Գեորգենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Վերնատրիբա Helianthodae
Տրիբա Coreopsideae
Ենթատրիբա Coreopsidinae
Ցեղ Գեորգենի (Dahlia)
Cav.

Գեորգենի, բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա, պալարաձև հաստացած արմատներով բույս։ Ցողունը սնամեջ Է` 35-200 սանտիմետր բարձրությամբ։ Տերևները հակադիր են և փետրաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ Է` կազմված բազմաթիվ խողովակավոր և լեզվակաձև ծաղիկներից։ Հայտնի են գեորգենու վայրի 15 տեսակ՝ տարածված Մեքսիկայում ու Գվատեմալայում, և հիբրիդացումով ստացված ավելի քան 8000 տեսակ։ Գեորգենին բազմացնում են կտրոններով, պալարների բաժանումով և սերմերով։ Խոշոր ծաղկաբույլեր ստանալու նպատակով թուփն ազատում են ավելորդ ընձյուղներից, թողնում ոչ ավելի, քան 3 շիվ։ Ձմռան ցրտերից պահպանելու համար պալարներն աշնանը հանում են հողից, մաքրում, չորացնում և պահում 4-5 °C ջերմաստիճանում։ Հայկական ԽՍՀ-ում մշակում էին գեորգենու բազմաթիվ տեսակներ, հատկապես Կիրովականում (այժմ Վանաձոր), Դիլիջանում, Ստեփանավանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 16
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգենի» հոդվածին։