը նկարահանվել է Վահան Թոթովենցի ստեղծագործության հիման վրա։ Նրա խաղընկերներն էին Մհեր Մկրտչյանը, Սոֆիկո Ճիաուրելին և Աշոտ Ադամյանը։

Ուսումնարանն ավարտելուց հետո Գալինան ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարան, որն ավարտել է 1983 թվականին[4]։ Նույն թվականին նկարահանվել է «Աննա Պավլովա» բազմասերիանոց հեռուստաֆիլմում, որտեղ նույնպես կատարում էր գլխավոր դերը։ Նույն 1983 թվականից նա Վլադիմիր Մայակովսկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնի բեմում է և համարվում է այդ թատրոնի առաջատար դերսանուհին[4]։ Կինոյում և թատրոնում Գալինան խաղացել է ավելի քան 30 դեր։

Անձնական կյանք

խմբագրել

Գալինա Բելյաևայի առաջին ամուսինը ռեժիսոր Էմիլ Լոտյանուն էր։ Նրանք ամուսնացած են եղել 1979-1984 թվականներին և ունեն մեկ որդի[6][7]։

Երկրորդ ամուսինը վիրաբույժ Լևան Սակվարելիձեն էր[6][7]։ Նրանց որդին` Պլատոնը, մանկության տարիներին նկարահանվել է «Բեմբիի մանկությունը» (1985 թ.) և «Լերմոնտով» (1986 թ.) կինոնկարներում[6][7]։

1989 թվականին Գալինան երրորդ անգամ ամուսնացել է գործարար Սերգեյ Դոյչենկոյի հետ։ Նրանք ունեն երկու երեխա` մեկ դուստր և մեկ որդի։ Բացի այդ, Սերգեյն ուներ նաև դուստր` առաջին ամուսնությունից[5][6][7]։

Գալինա Բելյաևան զբաղվում է նկարչությամբ և ձիավարությամբ[6]։ Նա նաև ակրոբատիկայի ԽՍՀՄ սպորտի վարպետության թեկնածու է[8]։ Ներկայումս ամուսնու հետ բնակվում է Մերձմոսկովյան շրջանում գտնվող իրենց առանձնատանը[9]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1978 Իմ սիրելի, քնքուշ գազան Мой ласковый и нежный зверь Օլգա Սկվորցովա
1979 Ամեն ինչ որոշում է ակնթարթը Всё решает мгновение Նադեժդա Պրիվալովա
1979 Ախ, վոդևիլ, վոդևիլ Ах, водевиль, водевиль… Վերա Լիսիչկինա
1980 Երևակայական հիվանդը Мнимый больной Անժելիկա
1980 Կտոր մը երկինք - Անժել
1981 Լենինը Փարիզում Ленин в Париже ուսանողուհի
1981 Ուր է կորչելու Куда он денется! Օլեսյա
1983 Աննա Պավլովա Анна Павлова Աննա Պավլովա
1984 Զբոսայգի Парк Վիկա
1984 Պերիկոլա Перикола Պերիկոլա
1984 Նրա սիրավեպի հերոսը Герой её романа Վիկա Բերսենևա
1985 Սև նետը Чёрная стрела Ջոաննա Սեդլի
1985 Բեմբիի մանկությունը Детство Бемби Ֆալինա
1986 Լերմոնտով Лермонтов Վառվառա Լոպուխինա
1986 Բեմբիի պատանեկությունը Юность Бемби Ֆալինա
1986 Կապաբլանկա Капабланка Սաշենկա Մոժաևա
1987 Որտեղ էլ որ աշխատես Где бы ни работать... Գալյա, Նադեժդա, Դաշա և այլն
1989 Հուշանվեր դատախազի համար Сувенир для прокурора Զինա Իզմայլովա
1990 Կնամոլը Бабник Օլգա Սեմիկինա
1992 Օդահենները Воздушные пираты Գալինա Բաբենկո
1998 Գիշերային այցելություն Ночной визит Վիկա
2004 Նրանք պարել են մի ձմեռ Они танцевали одну зиму Վալերիա
2007 Լրագրողները Репортёры Ռիտա
2007 Ճանապարհորդություն Путешествие Վերա
2014 Ավագ դուստրը Старшая дочь Նադեժդա Զավյալովա
2016 Վերջինները Последние Սոֆյա Կոլոմիյցևա
2019 [[Լև Յաշին։ Իմ երազանքի դարպասապահը]] Лев Яшин. Вратарь моей мечты Վալենտինա Յաշինա (հասուն տարիքում)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Указ Президента Российской Федерации В. Путина № 1223 от 15 октября 2003 года «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Наши выпускники // Воронежское хореографическое училище
  4. 4,0 4,1 4,2 Биография Г. В. Беляевой на официальном сайте актрисы.
  5. 5,0 5,1 ВИДЕО. Программа «Пока все дома» — в гостях у актрисы Галины Беляевой. // выпуск от 29 декабря 2013 года, Первый канал.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 ВИДЕО. «Наедине со всеми. Галина Беляева», программа Юлии Меньшовой // Первый канал, 4 декабря 2014.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Галина Беляева: «Все мои дети — от любимых мужчин». // «Комсомольская правда», 8 июля 2002 года
  8. Галина Беляева в программе "Мой герой"
  9. Галина Беляева: Танец судьбы