Գալինա Վասիլիի Ստարովոյտովա (ռուս.՝ Гали́на Васи́льевна Старово́йтова, մայիսի 17, 1946(1946-05-17)[4][5], Չելյաբինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][6][7] - նոյեմբերի 20, 1998(1998-11-20)[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[8][9][10]), ռուս քաղաքական և պետական գործիչ, միջազգային հարաբերությունների մասնագետ, իրավապաշտպան, պատմական գիտությունների թեկնածու[11]։ Սպանվել է Սանկտ Պետերբուրգում 1998 թվականի նոյեմբերի 20-ին։ Մահվան հանգամանքները մինչև վերջ չեն պարզաբանված[12][13]։

Գալինա Ստարովոյտովա
Гали́на Васи́льевна Старово́йтова
Դիմանկար
ՌԴ դեպուտատ, քաղաքական գործիչ
Ծնվել էմայիսի 17, 1946
ԾննդավայրՉելյաբինսկ
(ԽՍՀՄ)
Մահացել էնոյեմբերի 20, 1998
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ
(Ռուսաստան)
ԳերեզմանՆիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի
Քաղաքացիություն{{{2}}} ԽՍՀՄ Ռուսաստան
Ազգությունռուս
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունFaculty of Psychology, Saint Petersburg State University?
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ, մարդաբան, սոցիոլոգ, իրավապաշտպան և Պետական Դումայի անդամ
Ծնողներհայր՝ Vasily Stepanovich Starovoitov?
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Վիտիսի խաչ շքանշանի ասպետ
Անդամություն2nd State Duma of the Russian Federation?
 Galina Vasilyevna Starovoitova Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ուսում և աշխատանք

խմբագրել

Գալինա Ստարովոյտովան ծնվել 1946 թվականի մայիսի 17-ին՝ Չելյաբինսկում։ Դպրոցը և բուհը ավարտել է Լենինգրադում։ Մասնագիտացել է էթնոհոգեբանության բնագավառում։ 80-ական թվականների կեսերից տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտում։ Հաճախ մեկնել է գիտարշավների, այդ թվում նաև Աբխազիա և Լեռնային Ղարաբաղ։ 1980 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Դիսերտացիայի թեման կապված էր էթնիկական փոքրամասնությունների՝ հայերի, թաթարների, էստոնացիների ուսումնասիրության հետ։ Լինելով ակադեմիկոս Անդրեյ Սախարովի զինակիցներից, նա միշտ սկզբունքայնություն էր դրսևորում, պաշտպանում էր մարդու իրավունքներն ու ժողովրդավարական սկզբունքները[14]։

Քաղաքականության մեջ

խմբագրել

1990-1993 թվականներին նա եղել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, նաև՝ Բորիս Ելցինի խորհրդականը ազգամիջյան հարցերի գծով։ Գալինա Ստարովոյտովան նաև «Ժողովրդավարական Ռուսաստան» դաշնային կուսակցության համահիմնադիրն ու առաջնորդն էր։ 1995 թվականին նա երկրորդ անգամ դարձավ Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր։

Ստարովոյտովան և Հայաստանը

խմբագրել

Գալինա Ստորովոյտովան 1988 թվականին մի նամակում արտահայտվել էր հօգուտ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, սրանով նա ճանաչվել է առաջին ռուսը, ով փորձում էր հասկանալ Հայաստանի դիրքորոշումը[13]։ Հայաստանի հետ վերջին 15 տարիներին կապված էր թե´ որպես գիտնական և թե´ որպես ազգամիջյան հարաբերություններով զբաղվող քաղաքական գործիչ։ Նա հետևողականորեն պաշտպանում էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, ընդհուպ մինչև սեփական անկախ պետական կազմավորման ստեղծումը[14]։ 1989 թվականի մայիսին ընտրվել է և մինչև 1991 թվականը եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Հայկական ԽՍՀ-ից։

Երևանի համար 177 հիմնական դպրոցը կրում է Գալինա Ստարովոյտովայի անունը։ Անվանակոչվել է 2000 թվականին[15]։

Սպանությունը

խմբագրել

1998 թվականի նոյեմբերի 20-ին Ստարովոյտովային իր տուն մտնելիս գնդակահարել են երկու մարդասպան։ Պարզվեց, որ սպանությունը կազմակերպել էր վարձու մարդասպան Յուրի Կոլչինը, որը նախկինում Ռուսաստանի ռազմական հետախուզության գործակալ էր աշխատել[13] 2014 թվականին Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոն խոստովանել է մասնակցությունը Ստարովոյտովայի սպանության կազմակերպման գործում[16]։ Հետաքննության տվյալներով, սպանությունը քաղաքական դրդապատճառներով է իրականացվել[17]։

Ծանոթագրություններ

խմբագրել