Գամբիա
Գամբիա (անգլերեն՝ The Gambia), պետություն արևմտյան Աֆրիկայում։ Աֆրիկայի մայրցամաքային մասի ամենափոքր պետությունն է։ Հյուսիսում, հարավում ու արևելքում սահմանակցում է Սենեգալի հետ, արևմուտքում մի փոքր տարածքում նրա ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ 1965 թվականի փետրվարի 18-ին Գամբիան անկախացել է Բրիտանական կայսրությունից և ընդգրկվել Ազգերի Համագործակցության մեջ՝ նրա կազմում մնալով մինչ 2013 թվականի հոկտեմբերի 2-ը։ Գամբիայի մայրաքաղաքը Բանջուլն է, խոշորագույն քաղաքը՝ Սերեկունդան։
Գամբիա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն և երկիր | ||||
Ներառում է | Ցածր գետ, Կենտրոնական գետ, Հյուսիսային ափ, Վերին գետ, Արևմտյան ափ և Մեծ Բանժուլի Շրջան | ||||
Պետական լեզու | անգլերեն[1] | ||||
Մայրաքաղաք | Բանջուլ | ||||
Պետական կարգ | իսլամական հանրապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Գամբիայի խորհրդարան | ||||
Երկրի ղեկավար | Ադամ Բերրոու[2] | ||||
Կառավարության ղեկավար | Ադամ Բերրոու[2] | ||||
Ազգաբնակչություն | ▲ 1 878 999 (2013) | ||||
Խտություն | 166,7 մարդ/կմ² | ||||
Կրոն | իսլամ՝ 90% քրիստոնեություն՝ 9% | ||||
Հիմն | Գիմն Գամբի | ||||
Կարգախոս | Progress, Peace, Prosperity, Прогрес, мир, просперитет, The smiling coast of Africa և Cynnydd, Heddwch, Ffyniant | ||||
Հիմնադրված է | 1965 թ. | ||||
Արժույթ | Գամբյան դալասի | ||||
Կենտրոնական բանկ | Գամբիայի կենտրոնական բանկ | ||||
Ժամային գոտի | UTC+0 և Աֆրիկա/Բանջուլ[3] | ||||
Հեռախոսային կոդ | +220 | ||||
Ինտերնետ-դոմեն | .gm | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,5[4] | ||||
Աշխարհագրություն
խմբագրելԱրևելքից, հյուսիսից և հարավից սահմանակից է Սենեգալին։ Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Տարածությունը 11,3 հազար կմ քառակուսի է։ Տերիտորիան տափարակ ցածրադիր հարթավայր է (բարձրությունը մինչև 100 մ), որ ձգվում է Գամբիա գետի զույգ ափերի երկայնքով։ Մայրաքաղաքը՝ Բանջուլ[5]։
Տնտեսություն
խմբագրելԱգրարային երկիր է։ Արտահանման համար մշակում են գետնանուշ, իսկ ներքին սպառման համար՝ բրինձ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, հացարմատ և այլն։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, ձկնորսությամբ և փայտամթերում։ Կան սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է արհեստագործությունը[5]։ |փողը =դալասի |փողը1 = բուտուов |Աճը = Կաղապար:Աճը 5,4% (2018)[6] |ՀՆԱ-ն = $761 մլն[6]
Գյուղատնտեսությունը
խմբագրելԳյուղատնտեսությունը Գամբիայի տնտեսության գլխավոր ճյուղն է։ Գլխավոր արտահանվող ապրանքը գետնանուշն է, ներքին օգտագործման համար արտադրվում է բրինձ, եգիպտացորեն։ Զարգացած է ձկնորսությունը ինչպես ծովային, այնպես էլ գետային։ Գյուղատնտեսությամբ զբաղվում է աշխատուժի 75%-ը։ Գետնանուշի արտադրությունը կազմում է ՀՆԱ -ի 5.3%-ը, ուրիշ ապրանքները՝ 8.3%, տնային հոտերը՝ 4.4%, ձկնորսությունը՝ 1.8%-, իսկ անտառագործությունը՝ 0.8%:
Արդյունաբերությունը
խմբագրել2015 թվականին արդյունաբերությունը տվել է ՀՆԱ-ի 13%-ը։ Արդյունաբերության հիմնական ճյուղը մթերայինն է։ Արտադրվում է նաև օճառ, ոչ ալկոհոլային խմիչքներ և հագուստներ։
- գետնանուշ
- ձուկ և կաշի
- խմիչքներ
- փայտամշակում
- մետաղամշակում
- հագուստներ
Պատմություն
խմբագրելԿոչվել է Գամբիա գետի անունով։ 19-րդ դարի սկզբից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անկախություն է ստացել 1965 թվականի փետրվարի 18-ին։ 1970 թվականին հռչակվել է հանրապետություն[5]։
2015 թվականի դեկտեմբերի 12-ին երկրի նախագահ Յահյա Ջամեն երկիրը հայտարարեց Իսլամական հանրապետություն։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ https://www.ethnologue.com/language/eng
- ↑ 2,0 2,1 http://www.bbc.com/news/world-africa-38702787
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2020f/africa
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ 5,0 5,1 5,2 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, Ա-Կ, Երևան, «Լույս», 1987, էջ 102
- ↑ 6,0 6,1 «The World Factbook: The Gambia» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գամբիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 672)։ |