Գասպար Կարապետյան
հայ քաղաքական և հասարական գործիչ
Գասպար Կարապետյան (հունվարի 29, 1948, Աթենք, Հունաստան), ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար, հայ քաղաքական և հասարական գործիչ[1]։
Գասպար Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | , |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հասարակական գործիչ |
Գործունեություն | քաղաքական և հասարակական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Հունաստանի Աթենք քաղաքում, 1948 թվականի հունվարի 29-ին։ Ուսումը ստացել է Նեոս Գոզմոս շրջանի Ազգային նախակրթարանում։ Հետագայում նաև Բեյրութի Նշան Փալանճյանի անվան ճեմարանում։ Ավարտել է Հունաստանի Ազատ համալսարանի «Եվրոպական պատմության և մշակույթի» բաժինը։
Կարիերա
խմբագրել- 1967 - 1996 թվականներին աշխատել է նկարչական սարքավորումներ և համակարգիչներ վաճառող ընկերությունում որպես ներմուծումների, արտահանումների և պետական մրցույթներին մասնակցության բաժինների տնօրեն։
- 1996 - 2007 թվականներին Հունաստանի Ազգային Առաջնորդարանում որպես դիվանապետ։
Կուսակցական գործունեություն
խմբագրելԱնդամակցել է Գայլիկ և Սկաուտ Հ.Մ.Ը.Մ.ին, ինչպես նաև Համազգայինի թատերական խմբին։
- 1976 -1983 թվականներին Հ.Յ.Դ. Հունաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ։
- 1998 - 2007 թվականներին անդամակցել է Հունաստանի Ազգային վարչության տնտեսական հանձնախմբին։
- 1992 -1996 և 2011 թվականներին ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի նախագահ։
- 2004 - 2010 թվականներին Հունաստանի Արտաքին գործերի նախարարության Հայաստանին տրամադրվող տնտեսական օժանդակության «Hellenic Aid» ծրագրի պատասխանատու։
- 2003 - 2011 թվականներին անդամակցել է Եվրոպայի Հ.Յ.Դ. Հայ Դատի հանձնախմբի Խորհրդին։
- 2012 թվականին նախագահել է Եվրոպայի Հ.Յ.Դ. Հայ Դատի հանձնախումբը[2]։
Մի քանի անգամ ընտրվել է Հ.Յ.Դ. Հունաստանի Կենտրոնական Կոմիտեի անդամ։ Հրատարակել է բազմաթիվ հոդվածներ Հունաստանի «Ազատ օր» օրաթերթում։ Հեղինակ է պատմական ուսումնասիրությունների հունական «To Vima» և հունալեզու «Արմենիքա» հայկական պարբերականների մէջ։
Պարգևներ
խմբագրել- 2005 թվականին շնորհվել է Հայաստանի Նոյեմբերյան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։
- 2006 թվականին ընտրվել է «Բնության և ընկերային գիտությունների միջազգային ակադեմիայի» հայկական բաժնի անդամ։
- 2014 թվականին Արցախի Հանրապետության Նախագահի կողմից շնորհվել է «Վաչագան Բարեպաշտ» շքանշան[3]։
- 2014 թվականին Հայաստանի Նախագահի կողմից շնորհվել է «Մխիթար Գոշ» շքանշան[4]։
- 2014 թվականին Հայաստանի Ազգային ժողովի նախագահի կողմից ստացել է պատվոգիր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «EAFJD | Promoting a European Approach to Armenian Issues». eafjd.eu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ Ginosyan, David. «ԳԱՍՊԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Եւրոմիութեան շրջանակներէն ներս մարտահրաւէրները ամէնօրեայ են եւ բազմազան | Orer News Site». orer.eu. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք». www.president.nkr.am. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ «22 September 2014 Archives». Hayern Aysor. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.(չաշխատող հղում)