Գանձակի երկրաշարժ (1139)
Գանձակի երկրաշարժ, բնական խոշորագույն աղետ Գանձակ քաղաքում, որը տեղի է ունեցել 1139 թվականի մարտի 17-ին։ Այն համարվում է Հայկական լեռնաշխարհում երբևէ տեղի ունեցած առավել աղետաբեր երկրաշարժերից մեկը։ Երկրաշարժի հետևանքով քաղաքն ամբողջությամբ ավերվել է։ Երկաշարժի պատճառած ավերածությունների պատճառով քաղաքը տեղափոխվում է։ Վերջինիս ավերակները գտնվում են ժամանակակից քաղաքի մոտ։
Գանձակի երկրաշարժ | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ |
Տեղանք | Գանձակ |
Տարեթիվ | 1139 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 9 |
Կործանարար աղետին անդրադարձել են ժամանակի և հետագայի գրեթե բոլոր պատմիչները. «Ի ՇՁԸ թվին՝ ի ԺԷ. արեգ ամսոյ շարժմամբ կործանեցաւ Գանձակ քաղաք. եւ սուրբ վարդապետքն՝ Գրիգոր եւ Սարգիս ընկղմեցան...», «Ընդ աւուրսն ընդ այնոսիկ եղև յանկարծակի մէգ և մառախուղ, և լցաւ առհասարակ լեառն և դաշտ, և եղև շարժ ահագին, և կործանեցաւ մայրաքաղաքն Գանձակ...», «ՇՁԸ (588) թուին շարժմամբ կործանեցաւ Գանձակ», կամ «Շարժ ի Գանձակ սաստիկ», «...յամսեանն արէգի, որ աւր ԺԸ էր ամսոյն, ի գիշերի ուրբաթում ի լուսանալ շաբաթուն, յորում աւուր տաւն էր սրբոյն Գէորգա զարթեաւ ցասումն բարկութեանն Աստուծոյ ի վերայ աշխարհի ի բռնութենէ հողմոց եւ շարժեալ անհնարին դողմամբ սաստիկ կործանումն հասուցանելով աշխարհիս Աղուանից, ըստ գրելումս, թէ՝ «Ո շարժէ զառ ի ներքոյս երկիր ի հիմանց, եւ սիւնք նորա դողան», եւ ըստ միւսումն՝ «Ո հայի յերկիր եւ տա դողալ սմա», որով շարժմամբ բազում աւերումն լինէր ընդ բազում տեղիս ի գաւառիս Փառիսոսոյ եւ Խաչինոյ, առ հասարակ ի դաշտս եւ ի լերինս, յորում եւ մայրաքաղաք Գանձակ յանդունդս կործանիւր՝ խորասույզ անելով զբնակիչսն իւր, քանզի չորս կողմ երեսաց նորա սնոյց, ամփոփեաց զնոսա ի ծոց իւր։ Եւ ի լեռնակողմանս բազում դղեակք եւ գեղք տապալեցան հանդերձ վանորայիւք եւ եկեղեցեաւք, որք փըլան ի վերայ գլխոյ բնակչաց իւրեանց։ Յորում եւ անթիւք սատակեցան ի կործանել շինուածոց եւ աշտարակաց...», «ՇՁԸ (1139) թվին շարժմամբ կործանեցաւ Գանձակ»[1][2][3][4][5][6][7]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սամուէլի քահանայի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց պատմագրաց. Վաղարշապատ. 1893. էջ 132.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Կիրակոս Գանձակեցի (1961). Պատմութիւն Հայոց. Երևան. էջ 200.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Վարդան վարդապետ (1862). Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի. Վենետիկ. էջ 124.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ա.Աբրահամյան (1956). Հովհաննես իմաստասերի մատենագրությունը. Երևան. էջ 133.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մխիթար Այրիվանեցի (1861). Պատմութիւն. Մոսկուա. էջ 61.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Վ.Ա.Հակոբյան (1951). Մանր Ժամանակագրություններ. Երևան. էջ 25.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Սամվել Կարապետյան (2004). Հյուսիսային Արցախ (PDF). Երևան. էջ 25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)