Գենադի Խազանով

ռուս դերասան

Գենադի Վիկտորի Խազանով (ռուս.՝ Геннадий Викторович Хазанов) (դեկտեմբերի 1, 1945(1945-12-01), Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), խորհրդային և ռուսական էստրադայի, թատրոնի, կինոյի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1995), Մոսկվայի պետական էստրադային թատրոնի գեղարվեստական ղեկավար, հեռուստահաղորդավար, հասարակական գործիչ։

Գենադի Խազանով
Ծնվել էդեկտեմբերի 1, 1945(1945-12-01) (78 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
ԿրթությունԿրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարան (1969)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, performance artist, հեռուստահաղորդավար, ստենդ ափ երգիծաբան, հասարակական գործիչ, թատերական ռեժիսոր, երգիծաբան, նմանակող, հեռուստատեսային դերասան և ՈՒՀԱ-ի խաղացող
ԱշխատավայրՄոսկվայի պետական էստրադայի թատրոն
Երեխա(ներ)Ալիսա Խազանովա
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Բարեկամության շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն
ԱնդամությունՌուսաստանի հրեական վեհաժողով
hazanov.ru

Կենսագրություն

խմբագրել

Գենադի Խազանովը ծնվել է 1945 թվականին հրեաների ընտանիքում։ Հայրը եղել է ռադիոկապի ինժեներ, ձայնագրության մասնագետ։ Մայրը՝ Իրաիդան, ավարտել է կապի ինստիտուտը, մասնագիտությամբ ինժեներ էր, աշխատել է Իլիչի անվան գործարանում[3]։ Խազանովի ծնողները բաժանվել են իր ծնվելուց անմիջապես հետո[4]։ Խազանովը դպրոցում կազմակերպել է երգիծական միջոցառումներ, արվեստագետների և այլ հայտնի մարդկանց հանգեր է արել, նմանակել է տարբեր ձայներ, հեռուստառադիո ծրագրերից հատվածներ է կատարել, շահել բազմաթիվ մրցույթներում[5]։ Ավարտել է Ստանիսլավսկու անվան երաժշտական դպրոցը, որտեղ էլ սովորել է դաշնամուր նվագել[6]։ 1962 թվականին ավարտել է դպրոցը, փորձել է ընդունվել Շչուկինի անվան թատերական ինստիտուտը, սակայն չի հաջողվել ընդունվել։ Անհաջողության մատնվելուց հետո Խազանովը ընդունվել է Կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարան։ 1969 թվականին ավարտել է այն և սկսել աշխատել ՌՍՖՍՀ պետական էստրադային նվագախմբում որպես հանդիսավար։ Հետագայում դարձել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի ՈւՀԱ թիմի անդամ։ Ուսանողական տարիներին Խազանովին մեծ հռչակ բերեց «խոհարարական տեխնիկումի ուսանողի» կերպարը[7]։ 1978 թվականից նա ելույթ է ունենում հեռուստատեսությամբ և հայտնի դառնում Խորհրդային Միությունում։ Խազանովի ծաղրանքը զայրույթ է առաջացնում պաշտոնական շրջանակներու։ Նրան որոշ ժամանակով արգելվում են ոչ միայն ներկայացումները, այլև ընդհանրապես ելույթները լայն հասարակության առջև։ Սակայն նա շարունակում էր ելույթներ ունենալ ակումբներում, փակ երեկույթներում։ Խազանովը 1997 թվականից Մոսկվայի պետական էստրադային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ Իր ուսուցչին նա համարում է Արկադի Ռայկինին, որի ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել նրա վրա[8]։ Հյուրախաղերով ելույթ է ունեցել մի շարք երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում։

Քաղաքական հայացքներ

խմբագրել
  • 1996 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Բորիս Ելցինի վստահված անձը։
  • 2012 թվականին պաշտոնապես գրանցվել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձ։

Անձնական կյանք

խմբագրել

Կինը՝ Զլատա Իոսիֆովնան աշխատում է մենեջեր։ Նրանք ծանոթացել են 1969 թվականին, թատերական ստուդիայում։ Զլատայի մայրը դեմ էր նրանց ամուսնությանը, բայց նրանք 1970 թվականին ամուսնացան։ Շուտով նրանք աղջիկ են ունենում, որին անվանում են Ալիսա։ Ունի երկու թոռ։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարեթիվ Անվանում Դեր
1976 Կախարդական լապտեր կոմիսայ Ժյուվ
1984 Ճայերի հարսանիք
1986 Ինչպես դառնալ աստղ
1992 Մեծ սեքսի փոքրիկ հսկան Մարատ
1997 Ոստիկանները և գողերը խաբեբա
2003 Ձյունե թագուհին ագռավ Կառլ
2004-2006 Իմ գեղեցիկ դայակը Ժորես Կլեշենկո․ թամադա
2006 Ո՞վ է տան տերը Նիկոլայ Պետրովիչ
2007 Արյունոտ Մերի Անտոնի հայրը
2007 Զինվոր Իվան Չոնկինի արկածները Մոիսեյ Սոլոմոնովիչ Ստալին
2008 Ատրակցիոն Օսինսկի
2009 Հրամայում եմ ոչնչացնել։ Օպերացիա՝ «Չինական արկղ» Իոսիֆ Ստալին
2011 Օլիմպիական գյուղ պաշտոնյա
2014 Կովկասի գերուհին 2 ընկեր Սաախով[9]

Մուլտֆիլմի ձայներ

խմբագրել
Տարեթիվ Անվանում Ձայ
1975 Լեոպոլդ կատուն, Լեոպոլդը և Ոսկե Ձկնիկը Լեոպոլդ կատու
1975 Նկար։ Վանյան գնաց ձիով[10] հեղինակ
1976 Դե, սպասիր (թողարկում 9) մարզական մեկնաբան[11]
1980 Վախկոտը
1984 Անառակ թութակի վերադարձը (թողարկում 1)[12] թութակ Կեշա[13]
1987 Անառակ թութակի վերադարձը (թողարկում 2) թութակ Կեշա
1987 Ամուսնություն[14]
1988 Անառակ թութակի վերադարձը (թողարկում 3) թութակ Կեշա
2003 Գազանների պատերազմ թութակ-մարզական մեկնաբան
2004 Անգետիկը և Բարաբասսը Մուրզիլկա
2009 9 Առաջին

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://persona.rin.ru/eng/view/f/0/15480/khazanov-gennady
  2. 2,0 2,1 2,2 http://www.russia-ic.com/people/culture_art/k/20/
  3. Геннадий Хазанов, биография
  4. «Геннадий ХАЗАНОВ: «Отца своего я не знал, а несколько лет назад мне рассказали, что с 75-го по 82-й год я жил с ним в одном доме, в одном подъезде. Неоднократно он проходил мимо меня и мимо моей дочери, поднимался с нами в одном лифте и ни словом, ни взглядом себя не выдал»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  5. Волшебная сила искусства...
  6. От студента до короля юмора
  7. «Геннадий ХазановКулинарный Техникум». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  8. Хазанов - Пародия на Райкина(չաշխատող հղում)
  9. «Կովկասի գերուհին-2». նոր հայացք՝ հին պատմությանը
  10. Картина Ехал Ваня на коне
  11. Ну, погоди! Выпуск 9
  12. Возвращение блудного попугая (выпуск 1)
  13. Ում ձայնով են խոսում սիրված մուլտերի հերոսները
  14. Брак | Прикольные мультики - Самый смешной мульт для взрослых
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենադի Խազանով» հոդվածին։