Գեղանի արոս
Գեղանի արոս (լատին․՝ Chlamydotis undulata), արոսների ընտանիքի թռչուն։ Հայաստանում համարվում է անհետացած տեսակ։
Գեղանի արոս | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Chlamydotis macqueenii
(J. E. Gray, 1832)
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 55-65 սմ է, թևերի բացվածքը՝ 135-170 սմ, կենդանի զանգվածը՝ 1,1 - 2,4 կգ։ Հասունի մարմինը վերևից բաց դեղնադարչնագույն է՝ սևավուն պտերով, ներքևից՝ սպիտակավուն։ Դիմային մասը աղոտ սպիտակավուն է, վիգը՝ երկար, մոխրագույն՝ կողքերից դեպի ներքև տարածվող սև փետուրների օձիքանման շերտով։ Վզի սև և սպիտակ երկարավուն փետուրները ծածկում են կուրծքը։ Գլխին կան փուփուլանման փետուրներ։ Թևերը մուգ են, արտաքին առաջնային փետուրների հիմքը՝ սպիտակ բծերով։ Երիտասարդի փետուրները դեղնավուն երանգով են, առաջնային փետուրների վրա կա բաց դարչնագույն-դեղին բիծ, օձիքանման շերտը բացակայում է։
Կենսակերպ
խմբագրելԲնակվում է չոր տափաստաններում և լայնատարած հարթավայրերում։ Սնվում է կանաչ բույսերով, սերմերով, սոխուկներով, միջատներով, մողեսներով։ Զգույշ է, հիմնականում՝ լռակյաց, վտանգի դեպքում թաքնվում է քարերի, թփուտների մեջ կամ վազում որոշ տարածություն (կարող է զարգացնել ժամում մինչև 35–40 կմ արագություն), ապա դանդաղ, թևերը ծանր թափահարելով՝ թռչում։
Բազմացում և զարգացում
խմբագրելԲնադրում են առանձին զույգերով՝ մայիսի 1-ին կեսին։ Բույնը սարքում է գետնին։ Դնում է կանաչաձիթապտղագույն, աննկատելի պտերով 2-3 ձու։ Ձագերը հայտնվում են հուլիսի կեսից մինչև ամսվա վերջը։
Հայաստանում կրկին հայտնվելու դեպքում (որը չի բացառվում) կարիք ունի անհատական պաշտպանության։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղանի արոս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղանի արոս» հոդվածին։ |