Գարեջուր-պոնգ
Գարեջուր-պոնգ, ալկոհոլային խաղ, որի ընթացքում խաղացողների նպատակն է նետել սեղանի թենիսի համար նախատեսված գնդակը սեղանի մյուս կողմում գտնվող գարեջրով բաժակների մեջ։
Գարեջուր-պոնգ | |
---|---|
Տեսակ | ալկոհոլային խաղ և գնդակով խաղ |
Beer pong Վիքիպահեստում |
Սովորաբար, խաղին մասնակցում է երկու թիմ, որոնցից յուրաքանչյուրն ունի գարեջրով լցված տասական բաժակ՝ սեղանի իրենց դաշտում՝ դասավորված եռանկյան ձևով։ Խաղի ընթացքում յուրաքանչյուր թիմի նպատակն է հերթով հարվածել հակառակորդի բաժակներին[1]։ Եթե արդյունքում գնդակն ընկնում է հակառակորդի բաժակի մեջ, բաժակի պարունակությունը խմում է հարվածող թիմը, իսկ տվյալ բաժակը վերցնում են սեղանից։ Հաղթող է ճանաչվում հակառակորդի բոլոր բաժակները սեղանից հեռացրած թիմը[2]։ Եթե ժամանակի ավարտից հետո սեղանին մնում են հավասար քանակով բաժակներ, հայտարարվում են տուգանային հարվածներ։ Հակառակորդները հերթով հարվածում են մինչև մեկ թիմի՝ ավել բաժակ հարվածելը[3]։
Խաղը հիմնականում հայտնի է Արևմուտքում, տարբեր բարերում, քոլեջներում և համալսարաններում[4][5], ինչպես նաև սպորտի երկրպագուների շրջանում[6][7][8][9]։
Ծագումը և անվանումը
խմբագրել«Գարեջուր-պոնգ» խաղում են սեղանի թենիսի գնդաթիով[10]։ Խաղը սկիզբ է առել 1950-ականներին կամ 1960-ականներին Դարթմուդի քոլեջի կամպուսներում, որոնց շրջանում այս «սպորտաձևը» դարձել էր հանրակացարանների մշակույթի մի մասը։ Խաղի սկզբնական տարբերակը նման է եղել հենց սեղանի թենիսին․ սեղանի վրա եղել է ցանց և գարեջրով լցված մեկ կամ մեկից ավելի բաժակ՝ սեղանի յուրաքանչյուր կողմում[11]։ Հետագայում 1980-ականներին առաջացել է առանց սպորտային պարագաների տարբերակը, որն սկսել են անվանել «գարեջուր-պոնգ» և «բեյրութ»[12][13]։
Բակնելյան ուսանողական թերթը՝ «Բակնելյանը» (անգլ.՝ The Bucknellian), հաստատել է, որ տեղական ուսանողական միաբանութուն «Դելտա-Իպսիլիոնի» անդամները ստեղծել են «նետիր-պոնգ» (անգլ.՝ Throw Pong) խաղը, որը շատ նման է 1970-ականների «գարեջուր-պոնգին»[14]։ Հետագայում խաղն ընդօրինակել են Լիխայի համալսարանի ուսանողները և դրան հաղորդել ավելի ժամանակակից ձևաչափ[14]։
Ինչ-որ տեղ «գարեջուր-պոնգ» անվանում են խաղի՝ գնդաթիերով տարբերակը, իսկ «բեյրութ»՝ առանց գնդաթիերի տարբերակը։ Այնուամենայնիվ, համաձայն «ՔոլիջՀյումըր» (անգլ.՝ CollegeHumor) էջում կատարված հարցման՝ խաղի՝ առանց սպորտային հարմարությունների տեսակի ավելի տարածված անվանումն է «գարեջուր-պոնգը»[15]։
«Բեյրութ» անվանումը, հնարավոր է, կապված է անգլերենում գարեջուր բառի հնչեղության՝ «բիըր» (անգլ.՝ beer) և Լիբանանի մայրաքաղաքի՝ Բեյրութի հնչողության հետ։ «Բեյրութ» անվանումը, ըստ «The Daily Princetonian» թերթի 2004 թվականին հոդվածի հեղինակի, կարող էր ծագած լինել Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ Բեյրութը լուրերում նշվում էր որպես պատերազմական տեղ[16]։
Առողջության վրա ունեցած հետևանքներ
խմբագրելԽաղն ազդում է առողջության վրա։ Ինչպես ալկոհոլային խմիչքներ ներառող ցանկացած խմիչք, «գարեջուր-պոնգը» կարող է առաջացնել ալկոհոլային թունավորում։ Բացի դրանից, թենիսի գնդակը կարող է մանրէներ տարածել խմիչքով բաժակների մեջ[17][18]։
Որոշ գրողներ, որպես քոլեջում ուսանելու տարիներին արտահայտված անկառավարելի հարբեցողության պատճառ, ներկայացրել են «գարեջուր-պոնգը»[19][20]։
Օրենսդրական արգելքներ
խմբագրելՈրոշ քաղաքապետարաններ և նահանգներ արգելել են «գարեջուր-պոնգ» խաղը՝ դրա հարբեցողության դրդելու պատճառով։ Օքսֆորդ քաղաքի խորհուրդը արգելել է դրսում «գարեջուր-պոնգ» խաղալը[21]։ 2007 թվականի աշնանը Ջորջթաունի համալսարանը պաշտոնապես արգելել է «գարեջուր-պոնգի» հարմարությունների (օրինակ՝ հատուկ կառուցվածքով սեղանների) և մի քանի գնդակների օգտագործումը[22]։
2008 թվականի հուլիսի 31-ին «Թայմ» շաբաթաթերթը հոդված է հրապարակել «գարեջուր-պոնգի» վերաբերյալ՝ «Պայքար գարեջուր-պոնգի դեմ» վերնագրով[23]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Shott, Chris (2005-10-07). «The Pong Arm of the Law». The Washington City Paper. Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին. Վերցված է 2007-07-27-ին.
- ↑ Banjo, Shelly (2007-08-29). «Thwock, Gulp, Kaching! Beer Pong Inspires Inventors». The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 2011-02-14-ին.
- ↑ «Beer Pong (Бирпонг) - Официальный сайт» (ռուսերեն). Beerpong. Արխիվացված է օրիգինալից 2018-05-24-ին. Վերցված է 2018-05-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Rolph, Amy (2007-12-16). «Harried students walk a tightrope». Seattle Post-Intelligencer. Վերցված է 2007-12-27-ին.
- ↑ Corbett, Jill (2005). «Beer Pong!». UWeekly. Արխիվացված է օրիգինալից 2008-12-06-ին. Վերցված է 2007-07-27-ին.
- ↑ Peter Fimrite, Hordes run, walk or stumble at Bay to Breakers, San Francisco Chronicle
- ↑ Eisenberg, Jeff. «Festive, friendly atmosphere at Coliseum», Press-Enterprise, Sept. 13, 2008.
- ↑ Flynn, Courtney (2007-07-22). «Parents guilty of permitting underage drinking». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2007-10-12-ին. Վերցված է 2007-07-27-ին.
{{cite news}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Larkin, Daphne (2007-12-14). «Facebook party photos result in sanctions, discussions at U-32 High School». Montpelier Barre Times-Argus. Արխիվացված է օրիգինալից 2008-12-07-ին. Վերցված է 2007-07-27-ին.
- ↑ Lippman, Ted (1972-04-23). «About Beer-Pong». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2014-02-21-ին. Վերցված է 2010-04-26-ին.
- ↑ Berner, Laura (2004). «On language, Princeton style: The history of 'Beirut'». Daily Princetonian. Արխիվացված է օրիգինալից 2012-05-25-ին. Վերցված է 2007-07-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «l1». Wesleyan.edu. Արխիվացված է օրիգինալից 2006-09-19-ին. Վերցված է 2010-12-09-ին.
- ↑ «" + artTitle.replace("-","") + " - " + "The Heights" + " - " + "Features" + "». Bcheights.com. Արխիվացված է օրիգինալից 2010-08-17-ին. Վերցված է 2010-12-09-ին.
- ↑ 14,0 14,1 Michelle Joline (2011-09-09). «Bucknell celebrates its part in the invention of Beer Pong». The Bucknellian. Վերցված է 2011-09-12-ին.
- ↑ «Beer Pong vs. Beirut: What is the game called?». CollegeHumor. 2007. Արխիվացված է օրիգինալից 2007-07-18-ին. Վերցված է 2007-07-25-ին.
- ↑ Berner, Laura (2004). «On language, Princeton style: The history of 'Beirut'». Daily Princetonian. Արխիվացված է օրիգինալից 2012-05-25-ին. Վերցված է 2007-07-27-ին.
- ↑ Clay Travis, «The essence of beer pong bacteria» Արխիվացված 2013-01-19 archive.today CBS Sportsline
- ↑ Nour Hammour, «Beer pong bacteria» Արխիվացված 2008-12-06 Wayback Machine, The GW Hatchet
- ↑ Granwehr, Meredith Austin (2007-12-01). «College Drinking: Out of Control». Hartford Courant. Արխիվացված է օրիգինալից 2011-04-09-ին. Վերցված է 2007-12-27-ին.
- ↑ Collins, Bob (January 8, 2008). «Sink it. Drink it.» Արխիվացված 2013-03-13 Wayback Machine Minnesota Public Radio.
- ↑ Strader, Sean (2007-02-23). «Council vote freezes beer pong ban». The Oxford Press. Արխիվացված է օրիգինալից 2009-02-18-ին. Վերցված է 2007-07-27-ին.
- ↑ News | The Hoya
- ↑ Haire, Meghan. «The War Against Beer Pong» Արխիվացված 2009-03-11 Wayback Machine, Time, July 31, 2008