Գեորգե Մալարչուկ
Գեորգե Մալարչուկ (ռումիներեն՝ Gheorghe Malarciuc, հունիսի 6, 1934, Բուրսուկ, Nisporeni District, Մոլդովա - հոկտեմբերի 30, 1992, Քիշնև, Մոլդովա), մոլդովացի գրող։
Գեորգե Մալարչուկ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1934 |
Ծննդավայր | Բուրսուկ, Nisporeni District, Մոլդովա |
Վախճանվել է | հոկտեմբերի 30, 1992 (58 տարեկան) |
Վախճանի վայր | Քիշնև, Մոլդովա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և սցենարիստ |
Լեզու | մոլդավերեն |
Քաղաքացիություն | Մոլդովա |
Կրթություն | Քիշնևի պետական համալսարան |
Gheorghe Malarciuc Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳեորգե Մալարչուկը ծնվել է 1934 թվականին Ֆլորեշտի շրջանի Բուրսուկ գյուղում, գյուղական ֆելդշերի ընտանիքում։ 1951 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատանքի է անցել «Скынтея ленинистэ» («Լենինյան կայծ») ամսագրի խմբագրությունում, 1958-1959 թվականներին՝ ամսագրի պատասխանատու քարտուղար և գլխավոր խմբագիր։ 1956 թվականին ավարտել է Քիշնևի պետական համալսարանը։ Եղել է Մոլդովայի ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոյի կոմիտեի խմբագիր, «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագրի տեղակալ, 1970-1989 թվականներին՝ «Լիտերատուրնայա գազետա» համախորհրդային շաբաթաթերթի թղթակից[1]։
Ստեղծագործություններ
խմբագրելԳրական առաջին փորձերը՝ ֆելեյտոններ, ակնարկներ, պատմվածքներ, երևան են եկել ընթացիկ մամուլի էջերում 1953 թվականից։ 1957 թվականին հրատարակվել է «Հանդիպում» ժողովածուն, 1966 թվականին Մոսկվայում լույս է տեսել «Կկուի քարը» վիպակը։ Մյուս պատմվածքները զետեղվել են երիտասարդական ալմանախներում։ Մալարչուկը հանդես է եկել նաև դրամատիկական գործերով։ Գրել է դրամաներ, կատակերգություններ, որոնք բեմադրվել են մոլդովական թատրոններում[2]։
Ֆիլմագրություն
խմբագրելՍցենարիստ
Վավերագրական ֆիլմեր
խմբագրել- «Մեզ մոտ՝ Կոժուշնեում», 1958
- «Եկեք Կոպանկա», 1961
- «Հզոր բարեկամության ակունքներում», 1962
- «Ծիածանը տանը», 1970
- «Ժամանակն է ապրել», 1977
- «Պատմություն որթատունկի մասին», 1980
- «Մեծ բարեկամության ակունքներում», 1982
- «Բարության երեք դասերը», 1983
- «Իմ հայրական տունը Մոլդովան է», 1983
- «Տերերն ու ծառաները», 1988
- «Իոն Դրուցե», 1989
Խաղարկային ֆիլմեր
- «Վերջին գիշերը դրախտում», 1965
- «Ինձ բարություն մի արեք», 1965
- «Սերգեյ Լազո», 1967
- «Հարսանիք պալատում», 1969
- «Կարմիր փոթորիկ», 1971
- «Սերգեյ Լազոյի կյանքն ու անմահությունը», 1985
- «Սև մոգություն», 1991
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Маларчук Георгий
- ↑ Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգե Մալարչուկ» հոդվածին։ |