Գարրի Յակովլևիչ Բարդին (իրական ազգանունը Բարդենշտեյն, սեպտեմբերի 11, 1941(1941-09-11)[1], Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային, ռուս նկարիչ-մուլտիպլիկատոր, անիմացիոն ռեժիսոր, սցենարիստ և դերասան։ Հայտնի ստեղծագործություններ ունի պլաստինե և տիկնիկային մուլտիպլիկացիաների ժանրերում։

Գարրի Բարդին
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 11, 1941(1941-09-11)[1] (83 տարեկան)
Ծննդավայր՝Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝սցենարիստ, մուլտիպլիկատոր, նկարիչ, ռեժիսոր, դերասան և կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0054276
bardin.ru

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Չկալովում՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից լեյտենանտ Յակով Լվովիչ Բարդենշտեյնի և Ռոզալիյա Աբրամովնա Բարդենշտեյնի ընտանիքում[3]։ Մարտական գործողությունների ավարտից հետո հայրը և իր ընտանիքը ուղարկվել են Էնգելս, այնուհետև ընտանիքը Լիեպայայում ապրել է մինչև հոր զորահավաքը՝ 1960 թվականը։ Ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիան (1968), աշխատել է Գոգոլի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան, նկարանվել է ֆիլմում[4]։ Այդ ժամանակ սկսել է օգտագործել իր բեմական կեղծանունը՝ Բարդինը։ 1974 թվականին Վասիլիյ Լիվանոնվի հետ համատեղ բեմարել է Դեն Ժուան ներկայացումը և հրավիրել է Սերգեյ Օբրազցովին՝ որպես պետական տիկնիկային թատրոնի ռեժիսոր-բեմադրիչ[4]։

1975 թվականին Գարրի Բարիդին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, որպես ռեժիսոր-մուլտիպլիկատոր, որտեղ 15 տարում նկարահանել է 15 ֆիլմ` ստանալով բազմաթիվ մրցանակներ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտասահմանում։ «Նիկա» կինոմրցանակի 5 և այլ հեղինակավոր միջազգային մրցանակների սեփականատեր է։

Նա մանկական ճանաչողական հեռուստահաղորդման՝ «ABVGDeyka»-ի սցենարիստներից մեկն է։

1999 թվականին Գարրի Բարդինին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ։ 2011 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով[5]։

2014 թվականի մարտին Ուկրաինայի աջակցությամբ ստորագրեց ԿինոՍոյուզի «Մենք ձեզ հետ ենք» նամակը[6]։

Նույն տարվա սեպտեմբերին ստորագրել է հայտարարություն, պահանջելով դադարեցնել ագրեսիվ արկածախնդրությունը, դուրս հանել երկրի տարածքից ռուսական զորքերը և դադարեցնել քարոզչությունը, նյութական ու ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինայի հարավ-արևելքում անջատողականներին[7]։

Անձնական կյանք

խմբագրել
  • Առաջին ամուսնությունը տեղի է ունեցել 1960-ականների վերջին, դերասանուհի Սվետլանա Կոթիկովայի հետ (1945-1996): Ամուսնությունը տևեց ընդամենը մեկ տարի, երեխաներ չունեցան։
  • Երկրորդ ամուսնությունը դերասանուհի Վալերիա Զակլունոյի հետ էր (1942—2016)։ Ամուսնությունը տևեց մեկ ամիս։
  • Երրորդ ամուսնությունը Մարինա Յուրիևնայի Գերուլայթիսի հետ էր։ Ունեն մեկ որդի՝ Պավել Բարդին (ծնվ․ 1975), մասնագիտությամբ կինոռեժիսոր։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ռեժիսորական ֆիլմագրություն

խմբագրել
  1. 1975 — Հասնել երկինք
  2. 1976 — Ուրախ կարուսել № 8
  3. 1977Շվիկի ու թռչնակի մասին
  4. 1977Խիզախ տեսուչ Մամոչկինը
  5. 1978 — Հոմայի արկածները
  6. 1979Թռչող նավը
  7. 1980 — Պիֆ-Պաֆ, օյ՜, օյ՜, օյ՜ (միասին ՝ Վիտալի Պեսկովի հետ)
  8. 1981 — Ճանապարհային հեքիաթը
  9. 1982 — Նախկինում մենք թռչուններ էինք
  10. 1983 — Կոնֆլիկտ
  11. 1986 — Բանկետ
  12. 1987 — Ամուսնություն
  13. 1990 — Մոխրագույն գայլը և Կարմիր Գլխարկը
  14. 1997 — Չուչա
  15. 2001 — Չուչա 2
  16. 2004 — Չուչա 3
  17. 2010 — Անճոռնի ճուտիկ
  18. 2013 — Երեք մեղեդիներ[8]
  19. 2015 — Լսելով Բեթհովենին[9]

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 http://www.russian-moscow.com/garri-bardin-grey-wolf-and-little-red-riding-hood/
  3. Мы здесь
  4. 4,0 4,1 Наталья Василькова. Гарри Бардин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2.
  5. Указ Президента Российской Федерации от 13 октября 2011 г. № 1347
  6. Мы с вами!. kinosoyuz.com (8 марта 2014).
  7. Заявление «Круглого стола 12 декабря» к Маршу Мира 21-го сентября
  8. Гарри Бардин представил в Москве свой новый фильм «Три мелодии». РИА Новости (19 ноября 2013). Проверено 14 июля 2014.
  9. Гарри Бардин — новый фильм «Слушая Бетховена». 5.02.2015
  10. Степанов В. Золотые эльфы: Объявлены лауреаты премии «Триумф» // Российская газета. № 5359 (280) от 10 декабря 2010 г. — (Проверено 10 декабря 2010).

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարրի Բարդին» հոդվածին։