Նույնասեռականների բար
Նույնասեռականների բար, արևմտյան երկրներում հայտնի է որպես Գեյ բար (անգլ.՝ gay bar), մեծ մասմաբ կամ բացարձակապես Նույնասեռականներին (գեյեր և լեսբիներ), երկսեռականներին (բիսեքսուալներ) և տրանսգենդերներին սպասարկող գինետուն։ «Գեյ» եզրը անվանման մեջ արդեն կայացած «գեյ բար» արտահայտության մասնիկն է, որը օգտագործվում է լայն իմաստով՝ ԼԳԲՏ համայնքի բոլոր ներկայացուցիչների վերաբերյալ։ Նախկինում գեյ բարերը նույնասեռական անձանց ժամանցային կյանքի կենտրոններն էին և այն եզակի վայրերից էին, որտեղ սեռական այն կողմնորոշում ունեցող մարդիկ կարող էին ազատ շփվել։ Գեյ բարերից բացի նման հաստատությունները ունեն նաև այլ անվանումներ. տղաների բար (անգլ.՝ boy bar), աղջիկների բար (անգլ.՝ girl bar), գեյ ակումբ (անգլ.՝ gay club), գեյ փաբ (անգլ.՝ gay pub), քվիր բար (անգլ.՝ queer bar), լեսբի բար (անգլ.՝ lesbian bar) և դայք բար (անգլ.՝ dyke bar)։ Համացանցի, սոցիալական ցանցերի և որոշ արևմտյան երկրներում ԼԳԲՏ համայնքի իրավունքների համար պայքարող շարժման ի հայտ գալուց սկսած գեյ բարերի նշանակությունը որպես նույնասեռական անձանց միակ հավաքատեղի որոշ չափով նվազել է[1]։
Գեյ բարերի չափսերը կարող են զգալիորեն տարբերվել։ Որոշ գեյ բարեր բաց են նաև հետերոսեքսուալ հաճախորդների համար։ Շատ արևմտյան երկրներում գեյ բարերը ունեն հատուկ փողոցային գովազդներ, ինչպես նաև գովազդվում են հանրամատչելի ԶԼՄ-ներում։ Ամենից հաճախ գեյ բարերը գտնվում են խոշոր քաղաքների այդպես կոչված «գեյ թաղամասերում»։ Նույնասեռական անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք ունեցող երկրներում գեյ բարերը սովորաբար փակ են կողմնակի մարդկանց համար. չունեն արտաքին ցուցանակ, չեն գովազդվում ԶԼՄ-ներում, իսկ մուտքը վերահսկվում է հաճախորդների անվանտանգությունը ապահովելու համար։
Ամենահայտնի գեյ բարերը
խմբագրելԼոնդոն
- Royal Vauxhall Tavern, Լոնդոն
- G-A-Y (ներառյալ G-A-Y Bar և G-A-Y Late), Լոնդոն
- The Black Cap, Լոնդոն
- The Coleherne, Լոնդոն
- Candy Bar, Լոնդոն
- KU Bar, Լոնդոն
- Heaven (Nightclub), Լոնդոն
Անգլիա
Շոտլանդիա
- Planet Out, Էդինբուրգ
- Pan Club Copenhagen, Կոպենհագեն (փակված է 2007 թվականից)
- The George, Դուբլին
- Dark Berlin, Բարսելոնա
- Woody’s, Տորոնտո
Վաշինգտոն
- Phase 1
- Ziegfeld’s
- Velvet Nation (փակված է)
Արևելք
- Down the Street, Էսբերի պարկ (փակված է)
- Paddock Club, Գրինվիլ (փակված է)
- Scandals, Էշվիլ
- Stonewall Inn, Նյու Յորք
- Triangles Cafe, Դանբերի
- Julius, Նյու Յորք
Հարավ
- South Beach, Հյուստոն
Արևմուտք
- Black Cat Bar, Սան Ֆրանցիսկո (փակված է)
- Club Universe, Սան Ֆրանցիսկո (փակված է)
- Black Cat Tavern, Լոս Անջելես (փակված է)
- The Abbey, Ուեսթ Հոլիվուդ
- Sunee Plaza (բարերի ցանց)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Geoff Williams (2007 թ․ սեպտեմբերի 19). «10 Businesses Facing Extinction in 10 Years». Entrepreneur. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Claude J. Summers, Matthew D. Johnson. Gay and Lesbian Bars Արխիվացված 2011-04-17 Wayback Machine — An Encyclopedia of Gay, Lesbian, Bisexual, Transgender, and Queer Culture (անգլ.)
- gayScout — International gay guide with adresses of gay venues Արխիվացված 2014-03-12 Wayback Machine
- GayBarMaps — US Lesbian and Gay Bar, Restaurant, Lodging, Pride Event, Business Maps
- Cante, Richard C. (2009). Gay Men and the Forms of Contemporary US Culture. London: Ashgate Publishing. OCLC 173218594.