Գալվանաստերեոտիպիա, (գալվանա․․․ և ստերեոտիպ), բարձր տպագրության մամլակաղապարների պատճենների (ստերեոտիպների) պատրաստման եղանակ՝ մամլակաղապարի վրա մետաղի շերտի էլեկտրոլիտիկ նստեցման մեթոդով։ Հիմնված է գալվանապլաստիկայի վրա։ Ընդգրկում է մամլակաղապարման (մատրիցավորման), մետաղի (սովորաբար պղնձի) էլեկտրոլիտիկ նստեցման և ստացված ստերեոտիպի վերջնամշակման գործողությունները։ Գալվանաստերեոտիպիան տալիս է բնագրի ավելի ճշգրիտ վերարտադրություն, քան սովորական ձուլածո ստերեոտիպը։ Պղնձե գալվանաստերեոտիպների մաշակայունությունը մինչև 200–250 հզ․ տպվածք է, իսկ դրանք երկաթի կամ նիկելի բարակ շերտով լրացուցիչ պատելու դեպքում՝ մինչև մլն տպվածք։ Օգտագործվում է, գլխավորապես, պատկերներով հարուստ գրքերի ու ամսագրերի տպագրման, ինչպես նաև բազմատպաքանակ գունավոր վերարտադրությունների համար։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 659