Գենադի Գեորգիի Հունանով (սեպտեմբերի 6, 1946(1946-09-06), Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 13, 2000(2000-04-13), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ծագումով հայ խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1969)[1]։ Սուխումի «Դինամոյի» սան։

Գենադի Հունանով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 6, 1946(1946-09-06)
Ծննդավայր Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ ապրիլի 13, 2000(2000-04-13) (53 տարեկան)
Մահվան վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Դիրք հարձակվող

Մարզական կարիերա

խմբագրել

Վարպետների առաջին թիմը Երևանի «Արարատն» է, որում 1965-1966 թվականներին անցկացրել է մի քանի հանդիպում։ 1967 թվականն անցկացրել Է Սուխումի «Դինամոյում», իսկ 1968 թվականի սկզբին «Արարատի» գլխավոր մարզիչ Արտյոմ Ֆալյանը հրավիրվել է Լենինգրադի «Զենիթ»[2]։ 4 մրցաշրջանում առաջնությունում մասնակցել է 94 խաղի, խփել 22 գնդակ։ 1972 թվականին վերադարձել է «Արարատ», երկու տարվա ընթացքում մեկ խաղ անցկացրել առաջնությունում և երկու խաղ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում 1972/1973[3]։ Կարիերան ավարտել է երկրորդ լիգայում՝ Լենինգրադի «Դինամոյի» կազմում։

1969 թվականի օգոստոսի 6-ին ԽՍՀՄ երկրորդ հավաքականի կազմում անցկացրեց խաղ Շվեդիա-2-ի դեմ[4]։

1975 թվականին նկարահանվել է մի դրվագում (ԽՍՀՄ հավաքականի երկրորդ դարպասապահի դերում) «Տասնմեկ հույս» սպորտային գեղարվեստական ֆիլմում։

Մահացել է 2000 թվականի ապրիլի 13-ին։ Թաղված է Վոլկովսկու գերեզմանատանը[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ОНИ ЗАЩИЩАЛИ ЦВЕТА СУХУМСКОГО «ДИНАМО»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Ради нескольких строчек…». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  3. «УНАНОВ Геннадий Георгиевич». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «Сборная России по футболу — 6 августа 1969 г. Протокол матча СССР-2 — Швеция-2 1:0». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  5. Ю. Лукосяк. «Кто есть кто в петербургском футболе», 2011, с. 176

Արտաքին հղումներ

խմբագրել