Գեբրիել Մախթ
Գեբրիել Մախթ(անգլ.՝ Gabriel Macht, հունվարի 22, 1972[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասան, որը հայտնի է դարձել «Վրիժառու» ֆիլմում Դենի Քոլթի և Suits հեռուստասերիալում Հարվի Սպեկտերի դերերում։
Գեբրիել Մախթ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Քարնեգի Մելոն համալսարան, Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց և Carnegie Mellon College of Fine Arts? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Ջասինդա Բերրեթ |
Երեխա(ներ) | Satine Anais Geraldine Macht? |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բրոնքսում(Նյու-Յորք), ԱՄՆ-ում։ Մայրը` Սյուզաննա Փուլլերը (անգլ.՝ Suzanne Victoria Pulier) արխիվարիուս և թանգարանի հսկիչ։ Հայրը` դերասան Ստիվեն Մաչթը(անգլ.՝ Stephen Macht)։ Ունի եղբայր և քույրեր. Ջեսը, Ջուլին և Արին։ Նրա ընտանիքը Կալիֆորնիա է տեղափոխվել, երբ նա 5 տարեկան էր։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո նա ավարտել է Կարնեգ Մելլոնի անվան դրամատիկական դպրոցը(անգլ.՝ Carnegie Mellon College of Fine Arts)` ունենալով բակալավրի աստիճան։
2004 թվականի դեկտեմբերի 29-ին ամուսնացել է դերասանուհի Ջասինդա Բերետի հետ։ 2007 թվականի օգոստոսի 20-ին Լոս-Անջելեսում ծնվեց նրանց աղջիկը` Սաթին Էնեյս Ջերալդին Մաչթը[2], իսկ 2014 թվականի փետրվարի 26-ին ծնվեց նրանց որդին` Լուկա Մաչթը։
Կարիերա
խմբագրել8 տարեկանում նա Տրիտ Վիլյամսի «Ինչու պետք է ստեմ» ֆիլմում իր առաջին դերի համար ստացել է Երիտասարդ դերեսանների մրցանականգլ.՝ «Why Would I Lie?», որտեղ նա խախացել է Գեբրիել Սվան անգլ.՝ Gabriel Swann կեղծանվան ներքո, սակայն որոշում է ընդհատել իր գործունեությունը ֆիլմում, մինչև ավագ դպրոցն ավարտելը։ Իր կարիերային վերադարձել է միայն 1991 թվականին` «Մեղավոր եմ, մինչև հակառակը չապացուցվի» ֆիլմում երկրորդական դեր տանելով։
Հասարակության կողմից առաջին անգամ նկատվել է 2004 թվականին «Սիրային տենդ» ֆիլմում խաղալով, որտեղ նկարահանվել են նաև Ջոն Տրավոլտան և Սքարլեթ Յոհանսոնը։ Ռեժիսոր Ռոբերտ Դե Նիրոն Մաչթին «Good Shepherd»(«Կեղծ հրապուրանք») ֆիլմում դեր է առաջարկում, որտեղ նա պետք է խաղար Մեթ Դեյմոնի և Անջելինա Ջոլիի հետ միասին։ Նրա աշխատանքներից հեռուստատեսության մեջ հայտնի են Սթիվեն Սփիլբերգի «Ուրիշները» ֆիլմը և «Սփին Սիթի» ֆիլմը։ Թատրոնում 1995 թվականին բեմադրված Սթիվ Մարտինի «Picasso At The Lapin Agile» սուպերհիթում կատարել է Էլվիս Փրեսլի դերը։ Նաև խաղացել է Ուիլյամսթաունում տեղի ունեցող թատերական փառատոնի ժամանակ բեմադրված Ջոն Վուդվարդի «La Ronde» պիեսում և Coast Playhouse թատրոնում խաղացել է ռեժիսոր Ռոջեր Կամբլի «Turnaround» ներկայացման մեջ, որը ռեժիսորի հեղինակային աշխատանքն էր։
Դրա հետ մեկտեղ զբաղվել է «Զուր չէ» ինքնուրույն ֆիլմի արտադրությամբանգլ.՝ The Bookies Lament։
2008 թվականին խաղացել է Վրիժառուի դերը համանուն ֆիլմում, որը նկարահանվել է կոմիքսի հիման վրա։ 2009 թվականին խաղացել է «Սպիտակ մեգ» ֆիլմում Քեյթ Բեքինսեյլի հետ միասին։ 2010 թվականին նկարահանվել է «Երկու կրակների միջև» գեղարվեստական ֆիլմում` Լյուկ Ուիլսոնի և Ջովանի Ռիբիսի հետ մեկտեղ և նաև «Սեր և այլ դեղամիջոցներ» ֆիլմում։
2011 թվականից սկսած նկարահանվել է Suits հեռուստասերիալում։
Մրցանակներ և անվանակարգում
խմբագրելՏարեթիվ | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
1982 | Երիտասարդ դերասան | Լավագույն դերասան | Ինչու՞ պետք է ստեմ | անվանակարգում |
2007 | Բեռլինի կինոփառատոնի արծաթե արջը | Լավագույն դերասանական անսամբլ | Կեղծ գայթակղություն | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #101383108X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://people.com/celebrity/jacinda-barrett-welcomes-a-baby-girl/