Գարեգին Միրզոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Հովհաննեսի Միրզոյան (1902[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 25, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային նյարդախտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1953), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։
Ծնվել է | 1902[1] |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 25, 1990 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1923)[1] |
Մասնագիտություն | նյարդախտաբան և դասախոս |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1923 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1931-1938 թվականներին աշխատել է բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնում, 1961-1976 թվականներին՝ ամբիոնի վարիչ, 1976 թվականից՝ գիտական խորհրդատու։ 1958-1960 թվականներին եղել է Բժշկական ինստիտուտի կատարելագործման դասընթացների նյարդախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Միրզոյանը Երևանի էվակոհոսպիտալի նյարդային հիվանդությունների բաժանմունքի վարիչն էր և ՀԽՍՀ էվակոհոսպիտալների գլխավոր նյարդախտաբանը։ 1945 թվականին 2-րդ կլինիկական հիվանդանոցում Միրզոյանը կազմակերպել է նյարդային հիվանդությունների բաժանմունք։ Միրզոյանը հեղինակ է «Ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքային ախտահարումը և բուժումը» (1948, ռուսերեն), «Ներվային հիվանդությունների համառոտ դասընթաց» (1965), «Նյարդային համակարգության ախտահարման և տեղադրական ախտորոշումը» (1973) և «Նյարդային հիվանդություններ» (1976) գրքերի։
Միրզոյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր նյարդախտաբանը, նյարդախտաբանների և հոգեբույժների համամիութենական ընկերության վարչության անդամ։
- Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկեր
խմբագրել- Նյարդային համակարգության ախտահարման տեղագրական ախտորոշումը, Երևան, 1973։
- Նյարդային հիվանդություններ, Երևան, 1978։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Միրզոյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 618)։ |