Գարոն
Գարոն (ֆր.՝ Garonne. /ɡəˈrɒn, ɡæˈ-/, ֆրանսերեն: ɡaʁɔn; Occitan, Catalan, Basque, իսպ.՝ Garona, լատին․՝ Garumna[1][2] կամ Garunna), Ֆրանսիայի խոշոր գետերից մեկը՝ 647 կմ։ Գետը սկիզբ է առնում Իսպանիայում՝ Պիրենյան լեռնաշղթայում և Ֆրանսիայի Ակվիտանիա երկրամասում թափվում է Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոցը։ Գարոնը հոսում է այնպիսի խոշոր քաղաքներով ինչպիսիք են Բորդոն (Bordeaux), Թուլուզը (Toulouse), Աժենը (Agen)։ Գետաբերանի մոտ՝ Բորդո քաղաքի մերձակայքում գետի լայնությունը հասնում է 500 մետրի։ Գետի հիմնական վտակներն են Բաիսը (Baïse), Ժերսը (Gers), Սավը ձախակողմնյա մասում և Արիեժը (Ariège), Լոտը (Lot), Տարնը (Tarn), Դորդոնիան (Dordogne) գետի աջ կողմում։
Անտիկ դարաշրջանում հայտնի էր Գարումնա (լատիներեն՝ Garumna) անունով։ Անվանման այժմյան ֆրանսերեն գրությունն է Garonne։ Ոմանք ենթադրում են, որ անվանումն ունի գալլական ծագում և նշանակում է «արագընթաց», ոմանք էլ գտնում են, որ այն կազմված է նախահնդեվրոպական կարր «քար, ժայռ» և գալլական օննո «գետ» բառերից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Smith, William (1850). A new classical dictionary of Greek and Roman biography, mythology, and geography. London: John Murray. էջ 492. OCLC 223027795.
- ↑ Smith, William (1862). «GARUMNA». In Anthon, Charles (ed.). A New Classical Dictionary of Greek and Roman Biography, Mythology and Geography, partly based upon the Dictionary of Greek and Roman Biography and Mythology by William Smith [...]. Revised by Charles Anthon (revised ed.). New York: Harper (published 1895). էջ 322. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. «GARUMNA (now Garonne), one of the chief rivers of Gaul, rises in the Pyrenees, flows northwest through Aquitania, and becomes a bay of the sea below Burdigala (now Bordeaux).»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 702)։ |