Գեղարոտ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարոտ (այլ կիրառումներ)
Գեղարոտ, գյուղական համայնք է Հայաստանի Արագածոտնի մարզում, Սպիտակ քաղաքից 15 կմ հարավ, Երևան-Սպիտակ մայրուղու վրա։ Մարզկենտրոնից 50 կմ հեռավորության վրա։ Նախկինում մասն է կազմել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի։
Գյուղական համայնք | |||
---|---|---|---|
Գեղարոտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Հայկական մարզ | ||
Այլ անվանումներ | Քեշիշքյանդ, Քեշիշքենդ | ||
Մակերես | 148 կմ² | ||
ԲԾՄ | 2060 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼490 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գեղարոտի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0406 | ||
| |||
Անվանում
խմբագրելՈւնեցել է Քեշիշքյանդ, Քեշիշքենդ անվանումները, որը նշանակել է յոթը տերտերի գյուղ։ Գեղարոտ է վերանավանվել 1935 թվականին։ Գեղարոտ (նշանակում է գեղեցիկ արոտավայրեր)
Աշխարհագրություն
խմբագրելԸնկած է ծովի մակարդակից 2060 մ բարձրության վրա, թեք սարավանդի վրա։ Կլիման ցուրտ լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6 - -8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։
Բնակչություն
խմբագրելԲնակչության նախնիների մեծ մասը գաղթել է Արևմտյան Հայաստանից։ Համայնքի բնակչությունը կազմում է 589 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 53%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 33%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 60%, հետաշխատունակները՝ 7%։ Գյուղն ունի 144 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։ Գեղարոտի ազգաբնակչության փոփոխությունը.[2] :
Տնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսական հողահանդակները ծառայում են հիմնականում որպես վարելահողեր (մշակվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ)։ Գյուղացիները զբաղվում են հիմնականում մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղում կա Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցված 1892 թվականին։
Գեղարոտից 1 կմ արևելք գտնվում է «Տաթևի գյուղ» գյուղատեղին (VII-XX դդ.), 1,5 կմ հյուսիս՝ «Աշոտ Երկաթ» և «Պոլոզ սար» ամրոցները (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։ Գյուղի մոտ հայտնաբերվել է հին բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ։
Տեղական ինքնակառավարում
խմբագրելՎարչական տարածքի ղեկավար՝ Սմբատ Բայրախտարյան
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 55» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 6-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 624. — 4696 p.
- Արագածոտնի մարզպետարան Արխիվացված 2013-02-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարոտ» հոդվածին։ |