Գառնիկ Արազյան

հայ դերասան

Գառնիկ Արշավիրի Արազյան (հոկտեմբերի 23, 1936(1936-10-23)[1], Կիրովական, ԽՍՀՄ), խորհրդային հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության, Մոսկվայի գրողների միության, Հայաստանի թատերական գործիչների միության, Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիայի իսկական անդամ[2]։

Գառնիկ Արազյան
Գառնիկ Արազյանը «Յոթներանգ ծաղկիկ» ֆիլմում (1968)
Ծնվել էհոկտեմբերի 23, 1936(1936-10-23)[1] (88 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, ԽՍՀՄ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1956), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1968)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Գործունեության տարիներ1968 - 1994
Մասնագիտացումդերասան, ռեժիսոր, սցենարիստ և կինոռեժիսոր
Ոճ(եր)դրամա և մանկական ֆիլմ
IMDbID ID 0033276

Կենսագրություն

խմբագրել

Գառնիկ Արազյանը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 23-ին Կիրովական քաղաքում (այժմ՝ Վանաձոր)։ 1956 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի թավջութակի բաժինը, իսկ 1958 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Այնուհետև 1968 թվականին ավարտում է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Լև Կուլեշովի արվեստանոցը։ 1956 թվականից աշխատել է Երևանի և Արտաշատի թատրոններում որպես դերասան, իսկ 1960 թվականից՝ Երևանի հեռուստատեսությունում և կինոստուդիայում՝ որպես ռեժիսորի ասիստենտ։ Ապրում և աշխատում է Մոսկվա քաղաքում[3]։

Ձեռքբերումներ

խմբագրել
  • Ռուսախոս գրողների միջազգային մրցույթի դափնեկիր, Պրահա, Եվրոպա-2009 (հումորային պատմվածքների համար)
  • Մոսկվայում կայացած 12-րդ Եվրասիական հեռուստատեսային ֆորումի դափնեկիր («Մարկ Շագալ», «Վինսենտ Վան Գոգ», «Մարտիրոս Սարյան» ֆիլմերի համար)
  • Ռուսական «12 աթոռներ» գրական թերթի և Մոսկվայի «Բուլգակովի տուն» մրցույթների դափնեկիր (կարճ պատմվածքների համար)
  • Երեխաների և պատանիների համար հեռուստատեսային ֆիլմերի Բալկանյան փառատոնի դափնեկիր («Մարկ Շագալ»)[4]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Դերերը կինոյում

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ Դեր
1977 Խոնարհվիր վաղվա օրվան
1971 Ծերուկներն ամուսնացան
1971 Վերադարձ կյանքին Միխայիլ Կարապետյան
1968 Յոթներանգ ծաղկիկ լուսանկարիչ
1968 Կարատել ծովագնաց
1966 Աղբահան գլխավոր դեր
1964 Ծաղրածուն և շողը գլխավոր դեր

Ռեժիսոր

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
2009 Համաշխարհային գլուխգործոցներ
1994 Կախարդվածները
1979 Պատրանք կամ 30 րոպե կրկեսում
1974 Սպիտակ ճանապարհ
1972 Կազանի համալսարանը
1971 Ծերուկներն ամուսնացան
1969 Սա իմ հողն է
1968 Յոթներանգ ծաղկիկ
1966 Աղբահան
1966 Անտեսանելի աշխարհի մարդիկ
1965 Անանիա Շիրակացի
1964 Ծաղրածուն և շողը

Սցենարիստ

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
2009 Համաշխարհային գլուխգործոցներ
1994 Կախարդվածները
1979 Պատրանք կամ 30 րոպե կրկեսում
1972 Կազանի համալսարանը
1971 Ծերուկներն ամուսնացան
1969 Սա իմ հողն է
1966 Աղբահան
1966 Անտեսանելի աշխարհի մարդիկ
1965 Անանիա Շիրակացի
1964 Ծաղրածուն և շողը

Օպերատոր

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
2009 Համաշխարհային գլուխգործոցներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/arazyan-garnik-arshavirovich.htm
  2. «Գառնիկ Արազյանի մասին zarkfoundation.com կայքում».
  3. Գառնիկ Արազյանի մասին kino-teatr.ru կայքից
  4. Գառնիկ Արազյանի մասին ru.hayazg.info կայքում

Արտաքին հղումներ

խմբագրել