Գալիսիայի օրհներգ
Գալիսիայի օրհներգ (գալ.՝ himno de Galicia) կամ գալիսիական հիմն (գալ.՝ himno galego), պաշտոնական անվանումը «Os pinos» («Սոճի»), ինչպես զինանշանն ու դրոշն, այնպես էլ հիմնը հանդիսանում է Գալիսիայի ազգային խորհրդանիշերից մեկը։ Այն ստեղծվել է 1890 թվականին, իսկ Գալիսիայի ինքնավարության կանոնադրության 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հաստատվել է 1981 թվականին։ Տեքստը և երաժշտությունը պաշտոնապես ընդունվել է 1984 թվականի մայիսին։ Տեքստի հեղինակն է Էդուարո Պոնդալը, կոմպոզիտորը՝ Պաասկուալ Վեյգան (Pascual Veiga)[2][3][4][5]։
Գալիսիայի օրհներգ | |
---|---|
Տեսակ | օրհներգ |
Բառերի հեղինակ | Էդվարդ Պոնդալ[1] |
Երգահան | Պասկուալ Վեյգա[1] |
Երկիր | Իսպանիա |
Os Pinos Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԳալիսիայի օրհներգը ստեղծվել է գալիսերեն լեզվի և գրականության (գալ.՝ Rexurdimento) վերածննդի ժամանակաշրջանում՝ XIX դարի երկրորդ կեսին։
Պոնդալը կապված էր տարածաշրջանային մասնագետների հետ և ակտիվ նամակագրական կապի մեջ էր իդեոլոգ և տեսաբան Մանուել Մուրգիեյի հետ[6], ով իր «Գալիսիայի պատմություն» հինգ հատորանոց գրքերում ներկայացրել է Գալիսիայի տարբեր ժամանակշրջաններ, ծագումը, լեզուն, մշակույթն ու կարևոր իրադարձություններ։ Այդ աշխատության աշխատանքերի ժամանակ նա օգտվել է ֆրանսիական հրատարակություններից և իռլանդական տեքստերի անգլերեն թարգմանություններից գրել Բրեոգանի մասին, որոնք էլ ցույց է տվել Պոնդալին։ Նա Մուրգիեյից է իմացել կելտերի լեգենդար առաջնորդի մասին[7]։ Պոնդալը Մուրգիեյի աշխատությունների օգնությամբ ուսումնասիրում էր Գալիսիայի պատմությունը, փորձում էր գտնել իր էթնիկ խմբի արմատները Հին Հունաստանի հետ և կելտական ոգու գերիշխող առկայությունը գալիսիացիների մեջ։ Նա միանգամայն համակարծիք էր Մուրգիեյի տեսակետի հետ[8]։
1888 թվականին գալիսիացի կոմպոզիտոր Պասկուալ Վեյգան առաջարկում է Էդուարդո Պոնդալին Լա Կորունյայում անցկացվող «Լավագույն գալիսիական քայլերգ» մրցույթի համար տեքստ գրել, որին համահունչ կստեղծեր մեղեդի[9]։ 1890-ին բանաստեղծը գրում է «Os pinos» («Սոճիներ») բանաստեղծությունը, իսկ Վեյգան՝ երաժշտությունը։ Հիմնում օգտագործվել է բանաստեղծության միայն առաջին չորս հատվածները։
Առաջին անգամ ստեղծագործությունը ներկայացվել է 1907 թվականի դեկտեմբերի 20-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայում։ Միջոցառումը կազմակերպել էր Խոսե Ֆոնտենլա Լիլը (Xosé Fontenla Leal), որը տեղի է ունեցել Գալիսիայի Մեծ թատրոնում (Gran Teatro do Centro Galego)[9][10]։ Այդ կատարմանը ներկա է եղել Մանուել Կուրոս Էնրիկեսը, ով Գալիսիայի վերածննդի խոշոր բանաստեղծներից էր։ Կուբայում Գալիսիսայի սփյուռքը ակտիվ մասնակցում էր քաղաքական և մշակութային իրադարձություններին։
1923 թվականին հիմնը հնչել է տարածաշրջանային հանրահավաքների ժամանակ[11]։
1935 թվականին Պանդալայի 100 ամյակի կապակցությամբ լույս է տեսել նրա բանաստեղծությունների երկրորդ հավաքածուն՝ «Սոճիներ» բանաստեղծությամբ, իսկ հիմնի տեքստք տպագրվել է թերթերում։
1976 թվականից հիմնը հնչել է Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարի հարակից Կինտանա (Quintana) հրապարակում[11]։
Հիմնի խոսքեր
խմբագրելԳալիսերեն
(պաշտոնական) |
Գալիսերեն
(բնագիր, 1890) |
Անգլերեն թարգմանություն
(ոչ պաշտոնական) |
Que din os rumorosos |
Que din os rumorosos |
What do the murmurers say |
Տես նաև
խմբագրել- Anthems of the autonomous communities of Spain
Գրականություն
խմբագրել- Calero R. C. Historia da literatura galega contemporánea: 1808-1936 :
[галис.] / Ricardo Carballo Calero. — 3.ª edición. — Vigo : Editorial Galaxia, 1981. — 894 p. — ISBN 8471543915.
Արտաքին հղումներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «O himno» (գալիսերեն). Xunta de Galicia. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- «Himno galego en versión coral e instrumental» (գալիսերեն). Xunta de Galicia. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին. В исполнении хора и оркестра.
- «Himno galego en versión coral» (գալիսերեն). Xunta de Galicia. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին. В исполнении хора.
- «Himno galego en versión de banda de gaitas» (գալիսերեն). Xunta de Galicia. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին. В исполнении оркестра волынщиков.
- «Eduardo Pondal Abente» (գալիսերեն). Real Academia Galega. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- «Galicia» (անգլերեն). nationalanthems.info. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- Himno Galego (rock version) ՅուԹյուբում — современная рок-версия
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ley 5/1984, de 29 de mayo, de simbolos de Galicia (իսպ.) — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 1661. — Iss. 75. — P. 8251—8253. — ISSN 0212-033X
- ↑ Queixumes dos pinos(չաշխատող հղում) Eduardo Pondal. Fondos da Real Academia Galega, ed.
- ↑ Jácome, Benito Varela (1960). La métrica de Pandal. Publicación de Cuadernos de Estudios Gallegos, fascículo XV.
- ↑ Origen y sentido del himno gallego(չաշխատող հղում) Boletín nº 356 - (Ricón Virulegio, Amado.)
- ↑ 5,0 5,1 Himno Gallego
- ↑ Calero, 1981, էջ 252
- ↑ Calero, 1981, էջ 258
- ↑ Calero, 1981, էջ 270
- ↑ 9,0 9,1 RAG
- ↑ Xunta de Galicia
- ↑ 11,0 11,1 nationalanthems