Գեղեցկության վտանգը (ֆիլմ)
«Գեղեցկության վտանգը» (աֆրիկաանս՝ Skoonheid, անգլ.՝ Beauty), ռեժիսոր Օլիվեր Հերմանուսի ֆիլմը։ 2011 թվականին ֆիլմը ՀԱՀ-ից ներկայացվել է Օսկար մրցանակի «օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, սակայն վերջնական փուլ չի անցել[3][4]։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2011 թվականի մայիսին Կաննի կինոփառատոնում, «Հատուկ հայացք» (Un Certain Regard) ծրագրի շրջանակներում[5][6]։
Գեղեցկության վտանգը աֆրիկաանս՝ Skoonheid | |
---|---|
Երկիր | ՀԱՀ Ֆրանսիա |
Ժանր | դրամա[1] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | մայիսի 17, 2011, 2011 և մարտի 8, 2012[2] |
Լեզու | աֆրիկաանս |
Ռեժիսոր | Օլիվեր Հերմանուս[1] |
Դերակատարներ | Դեոն Լոց |
Օպերատոր | Ջեմի Ռամսեյ |
Պատմվածքի վայր | ՀԱՀ |
Տևողություն | 98 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՖրանսուան նվիրված ամուսին է և երկու դուստրերի հայր։ Հարավաֆրիկյան Բլումֆոնտեյն քաղաքը, որտեղ նա ապրում է, ոչնչով չի տարբերվում ժամանակակից արևմտյան բնակավայրերից, միակ տարբերությունը այն է, որ այստեղ խոսում են աֆրիկաանս լեզվով։ Տեսարաններից մեկում բացահայտվում է Ֆրանսուայի իրական բնավորությունը, նրա ընկերների շրջապատում սևամորթներն ու մետիսները հարգի չեն, չնայած պետական ապարտհեյդը վերացել է, սակայն անձնականը դեռևս շատ է տարածված։ Բացի այդ գլխավոր հերոսը գաղտնի համասեռամոլ է և ընտանիքի առկայությունը նրան չի խանգարում սեռական կապեր ունենալ նույնասեռական ընկերների հետ։ Իր աղջկա հարսանիքին Ֆրանսուան հանդիպում է գեղեցիկ երիտասարդ Քրիստիանին և համակվում նրանով։ Այդ պահից սկսած հերոսը հետապնդում է երիտասարդին։ Իր ցանկալի օբյեկտին հանդիպելու համար նա գոծնական ուղևորության է մեկնում Քեյփթաուն, որտեղ բնակվում է Քրիստիանն իր ծնողների հետ։ Այստեղ տղամարդը բառացիորեն կրնկակոխ հետևում է երիտասարդին, նրան աչքից բաց չի թողնում քոլեջում, փողոցում, ծովափում։ Եվ այդպիսի «պատահական» հանդիպումներից մեկի ժամանակ Ֆրանսուան բռնաբարում է Քրիստիանին։
Դերերում
խմբագրել- Դեոն Լոց՝ Ֆրանսուա վան Հերդեն
- Ռոելին Դանեել՝ Անիկա վան Հերդեն
- Սու ԴԻպևեն՝ Մարիկա Ռուդթ
- Չարլի Կիգեն՝ Քրիստիան Ռուդթ
- Ալբերտ Մարից՝ Վիլեմ Ռուդթ
- Միշել Սքոթ՝ Ելենա վան Հերդեն
Պարգևներ
խմբագրել- 2011 թվականին Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանացել է «Queer Palm» մրցանակի[7]
- Ցյուրիխի կինոփառատոնում դերասան Դեոն Լոթզն արժանանում է «հատուկ հիշատակություն»[8] մրցանակի
- 2012 թվականին «Կողք կողքի» կինոփառատոնում արժանանում է Լավագույն խաղարկային ֆիլմ մրցանակի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1922721/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «63 Countries Vie for 2011 Foreign Language Film Oscar». Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Skoonheid: SA's Oscar entrant». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Release dates for Skoonheid (2011)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Cannes film festival 2011: The full lineup». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ «'Skoonheid' Awarded The Queer Palm At Cannes For Contributing To Gay Issues». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ «More success for Skoonheid». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.