Գառնիկ Բաղդասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գառնիկ Վանոյի Բաղդասարյան (1913, Ալափարս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1953), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1940):
Գառնիկ Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | 1913 |
Ծննդավայր | Ալափարս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԳառնիկ Բաղդասարյանը ծնվել է 1913 թվականին, Հրազդանի շրջանի Ալափարս գյուղում։ Դեռևս դպրոցական տարիներից զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ 1930-1933 թվականներին Հրազդանի շրջանի Ֆանտան և Բջնի գյուղերում դասավանդել է աշխարհագրություն։ Միաժամանակ ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումի հեռակա բաժինը։ 1933 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել հայկական գնդի վարժական դիվիզիոնում։ 1934-1941 թվականներին Գառնիկը պատմություն և աշխարհագրություն է դասավանդել Հրազդանի շրջանի Ֆանտան գյուղում, եղել է երեկոյան դպրոցի վարիչ։ ԽՄԿԿ անդամ է եղել 1940 թվականից։ 1941 թվականին եղել է Քաղսի գյուղի դպրոցի տնօրենը։
1942 թվականի ապրիլին զորակոչվել է բանակ, ծառայել 683-րդ հրաձգային գնդում որպես վաշտի ավագ և կուսակցական կազմակերպիչ։ 1942 թվականի սեպտեմբերից կռվել է Հյուսիսային Կովկասում։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար Բաղդասարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Խիզախության համար» մեդալներով։ 1942 թվականի հոկտեմբերին ծանր վիրավորվում է և տեղափոխվում հոսպիտալ, ապաքինվելուց հետո զորացրվում է բանակից։
1943 թվականից Բաղդասարյանն աշխատել է Ֆանտանի միջնակարգ դպրոցի տնօրեն և գյուղի սկզբնական կուսկազմակերպության քարտուղար, միաժամանակ ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Բաղդասարյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, «Աշխատանքային արիության համար» մեդալով։ 1950- 1953 թվականներին եղել է Սոլակի 7-ամյա և ծննդավայրի միջնակարգ դպրոցների տնօրեն։
1953 թվականին Բաղդասարյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում[1]։
1954-1971 թվականներին Բաղդասարյանը ղեկավարել է Չարենցավանի երեկոյան միջնակարգ և Երևանի Շահումյանի շրջանի № 111 8-ամյա դպրոցների մանկավարժական կոլեկտիվները։ Կենսաթոշակի է անցել 1971 թվականից։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Խիզախության համար» մեդալ
- «Պատվո նշան» շքանշան
- «Աշխատանքային արիության համար» մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Ա. Հ. և ուրիշներ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ Երեք գրքով։ Գիրք 3-րդ, Լույս, 1987։