Գարեգին Իբրանոսյան
Գարեգին Իբրանոսյան (ծնվել է Կըրշեհիրի գավառի Կեսկին Տենեկ-Մադեն (Էսքի Տենեկ-Մադեն) քաղաքում-1915 թվականին Այաշում), հայ բժիշկ։
Ծննդավայր | Կեսկին Տենեկ-Մադեն |
---|---|
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Կալեջիկ կամ Այաշ |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Այաշի թաղապետական բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԳարեգին Իբրանոսյանը ծնվել է Անկարայի նահանգի Կըրշեհիրի գավառի Կեսկին Տենեկ-Մադեն / Էսքի Տենեկ-Մադեն քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ազգային վարժարանում, այնուհետև ավարտել տեղի թուրքական իդադիեն (միջնակարգ դպրոցը)։
Ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Այաշի թաղապետական բժիշկ է աշխատել։
1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Այաշ ավանը թուրքական վայրագությունների հանրահայտ վայր էր դարձել։ Այաշի բանտը, որ 15-20 կանգուն լայնք ու երկայնք ունեցող միահարկ շենք էր, դարձել էր հայ կուսակցական գործիչների ու մտավորականների նահատակության առաջին հանգրվանը։
Բժիշկն Այաշի թաղապետական բժշկի հանգամանքով այցելել է հայ բանտարկյալների կայքերը՝ բանտի ղեկավարության կողմից առողջապահական կանոնների ապահովմանը հսկելու նպատակով։ 1915 թվականին բժիշկը իր հոր հետ միասին ձերբակալվել է և ձեռնակապով տարվել Կալեջիկի (Անկարայի) բանտը։ Այնուհետև նրանց խառնել են տեղի հայ բնակչության տարագրվող քարավանին ու աքսորել։
1915 թվականին, Կալեջիկից 8 ժամվա հեռավորության վրա գտնվող մի վայրում կամ Այաշում սպանվել է հայ տարագիրների ջարդի ժամանակ։
Գրականություն
խմբագրել- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակ ագրուած վաւերական փաստեր ով, Ստամբուլ, 1919 թ.։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957 թ.։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965 թթ.), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965 թ.։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985 թ.։
- Շահբազյան Հասմիկ և Միրզոյան Անահիտ (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 3, Անկարայի նահանգ, Երևան, 2006 թ.։
- Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008 թ., հ. 1-12
Արտաքին հղումներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։