Գենո Պետրիաշվիլի

աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Գենո Պետրիաշվիլի (վրաց.՝ გენო პეტრიაშვილი, ապրիլի 1, 1994(1994-04-01), Գորի, Վրաստան), ազատ ոճի վրացի ըմբիշ, աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի, եվրոպական և օլիմպիական առաջնությունների մրցանակակիր։

Գենո Պետրիաշվիլի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1994(1994-04-01) (30 տարեկան)
ԾննդավայրԳորի, Վրաստան
Քաղաքացիություն Վրաստան
Մասնագիտությունըմբիշ
 Geno Petriashvili Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1994 թվականին Ցխինվալի շրջանում։ 2005 թվականի օգոստոսի 19-ին Գենո Պետրիաշվիլուն առևանգել են, գերի է մնացել 3 ամիս։

2013 թվականին նվաճել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալները։ 2015 թվականին դարձել է Եվրոպական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2016 թվականին դարձել Է Եվրոպայի չեմպիոն։ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում 2016 թվականին նվաճել է բրոնզե մեդալ։ 2017 թվականին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է մեծահասակների աշխարհի չեմպիոնի իր առաջին տիտղոսը` 10-8 հաշվով հաղթելով իր մրցակցին` Տահա Ակգյուլին (Թուրքիա)[1]։ 2018 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում Գենոն կարողացավ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ տարին անընդմեջ` եզրափակիչ գոտեմարտում հաղթելով չինացի ըմբիշ Դեն Չժիվեին։

2019 թվականին Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում Գենոն արծաթե մեդալ նվաճեց` զիջելով Թուրքիայի չեմպիոն Տահա Ակգյուլին։

2019 թվականին Ղազախստանում կայանալիք աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում մինչև 125 կգ քաշային կարգում Գենոն նվաճել է ոսկե մեդալ` դառնալով չեմպիոն, և ստացել օլիմպիական արտոնագիր իր ազգային օլիմպիական կոմիտեի համար։

2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաքում ընթացող մայրցամաքի առաջնությունում մինչև 125 կգ քաշային Գենոն չեմպիոնական տիտղոսի համար գոտեմարտում հաղթեց լեհ Ռոբերտ Բառանին և նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Petriashvili Stuns Akgul in Finale, Aliev Bags No.3 at Paris 2017 World C'ships | United World Wrestling». unitedworldwrestling.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենո Պետրիաշվիլի» հոդվածին։