Գավրիլո Պրինցիպ (սերբ.՝ Гаврило Принцип, հուլիսի 13 (25), 1894[3], Obljaj, Տրավնիկ, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina, Ավստրո-Հունգարիա[4][5][6] - ապրիլի 28, 1918(1918-04-28)[1][2][3][…], Theresienstadt Small Fortress, Terezín, Political district of Litoměřice, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[7][8][9]), սերբ ուսանող, «Երիտասարդ Բոսնիա (Մլադոբոսնիա)» կազմակերպության անդամ։ Ծնվել է 1894 թվականի հուլիսի 25-ին Բոսնիա և Հերցեգովինայում։ Նա նաև բոսնիական հեղափոխության անդամ է։ Պատմության մեջ հայտնի է դարձել նրանով, որ նա սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդ I-ին և նրա կնոջը՝ Սոֆիային[10]։ Այս սպանությունից հետո նա անհաջող ինքնասպանություն է կատարել։ Ավստրո-Հունգարիայի դատարանը Գավրիլո Պրինցիպին արժանացրել է մահապատժի։

Գավրիլո Պրինցիպ
Гаврило Принцип
Դիմանկար
Գավրիլո Պրիցիպ
Ծնվել էհուլիսի 25, 1894
ԾննդավայրԲոսնիա և Հերցեգովինա Օբլիայ, Բոսնիա և Հերցեգովինա
Մահացել էապրիլի 28, 1918 (23 տարեկանում)
Մահվան վայրԱվստրո-Հունգարիա Տերեզին, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանVidovdan Heroes chapel
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
Ազգությունսերբ
ԿրոնՍերբ ուղղափառ եկեղեցի
ԿրթությունԲելգրադի առաջին գիմնազիա
Մասնագիտությունհեղափոխական
ԱնդամությունՄլադա Բոսնա
Ստորագրություն
Изображение автографа
 Gavrilo Princip Վիքիպահեստում

Սարաևոյի սպանություն

խմբագրել

Այս սպանության հետևանքով մահանում է Ավստրո-Հունգարիայի երկմիասնական պետության ապագա արքա Ֆրանց Ֆերդինանդը[11]։ Սկզբում գահաժառանգի ավտոմեքենայի վրա պայթուցիկ են տեղադրում, սակայն Ֆրանց Ֆերդինանդը փրկվում է և վնասվում են տեղի հասարակ մարդիկ[12]։ Երկրորդ անգամ երբ Ֆրանց Ֆերդինանդը փորձում է պարզել իր մահափորձ կազմակերպողներին, Գավրիլո Պրինցիպը կատարում է «Երիտասարդ Բոսնիա» կազմակերպության տված հրահանգը և երկու գնդակով սպանում Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը։ Այս դեպքերը պատմության մեջ հայտնի է Սարաևոյի սպանություն անվանումով։ Այս սպանությունից հետո Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Սերբիային, իսկ Սերբիան օգնություն է խնդրում Ռուսաստանից։ Գերմանիան իր հերթին միանում է Ավստրո-Հունգարիային և սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը։ 2014 թվականին լրացավ Ֆրանց-Ֆերդինանդի մահվան 100-րդ տարելիցը։

Հիշողություններ

խմբագրել

Ի պատիվ Գավրիլո Պրինցիպի, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի և Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի փողոցներից մեկը կրում է նրա անունը։ 2014 թվականին Բոսնիական սպանության հարյուր ամյակի լրանալու առթիվ Սարաևոյում կանգնեցվում է Գավրիլո Պրինցիպի արձանը։ Բացի այդ՝ Սերբիայի նախագահ Միլորադ Սրպսկան ասել է, որ սերբերը հպարտ են իրենց նախնիններով, որոնք պահպանել են իրենց ինքնությունը[13]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 http://www.express.co.uk/entertainment/books/473462/The-Trigger-Hunting-The-Assassin-Who-Brought-The-World-To-War-by-Tim-Butcher-review
  5. 5,0 5,1 http://www.revolvy.com/main/index.php?s=Gavrilo%20Princip
  6. 6,0 6,1 http://www.gmanetwork.com/news/story/366561/lifestyle/peopleandevents/the-weakling-whose-shots-started-wwi
  7. 7,0 7,1 http://www.rte.ie/radio1/the-history-show/programmes/2014/0615/620214-the-history-show-sunday-15-june-2014/
  8. 8,0 8,1 http://www.rte.ie/radio1/the-history-show/programmes/2014/0615/620214-the-history-show-sunday-15-june-2014/?clipid=1601945
  9. 9,0 9,1 http://lareviewofbooks.org/review/war-zone-mathias-enards-zone
  10. Правда, по одной из сербских версий, Принцип метил не в Софию, а в Потиорека.
  11. The Origin of the Tale that Gavrilo Princip Was Eating a Sandwich When He Assassinated Franz Ferdinand | History | Smithsonian
  12. Это был полуавтоматический пистолет «Browning-M-1910», калибра 7.65x17mm.
  13. «Боснийские сербы установили памятник Гаврило Принципу». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գավրիլո Պրինցիպ» հոդվածին։