Գեորգիոս Կարայիսկակիս

(Վերահղված է Գեորգիոս Կարաիսկակիսից)

Գեորգիոս Կարայիսկակիս (հուն․՝ Γεώργιος Καραϊσκάκης), Գեորգիոս Կերեիսկոս (հուն․՝ Γεώργιος Καραΐσκος), 1782[1] կամ 1780, Skoulikaria[4][5][6] և Mavrommati - ապրիլի 23 (մայիսի 5), 1827[2][3], Պալաիո Ֆալիրո, Palaio Faliro Municipality, Հարավային Աթենք, Ատիկա, Հունաստան։ Եղել է նշանավոր հրամանատար և ռազմական առաջնորդ Հունաստանի անկախության պատերազմի ժամանակ։

Գեորգիոս Կարայիսկակիս
հուն․՝ Γεώργιος Καραϊσκάκης
1782[1] կամ 1780 - ապրիլի 23 (մայիսի 5), 1827[2][3]
ԾննդավայրSkoulikaria[4][5][6] կամ Mavrommati
Մահվան վայրՊալաիո Ֆալիրո, Palaio Faliro Municipality, Հարավային Աթենք, Ատիկա, Հունաստան
ԳերեզմանՍալամին
Քաղաքացիություն Հունաստան
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն
ՍտորագրությունИзображение автографа

Վաղ կյանք

խմբագրել

Կարայիսկակիսը ծնվել է Սկոուլիկարիայում` Արտա գյուղին մոտ գտնվող վանքում (հուն․՝ Σκουληκαριά։ Նրա հայրը` Դիմիտրի Իսկոսը կամ Կարաիսկոսը, եղել է արմաթոլես Վալթոս շրջանում։ Մայրը` Զոե Դիմիսկին, Արտայից, Հունաստան, նույնպես եղել է տեղական Աբբոտ վանքից։ Շատ վաղ տարիքում նա դարձել է քլեփտ հայտնի տեղական կապիտան ավազակի Ագրաֆ Ագրաֆիոտի մոտ Կատսանտոնիսում ծառայելիս։ Նա հաջողության է հասնում որպես խորամանկ, քաջ, ճարպիկ մարդ և արագորեն բարձրանում է աստիճաններով` դառնալով լեյտենանտ։ 15 տարեկան հասակում հափշտակվում է Ալի Ալի-պաշայի զորքերի կողմից և փակվում բանտում Յանինայում։ Ալի-պաշան տպավորվում է նրա տղամարդկայնությամբ և խելքով, ազատում նրան բանտից և դարձնում իր անձնական թիկնապահը։ Նա Ալի-պաշայի մոտ որպես թիկնապահ է աշխատում մի քանի տարի, մինչ կկորցներ օսմանյան ռազմական առաջնորդի դիրքը և կփախչեր լեռները, որպեսզի կյանքը շարունակեր կլեֆտի կարգավիճակով[7]։

Հունաստանի անկախության պատերազմ

խմբագրել
 
Կարաիսկաիկիսի ճամբարը Մունիչիա Կաստելայի մոտ։ Թեոդորոս Վրիզակի

Պատերազմի վաղ շրջանում Կարայակիսը ծառայում է Մորեայի ոստիկանությունում (Պելոպոնես), որտեղ նա մասնակցում է առաջնորդների մեջ ծագած ինտրրիգներին, որոնք բաժանել էին հունական ղեկավարությունը։ Նա գիտակցում է, որ Հունաստանին անհրաժեշտ է կայուն ղեկավարություն և կողմնակից էր Իոանիս Կապոդոդիստրիային,որն ավելի ուշ դառնալու էր Հունաստանի պետության առաջին ղեկավարը։

Կարայիսկակիսի փորձառությունը աճում պատերազմի միջին և վերջին շրջաններում։ Նա օգնում է դուրս հանել Միսլոնգխին քաղաքը 1823 թվականի առաջին պաշարումից և անում է ամեն հնարավորը, որպեսզի փրկի քաղաքը երկրորդ` 1826 թվականի պաշարման ժամանակ։ Նույն թվականին նա նշանակվում է ստեղծված հունական հայրենասիրական ուժերի գլխավոր հրամանատար, բայց չի կարողանում ակտիվորեն համագործակցել անկախության համար պայքարի կազմակերպիչների և օտարերկրյա համախոհների հետ։ Նրա ամենից հայտնի հաղթանակը եղել է Արախովի ճակատամարտը, որտեղ նրա բանակը մյուս հեղափոխական գործիչների հետ միասին ջախջախել է Մուսթաֆա և Կեգագիա բեյերի հրամանատարության տակ գործող թուրքական և ալբանական ուժերին։ Հաղթանակը, որ եղավ Արախովում, ուղեկցվեց ուրիշ վայրերում ընթացող ողբերգական դեպքերով։ 1827 թվականին Կարայիսկակիսը մասնակցել է Ակրոպոլիսի պաշարումը դադարեցնելու 1826-1827 թվականներին Աթենքի պաշարման ժամանակ կատարած անհաջող փորձերին։ Նա ս պանվել է 1823 թվականի ապրիլի 23-ին մարտի ժամանակ հրազենային վիրավորումից։ Համաձայն Կարայիսկակիսի արտահայտած ցանկության` նրան թաղում են Սալամին կղզում` Սուրբ Դիմիտրիոսի եկեղեցում։

Պարգևներ և ժողովրդական մշակույթ

խմբագրել
 
Հուշարձան Նոր Ֆաիրոյում Պիրաեուս

Հունաստանի Օտտո թագավորը հետմահու պարգևատրել է Կարայիսկակիսին Փրկչի Մեծ Խաչի շքանշանով[8]։ Պիրենեյը կոչվել է նրա անունով, քանի որ նա մահացու վիրավորվել է այնտեղ։ Նրա մասին գրվել է նաև երաժշտություն։

Ընտանիք

խմբագրել

Կարայիսկակիսը եղել է ամուսնացած Էնգոլպիա Սկիլոդիմոյի հետ և ունեցել է երեք երեխաներ` աղջիկներ Պենելոպեն և Ելենան և միակ որդին` Սպիրիդոնը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.)Montpellier: ABES, 2001.
  4. 4,0 4,1 4,2 http://www.ethnos.gr/article.asp?catid=22733&subid=2&pubid=916488
  5. 5,0 5,1 5,2 https://books.google.gr/books?id=-RJVAAAAcAAJ&pg=PA430&dq=Georg+Karaiskakis*),+1782+zu+Skuli+Karia+in+der+Provinz+Arta%C2%BB&hl=it&sa=X&redir_esc=y#v=onepage&q=Georg%20Karaiskakis*)%2C%201782%20zu%20Skuli%20Karia%20in%20der%20Provinz%20Arta%C2%BB&f=false
  6. 6,0 6,1 6,2 https://books.google.gr/books?id=hUIoAAAAYAAJ&pg=PA193&dq=Georg+Karaiskakis+ward+1782+im+Skuli+Karia,+in+der+Provinz+Arte&hl=it&sa=X&ved=0ahUKEwj45Y2DtdLWAhXEvRoKHYjyCFoQ6AEILjAB#v=onepage&q=Georg%20Karaiskakis%20ward%201782%20im%20Skuli%20Karia%2C%20in%20der%20Provinz%20Arte&f=false
  7. Clogg, Richard (2002). Minorities in Greece: aspects of a plural society. London: Hurst. “...klepth heroes of the revolutionary period such as Katsandonis and Karaiskakis were Sarakatsani, and the Sarakatsani themselves believed they were Greek patriots whose sense of freedom could suffer no restrains...”
  8. A.I. Kladis (1837). «Κεφάλαιον Ὄγδοον. Περὶ τῆς συστάσεως Τάγματος Ἀριστείας διὰ τὸ Βασίλειον τῆς Ἑλλάδος.» [Chapter Eight. On the establishment of an Order of Excellence for the Kingdom of Greece]. ΕΦΕΤΗΡΙΣ (Almanach) τοῦ Βασιλείου τῆς Ἑλλάδος διὰ τὸ ἔτος 1837. Athens: Βασιλικὴ Τυπογραφία καὶ Λιθογραφία. էջեր 123–136.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիոս Կարայիսկակիս» հոդվածին։