Գանձաքար
Գանձաքար, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանում, մարզկենտրոն Իջևան քաղաքից 5 կմ հարավ-արևելք, Ուրթուջուր գետի ափին։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գանձաքար | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Համայնք | Թիֆլիսի նահանգ, Իջևանի շրջան, Ղազախի գավառ և Տավուշի մարզ | ||
Գյուղապետ | Վարդգես Դովլաթբեկյան | ||
Հիմնադրված է | 1762 թ. | ||
Այլ անվանումներ | մինչև 1978 — Աղդան | ||
ԲԾՄ | 850 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼3434 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գանձաքարցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 4007 | ||
|
Մինչև 1967 թ.-ի մայիսի 25-ը կոչվել է Վերին Աղդան, ապա՝ մինչև 1978-ի հունվարի 25-ը՝ Աղդան[2]։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գանձաքարի մշտական բնակչությունը կազմել է 3434, առկա բնակչությունը՝ 3021 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները եկել են նույն մարզի Ակնաղբյուր (նախկինում՝ Ներքին Աղդան) գյուղից։
Գանձաքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 327 | 774[5] | 1524 | 1942 | 2458 | 2445 | 2961 | 2967 | 3451 | 3434[3] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղի հարավարևելյան մասում են գտնվում «Թանիկ» ամրոցը (վաղ միջնադար), «Խոջաբլուր» գյուղատեղին, Սբ. Գևորգ եկեղեցին (XII-XX դարեր), մատուռ և խաչքարերով գերեզմանոց միջնադար)։ Տեսիլք լեռան լանջին է գտնվում «Բուդուրի եղցի» եկեղեցին (XII դար), 4 կմ հարավ՝ «Գմբեթ» եկեղեցին (XII-XIII դարեր), 6 կմ արևմուտք՝ «Աղջկա բերդ» ամրոցը (X-XIII դարեր), 2 կմ արևելք՝ Սբ. Կիրակի մատուռը (1286 թ.)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 47.
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 51» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 16-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 252)։ |