Գաղափարագիր
Գաղափարագիր, գրի տեսակ, որի գրաֆիկական նշանագրերը ամբողջական բառ կամ բառարմատ են։
Պատմություն
խմբագրելԳրության հնագույն ձևերից է։ Հնագույն գաղափարագրերը հինեգիպտական, շումերական և չինական են։
Առաջին երկուսը ներկայում չեն կիրառվում, իսկ չինականը կոչվում է հիերոգլիֆ։
Հայաստանում գաղափարագրեր օգտագործվել են հնագույն ժամանակներից։ Դրանք պահպանվել են ժայռապատկերներում, կենցաղային որոշ իրերի վրա, նաև տոմարին, տիեզերքին, ալքիմիային, արհեստագործությանը վերաբերող ձեռագրերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |