Գավաթ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավաթ (այլ կիրառումներ)
Գավաթ, ըմպելիքի անոթ, բաժակ, որը կարող է լինել ապակուց, մետաղի, կավից, փայտից և այլն։ Գավաթի տարբեր տեսակներ կարող են ունենալ նաև որոշակի արարողակարգային կամ սոցիալական պատկանելության կամ արժեվորման նշանակություններ։
Զարդարվում է երկրաչափական, բուսական և կենդանական նախշերով։ Գավաթի իրանը մեծ մասամբ ոտքերի կամ պատվանդանի վրա է հենվում։ Անցյալում գավաթն աչքի է ընկել կիրառական և գեղարվեստական հատկությունների միասնությամբ։ Սակայն XV– XIX դդ․, երբ դեկորատիվությունը առաջնային նշանակություն է ստացել, օգտագործվել է նաև որպես հուշանվեր։ Այժմ գավաթը կիրառվում է նաև որպես մարզական պարգև։
Ընթերցե՛ք «գավաթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 695)։ |