Գառնառիճ
Գառնառիճ (նախկին անվանումը՝ Կուզիքենդ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 32 կմ հյուսիս-արևմուտք՝ Արփի լճի հյուսիսարևմտյան ափին։ Հարևան Եղնաջուր գյուղի հետ կազմում էր Գառնառիճ համայնքը։ Գառնառիճ է վերանվանվել 1991 թ. օգոստոսի 8-ին[2]։Գառնառիճը Աղբաբայի շրջանի կազմում եղել է Կարսի մարզում։ Կարսի մարզը Ռուսաստանին է միացվել 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո։ 1919 թ. ապրիլից մինչև 1920 թ. հոկտեմբեր Կարսի մարզը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության մաս։ Երբ 1920-21 թթ. Կարսի մարզը անցավ Թուրքիային, մարզից միայն Աղբաբայի շրջանը մնաց Խորհրդային Հայաստանի մաս։
Գյուղ | ||
---|---|---|
Գառնառիճ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Այլ անվանումներ | Կուզիքենդ | |
Մակերես | 37.6 կմ² | |
ԲԾՄ | 2050 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 262[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գառնառիճի մշտական բնակչությունը կազմել է 210, առկա բնակչությունը՝ 223 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։
Գառնառիճի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 222 | 382 | 463 | 577 | 546 | 856 | 996 | 700 | 260 | 237[3] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳառնառիճի տարածքում գտնվում է VI-X դարերի կիսավեր եկեղեցի։ Գյուղի մոտակայքում են գտնվում “Սեպ” ամրոցը և “Կարմրաշեն” գյուղատեղին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ, 2012 թ.
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 51» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 26-ին.
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»